«Թոմաս Սթեռնս Էլիոթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Աղբյուրներ: clean up oգտվելով ԱՎԲ
Տող 46.
 
Էլիոթը ծնվել է Նոր Անգլիայից սերող միջին դասին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Հենրի Էլիոթը հաջողակ գործարար էր։ Նա "Հիդրավլիկ- Պրեսս Բրիք" ընկերության նախագահն ու գանձապահն էր Սենթ Լուիսում։ Մայրը՝ Շառլոտ Սթըրնզը՝ հասարակական գործունեություն էր ծավալում, գրում էր բանաստեղծություններ։ Էլիոթի ծնողները 44 տարեկան էին, երբ ծնվեց գրողը։ Նա 6 երեխաներից վերջինն էր։ Նա ուներ 4 քույր և մեկ եղբայր։
Մանկության ընթացքում մի շարք գործոններ են ազդել Էլիոթի [[գրականություն|գրականությամբ]] տարվելու վրա։ Սկզբում նա փորձում էր հաղթահարել ֆիզիկական սահմանափակումները, որ ուներ։ Նման սահմանափակումների պատճառով նա ի վիճակի չէր մասնակցել ֆիզիկական գործունեությունների, որի պատճառով չէր կարողանում շփվել իր հասակակիցների հետ։ Քանի որ նա շատ հաճախ էր առանձնանում, այս գործոնը նպաստեց գրականությամբ տարվելուն։ Առաջին անգամ կարդալ սովորելուց հետո, նա տարվեց [[Գիրք|գրքերի]] ընթերցանությամբ. նա ամբողջությամբ ընկղմվել էր [[հեքիաթ]]ների մեջ։ մեջ<ref>{{cite book|last=Worthen|first=John|title=T.S. Eliot: A Short Biography|year=2009|publisher=Haus Publishing|location=London|pages=9}}</ref>։
Էլիոթի համար ոգեշնչում էր հանդիսանում այն վայրը, տունը, որտեղ ապրում էր։
1898-1905 թվականների ընթացքում Էլիոթը հաճախում էր Սմիթ ակադեմիա, որտեղ ուսումնասիրում էր [[լատիներեն]], [[հին հունարեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներեն]]։ Սկսել է գրել 14 տարեկան հասակում. ոգեշնչվում էր Էդվարդ Ֆիցջերալդի կողմից թարգմանած [[Օմար Խայամ]]ի բանաստեղծություններով։ Սկզբում նա կարծում էր, որ արդյունքները մռայլ և հուսահատող են։ Այդ իսկ պատճառով ոչնչացրեց այդ գրվածքները։ գրվածքները<ref name=Hall>Hall, Donald. [http://www.theparisreview.org/interviews/4738/the-art-of-poetry-no-1-t-s-eliot The Art of Poetry No. 1], ''The Paris Review'', Issue 21, Spring–Summer 1959, accessed 29 November 2011.</ref>։ Էլիոթի առաջին տպագիր պոեմը եղել է "Առակ Ֆիթերների համար" պոեմը, որը նա գրել էր դպրոցական առաջադրանքի համար և որը տպագրվել էր [[1905]] թվականի [[փետրվար]]ին Սմիթ Ակադեմիայի տեղեկագրում։ տեղեկագրում<ref name=Gallup>Gallup, Donald. ''T. S. Eliot: A Bibliography (A Revised and Extended Edition)'', Harcourt, Brace & World, New York, 1969.</ref>։ <!-- Gallup, p.195 --> Այս տեղեկագրում է տպագրվել նաև նրա ամենահին պոեմը, որը վերահրատարակվեց "Երգ" անվամբ [[Հարվարդի համալսարան|Հարվարդի]] համալսարանի ամսագրում։ ամսագրում<ref name="earlyyouth">Eliot, T.S. ''Poems Written in Early Youth'', [[John Davy Hayward]], ed. Farrar, Straus and Giroux, New York, 1967</ref>։ <!-- pp.33-4 --> [[1905]] թվականին նաև տպագրում է երեք կարճ պատմություն՝ "Որսի թռչուններ", "Կետի հեքիաթը" և "Այն մարդը, ով թագավոր էր"։
Ակադեմիան ավարտելուց հետո նա ընդունվում է [[Մասաչուսեթս]]ի Միլտոն ակադեմիան, որտեղ հանդիպում է Սկոֆիլդ Թայերին. վերջինս տպագրել է նրա "Ամայի երկիրը"։ 1906-1909 թվականներին Էլիոթը [[փիլիսոփայություն]] է սովորում Հարվարդի համալսարանում։ Երեք տարի սովորելուց հետո ստանում է բակալավրի աստիճան։ <ref name="EB">[http://www.britannica.com/EBchecked/topic/184705/T-S-Eliot Thomas Stearns Eliot], ''Encyclopaedia Britannica'', accessed 7 November 2009.</ref> "Հարվարդ Ադվոքեյթը" հրատարակում է նրա պոեմներից, իսկ Էլիոթը ողջ կյանքի ընթացքում ընկերական հարաբերությունների մեջ է մնում Կոնրադ Էյկենի հետ (ամերիկացի նովելիստ)։
1909-1910 թվականներին Էլիոթը Հարվարդում աշխատում է փիլիսոփայության բաժնում օգնական, որից հետո տեղափոխվում է [[Փարիզ]], որտեղ 1910-1911 թվականներին [[Սորբոն]]ում ուսումնասիրում է փիլիսոփայություն։ Վերադառնալով Հարվարդ, 1911-1914 թվականներին նա ուսումնասիրում է հնդկական փիլիսոփայություն և [[սանսկրիտ]]։ <ref name=EB /><ref>Perl, Jeffry M. and Andrew P. Tuck. [http://ccbs.ntu.edu.tw/FULLTEXT/JR-PHIL/ew33375.htm "The Hidden Advantage of Tradition: On the Significance of T. S. Eliot's Indic Studies"], ''Philosophy East & West'' V. 35 No. 2, April 1985, pp. 116–131.</ref> [[1914]] թվականին Օքսֆորդի Մերթոն քոլեջը Էլիոթին կրթաթոշակ է շնորհում։ Նա սկզբում այցելում է Մարբուրգ ([[Գերմանիա]]), որտեղ պլանավորում է ամառային դասընթացներ ունենալ, սակայն [[Առաջին Համաշխարհային Պատերազմ]]ի սկսվելուն պես գնում է Օքսֆորդ։
Էլիոթին դուր չէին գալիս համալսարանական քաղաքները։ Նա երբեմն Օքսֆորդից փախչելով գնում էր [[Լոնդոն]]։ Այս քաղաքը մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա. այստեղ նա ծանոթացավ ազդեցիկ գրական կերպար Էզրա Պաունդի հետ։
[[1915]] թվականին Էլիոթը անգլերեն էր դասավանդում Լոնդոնի համալսարանում։
Արդեն [[1916]] թվականին նա ավարտում է իր գիտական ատենախոսությունը "Բրեդլիի փիլիսոփայության հիմքում ընկած գիտելիքը և փորձը" թեմայով։ Սակայն նրան չհաջողվեց ետ վերադառնալ բանավոր քննություն հանձնելու համար (viva voce)։ <ref name=EB/><ref>For a reading of the dissertation, see {{Cite journal | last = Brazeal | first = Gregory | title = The Alleged Pragmatism of T.S. Eliot | journal = Philosophy & Literature | volume = 31 | issue = 1 | pages = 248–264 | date = Fall 2007 | url = http://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=1738642 | accessdate = 17 January 2011}}</ref>։
 
=== Ամուսնություն ===
 
1915 թվականի [[հունիսի 26]]-ին Էլիոթը ամուսնանում է Վիվիեն Հեյ-Վուդի հետ։ Ընտանիքին կարճ այցելություն կատարելուց հետո Էլիոթը վերադառնալով Լոնդոն ձեռնամուխ է լինում մի քանի աշխատանքների։ Նա դասավանդում էր Բիրբեքի քոլեջում։ քոլեջում<ref>[[John Richardson (art historian)|Richardson, John]], ''Sacred Monsters, Sacred Masters''. Random House, 2001, p. 20.</ref>։
Վիվիենի առողջական խնդիրների պատճառով ամուսնությունը նկատելիորեն անհաջող ընթացք ունեցավ։ Նա հաճախ էր տնից բացակայում բժիշկների խորհրդով մեկնելով այլ վայրեր, որը պատճառ դարձավ, որ Էլիոթը ավելի հեռանա կնոջից։ [[1984]] թվականին տեղի ունեցած "Թոմ և Վիվ" պիեսի հիմքում ընկած է այս զույգի ընտանեկան պատմությունը։ Այն [[1994]] թվականին վերամշակվելով նկարահանվեց։
 
=== Դասավանդում, Լլոյդներ, Ֆաբեր և Ֆաբեր ===
 
Մերթոնից հեռանալուց հետո, Էլիոթը աշխատում էր Հայգեյթ մասնավոր դպրոցում։ Այստեղ նա դասավանդում էր ֆրանսերեն և լատիներեն։ Ավելի ուշ նա դասավանդում էր Ռոյալ Գրեմմըր դպրոցում, որը Բուքինգեմշայրում գործող պետական դպրոց էր։ Հավելյալ գումար վաստակելու համար նա գրքերի համար [[ակնարկ]]ներ էր գրում և դասախոսություններ կարդում երեկոյան հավելյալ դասընթացների ժամանակ։ [[1917]] թվականին նա աշխատանքի է անցնում Լլոյդների բանկում (Լոնդոն)։ [[1920]] թվականին Փարիզ կատարած այցի ընթացքում նա հանդիպում է [[Ջեյմս Ջոյս]]ին։ Նրանք ընկերներ են դառնում։ դառնում<ref>[[Richard Ellmann|Ellmann, Richard]]. ''James Joyce''. pp. 492–495</ref>։
[[1925]] թվականին Էլիոթը Լլոյդից դուրս գալով աշխատանքի է անցնում "Ֆաբեր և Գվյեր" (Ֆաբեր և Ֆաբեր) տպագրական ընկերությունում։ Այստեղ նա աշխատում է միչև իր կարիերայի վերջը՝ ի վերջո դառնալով տնօրեն։
 
=== Անգլիկանիզմին անցումը և բրիտանական քաղաքացիություն ստանալը ===
 
[[1927]] թվականի [[հունիսի 29]]-ին Էլիոթը ունիտարիզմից անցում է կատարում անգլիկանիզմի, իսկ նույն տարվա նոյեմբերին ստանում է բրիտանական [[քաղաքացիություն]]։ Նա համարվում էր անգլո-կաթոլիկ՝ ինքն իրեն կոչելով "կլասիցիստ՝ գրականությունում, ռոյալիստ՝ [[քաղաքականություն]]ում և անգլո-կաթոլիկ՝ [[կրոն]]ում"։ <ref>Specific quote is "The general point of view [of the essays] may be described as classicist in literature, royalist in politics, and anglo-catholic {{sic}} in religion", in preface by T.S. Eliot to ''For [[Lancelot Andrewes]]: essays on style and order'', (1929)</ref><ref>[http://www.time.com/time/magazine/article/0,9171,756146,00.html Books: Royalist, Classicist, Anglo-Catholic], 25 May 1936, ''Time''</ref>։ About thirty years later Eliot commented on his religious views that he combined "a Catholic cast of mind, a Calvinist heritage, and a Puritanical temperament".<ref>{{cite book|last=Eliot|first=T.S.|title=On Poetry and Poets|year=1986|publisher=Faber &amp; Faber|location=London|isbn=0571089836|page=209}}</ref>.
Նա նաև մեծապես հետաքրքրված էր հոգևոր երևույթներով։
 
Տող 73.
 
Մինչև [[1932]] թվականը Էլիոթը անընդհատ մտածում էր իր կնոջից բաժանվելու մասին։ Երբ Հարվարդից հրավեր ստացավ աշխատելու 1932-1933 թվականների ակադեմիական տարում, նա ընդունեց առաջարկը և թողելով Վիվիենին՝ մեկնեց Հարվարդ։ Վերադառնալով, նա օրինականորեն ամուսնալուծվեց՝ խուսափելով Վիվիենի հետ հանդիպումից։ Նրանք հանդիպեցին մեկ անգամ [[1932]] թվականից մինչև [[1947]] թվականը ընկած ժամանակահատվածում՝ մինչև Վիվիենի մահը։ 1938-1957 թվականներին Էլիոթի հրապարակային ուղեկիցն էր Մերի Տրեվելյանը(Լոնդոնի համալսարան)։ Վերջինս ցանկանում էր ամուսնանալ Էլիոթի հետ։ <ref>Ronald Bush ''T. S. Eliot: The Modernist in History'' 1991 – Page 11 "Mary Trevelyan, then aged forty, was less important for Eliot's writing. Where Emily Hale and Vivienne were part of Eliot's private phantasmagoria, Mary Trevelyan played her part in what was essentially a public friendship. She was Eliot's escort for nearly twenty years until his second marriage in 1957. A brainy woman, with the bracing organizational energy of a Florence Nightingale, she propped the outer structure of Eliot's life, but for him she, too, represented .."</ref><ref>Leon Surette ''The Modern Dilemma: Wallace Stevens, T.S. Eliot, and Humanism'' 2008 Page 343 "Later, sensible, efficient Mary Trevelyan served her long stint as support during the years of penitence. For her their friendship was a commitment; for Eliot quite peripheral. His passion for immortality was so commanding that it allowed him to ..."</ref><ref>Santwana Haldar ''T.S. Eliot – A Twenty-first Century View'' 2005 Page xv "Details of Eliot's friendship with Emily Hale, who was very close to him in his Boston days and with Mary Trevelyan, who wanted to marry him and left a riveting memoir of Eliot's most inscrutable years of fame, shed new light on this period in ..."</ref>
1946-1957 թվականներին Էլիոթը բնակվում էր միևնույն բնակարանում իր ընկեր Ջոն Հայվարդի հետ։ Վերջինս հավաքում և հետևում էր Էլիոթի թղթերին, ինքն իրեն կոչելով "Էլիոթի արխիվի պահակ"։ <ref>[[Lyndall Gordon|Gordon, Lyndall]]. ''T. S. Eliot: An Imperfect Life''. Norton 1998, p. 455.</ref>։ Երբ [[1957]] թվականին նրանք բաժանվեցին իրարից, Հայվարդը իրեն պահեց "Էլիոթի արխիվը", որը հետագայում նա կտակեց Թագավորական քոլեջին ([[1965]])։
[[1957]] թվականի [[հունվարի 10]]-ին Էլիոթը 68 տարեկան հասակում ամուսնացավ Էսմե Վալերիյա Ֆլեթչերի հետ։ Այդ ժամանակ վերջինս 30 տարեկան էր։ Ի տարբերություն իր առաջին ամուսնությանը, այս անգամ Էլիոթը իր ապագա կնոջը շատ լավ էր ճանաչում, քանի որ նա եղել էր Էլիոթի քարտուղարուհին "Ֆաբեր և ֆաբերում" [[1949]] թվականից ի վեր։ Ամուսնությունը գաղտնի տեղի ունեցավ։ Նա ոչ մի կնոջից երեխա չունեցավ։ Վաղ 1960-ականներին նա աշխատում էր Վեսլեյան համալսարանական մամուլի համար որպես խմբագիր։