«Խուզդուլ»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Նմանությունը սեմական լեզուներին ===
Խուզդուլի հիմնական կառուցվածքը նման է սեմական լեզուներին: Արմատները, որոնցից կազմվում են բառերը, ինքնիուրույնինքնուրույն արտասանվող բառեր չեն, այլ կազմված են միայն բաղաձայներից: Գոյականները, բայերը, ածականները և այլն կազմվում են բաղաձայների արաքնումարանքում համապատասխան ձայնավորները տեղադրելով (''Khuzd(ul)'' — ''Khazâd'' — ''Khizd(in)'' հավանական ''Kh-Z-D'' արմատից), իսկ երբեմն բաղաձայներից մեկի կրկնակեցմամբ:
 
Խուզդուլում, ինչպես և սեմական լեզուներում, արմատը հիմանականում կազմված է երեք բաղաձայնից: Որոշ այդպիսի արմատներ հիշատակվում են TI:174-ում և RS:466-ում: B-R-Z՝ կարմիր, B-N-D՝ գագաթ, K-B-L՝ արծաթ, N-R-G՝ սև: Երկու բաղաձայնից կազմված արմատի օրինակ է Z-N-ն՝ «մուգ, գորշ, մշուշոտ»<ref>The Mines of Moria|466</ref>։ Հնարավոր են մի բաղաձայնից կազմված արմատներ (-L-) Ul՝«գետակներ», բառում, (-Y-) aya՝ "վրա" բառում։
Անանուն մասնակից