«Ալեքսանդր Դյումա (հայր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 96.
Ալեքսանդր Դյուման մեծացրեց իր գիտելիքների շրջանակը շնորհիվ հայտնի ֆրանսիական պատմաբաններ [[Ամաբլ Գիյոմ Պրոսպեր Բարանտ|Պ.Բարանտի]], Օ.Թիերիի, [[Ժյուլ Միշլե|Ժ.Միշլե]]ի աշխատությունների ուսումնասիրությունների։ Իր ստեղծագործություններում մշակելով ազգային-պատմական թեման, նա մեծամասամբ կիսում էր [[Օգյուստեն Թիերի]]ի կարծիքը, որը իր ուսումնասիրություններում ձգտում էր հետևել որոշակի դարաշրջանում կատարված իրադարձությունների օրինաչափ հերթագայությանը, որոշել շարադրանքի բովանդակությունը, որը կոչված էր դառնալու երկրի իրական պատմությունը։
 
Դյումայի «Գալիա և Ֆրանսիա» ([[1833]]) գիրքը վկայում էր հեղինակի՝ ազգային պատմության իրազեկվածության մասին։ Պատմելով գալլական ցեղի ստեղծման վաղ շրջանի, ֆրանկների դեմ գալլերի պայքարի մասին՝ Դյուման մեջբերում է ֆրանսիական պատմության շատ աշխատություններ։ Գրքի եզրափակիչ գլխում հեղինակը քննադատական կարծիք է հայտնում Լուի Ֆիլիպի միապետության մասին։ Նա գրել է, որ նոր արքայի օրոք գահը պահում են գործարանատերերի, հողատերերի, ֆինանսիստների բարձրաշխարհիկ հասարակությունը, կանխագուշակել էր, որ ապագայում Ֆրանսիայում կստեղծվի Հանրապետություն՝ որպես ազգային ներկայացուցչության լայն ձև։ Թիերիի՝ այս ստեղծագործությանը տված դրական կարծիքը թևեր տվեց հեղինակին, և նա ավելի մեծ փութաջանությամբ ձեռնամուխ եղավ ֆրանսիացի պատմաբանների աշխատությունների ուսումնասիրություններին։
 
1830-ական թվականներին Դյումայի մոտ միտք ծնվեց Ֆրանսիայի [[XV դար|XV]] – [[XIX դար|XIX]] դարերի պատմությունը ներկայացնել վեպերի լայն շարքով, որի սկիզբը դրվեց «Իզաբելլա Բավարացի» ([[1835]]) վեպով։ Պատմական աղբյուր հանդիսացան [[Յուվենալ Յուրսին]]ի «Ֆրուասսարի ժամանակագրությունը», «[[Շառլ VI Խելագար|Շառլ VI]]-ի դարաշրջանի ժամանակագրությունը, Պրոսպեր դը Բարանտի «Բուրգունդյան դքսերի պատմությունը»։
 
Ֆրանսիայի պատմությունը նա նաև ցույց տվեց երկու պատմական վեպ-կենսագրականներում՝ «Լյուդովիկոս XIV» և «Նապոլեոն»։