«Ադենոզինեռֆոսֆատ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up oգտվելով ԱՎԲ
չ (clean up oգտվելով ԱՎԲ)
 
== Քիմիական և ֆիզիկական հատկություններ ==
ԱԵՖ-ը իր մեջ պարունակում է ադենոզին՝ կազմված ադենին ազոտական հիմքից և ռիբոզ ածխաջրից, և երեք ֆոսֆորական թթվի մնացորդներ: Ֆոսֆորական խմբերը որոնք մոտիկ են ռիբոզին նաշվում են որպես ալֆա (α), բետա (β), և գամա (γ) ֆոսֆատներ: Հետևաբար դա սերտորեն կապված է ՌՆԹ-ի մոնոմեր ադենոզին նուկլեոտիդի հետ: ԱԵՖ-ը լավ լուծվում է ջրում և բավականին կայուն է pH&nbsp;6.8 և 7.4 միջև, բայց արագ ենթարկվում է հիդրոլիզի չափազանց մեծ pH-ի ժամանակ: Քիմիապես ԱԵՖ-ը իրենից ներկայացնում է ադենոզինի եռֆոսֆատ եթեր, որը հանդես է գալիս որպես ադենինի և ռիբոզի ածանցյալ: Պուրինինային ազոտային հիմքը՝ ադենինը, կապվում է ռիբոզի մեկ ածխաթթվի հետ: ԱԵՖ-ը հիմնականում գտնվում է աղի վիճակով:<ref>{{cite book| editor=Stecher, P. G. | year=1968 | title=The Merck Index: an encyclopedia of chemicals and drugs 8th edition |publisher= Merck and Co. Ltd.}}</ref>
 
== Կենսասինթեզ ==
ԱԵՖ-ը բջջի մեջ կազմում է 1-10 մոլ: ԱԵՖ-ը առաջանում է օքսիդավերականգման ռեակցիաների արդյունքում, օգտագործելով միշաքարներ կամ բազմաշաքարներ որպես էներգիայի աղբյուր: Օրինակ կարբոհիդրատները հիդրոլիզի են ենթարկվում մինչև միաշաքարներ ինչպիսին են գլյուկոզը և սախարոզը:
 
Գլյուկոզի օքսիդացումը ածխաթթու գազի հայտնի է ինչպես բջջային շնչառություն և կարող է առաջացնել մոտ 30 մոլեկուլ ԱԵՖ մեկ գլյուկոզի մոլեկուլից:<ref name=Rich>{{cite journal |author=Rich PR |title=The molecular machinery of Keilin's respiratory chain |journal=Biochem. Soc. Trans. |volume=31 |issue=Pt 6 |pages=1095–105 |year=2003 |pmid=14641005 |url=http://www.biochemsoctrans.org/bst/031/1095/bst0311095.htm |doi=10.1042/BST0311095}}</ref> ԱԵՖ կարող է արտադրվել մի շարք բջջային ռեակցիաների արդյունքում: Էուկարիոտ օրգանիզմների էներգիա ստանալու երեք հիմնական ձևերն են՝ գլիկոլիզը, եռկարբոնաթթվի ցիկլ, երկուսը իրար հետ կազմում են բջջային շնչառությունը և բետաօքսիդացումը: Մեծ մասամբ ԱԵՖ-ը սինթեզվում է միտոքոնդրրումներում, որը կազմում է մասնագիտացված բջջի ամբողջ ծավալի մոտավորապես 25%-ը:<ref name="Lodish">{{cite book | author=Lodish H Berk A, Matsudaira P, Kaiser CA, Krieger M, Scott MP, Zipursky SL, Darnell J. | title=Molecular Cell Biology |edition=5th |publisher=WH Freeman |location=New York |isbn = 978-0-7167-4366-8 | year=2004 }}</ref>
 
=== Նյութափոխանակություն և սինթեզ ===
ԱԵՖ-ը ծախսվում է բջջում որպես էներգիա էներգետիկ և պլաստիկ փոխանակությունների համար: Այսպես ԱԵՖ-ը էներգիա է ապահովում տարբեր տեղեր ընթացող նյթափոխանակության ռեակցիաների համար: ԱԵՖ-ը էներգիայի գլխավոր աղբյուրն է բջջային ռեակցիաների համար: Սա ընդգրկում է սինթեզի ռեակցիաները, ներառյալ ԴՆԹ-ի մոլեկուլի սինթեզը և ՌՆԹ-ի տրանսկրիպցիան: ԱԵՖ-ը նաև կարևոր դեր ունի ակտիվ տեղափոխության մեջ, բջջի պլազմային թաղանթով: Օրինակ էնդոցիտոզը և էկտոցիտոզը:
 
 
=== Դերը բջջի կառուցվածքի և շարժման մեջ ===