«Լրացման սկզբունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Քվանտային մեխանիկա|topic cTopic= Հիմնարար հասկացություններ}}
'''Լրացման սկզբունք''', [[քվանտային մեխանիկա]]յի կարևորագույն սկզբունքներից մեկը։ Ձևակերպել է [[Նիլս Բոր]]ը 1927թ,՝ ելնելով միկրոմասնիկների ալիքային և մասնիկային հատկություններից։ Ըստ լրացման սկզբունքի՝ քվանտային երևույթների տիրույթում որևէ համակարգի առավել ընդհանուր ֆիզիկական հատկությունները պետք է արտահայտվեն իրար լրացնող անկախ փոփոխականների զույգերով, որոնցից յուրաքանչյուրը ավելի ճիշտ կարող է որոշվել մյուսի անորոշության մեծացման հաշվին։
 
Տող 6.
Ելնելով լրացման սկզբունքից՝ Բորը ցույց տվեց, որ բնության ֆիզիկական պատկերի երկու հակադիր կողմերը (դասական և քվանտային) իրար լրացնում են և որ այդ պատկերի ամբողջական նկարագրման համար անհրաժեշտ է միավորել դասական և քվանտային պատկերացումները։ Նման մոտեցումը հնարավորություն տվեց մատերիալիստորեն մեկնաբանելու քվանտային մեխանիկայի փիլիսոփայական հիմքերը։ Միկրոմասնիկը դասական իմաստով ոչ ալիք է և ոչ էլ մասնիկ, նրա նկարագրման համար փորձնական որոշ պայմանների դեպքում պետք է ելնել մասնիկային, իսկ որոշ պայմանների դեպքում՝ ալիքային հատկություններից։ Այդ երկու հակադիր պատկերացումները գտնվում են իրար լրացնող այնպիսի հարաբերակցության մեջ, որը թույլ է տալիս քվանտային մեխանիկայում դասական հասկացությունները կիրառել առանց որևէ հակասության։ Սա քվանտային մեխանիկայի, այսպես կոչված, [[Կոպենհագյան մեկնաբանում|Կոպենհագենյան մեկնաբանման]] առաջին ուղղությունն է։ Համաձայն լրացման սկզբունքի, Բորը ցույց է տվել, որ իմացության տարբեր ոլորտներում երկու հակադիր իրավիճակներ նկարագրող հասկացությունների խմբերը միանգամայն համարժեք են։ Բորը դեմ էր այդ սկզբունքի հիման վրա դասական տրամաբանության օրենքների որևէ փոփոխման, վկայակոչելով այն հանգամանքը, որ ամեն մի փորձնական տվյալ, վերջին հաշվով, պետք է արտահայտել սովորական լեզվով։
 
Լրացման սկզբունքի էական կարևորության պատճառով [[Վոլֆգանգ Պաուլի]]ն առաջարկեց քվանտային մեխանիկան անվանել «լրացման տեսություն»՝ [[Հարաբերականության տեսություն|հարաբերականության տեսության]] համանմանությամբ<ref name="Джеммер7">Эволюция понятий квантовой механики / Макс Джеммер; Пер. с англ. В. Н. Покровского; Под ред. [и с предисл.] Л. И. Пономарева. М. : Наука, 1985. С. 343.</ref>.։
 
== Ծանոթագրություններ ==