«Գարեգին Սրվանձտյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 21.
[[1879]]-[[1881]] թվականներին եղել է [[Վան]]ի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «[[Սև խաչ]]» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ [[1881]] թվականին կառավարության հրամանով հեռացել է [[Վան]]ից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով [[Բաղեշ]]ում, ապա՝ [[Խարբերդ]]ում։ [[1886]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնում]] օծվել է եպիսկոպոս, նշանակվել [[Տրապիզոն]]ի, այնուհետ՝ [[Տարոն]]ի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել [[Կոստանդնուպոլիս]], որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է [[Բերա]]յի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։
 
Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է [[1892]] թվականին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությիւնիցհիվանդությունից հետո։
 
== Գրական գործունեությունը ==