«Լրացման սկզբունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լրացման սկզբունք''', քվանտային մեխանիկայի կարևորագույն սկզբունքներից մեկը։ Ձևակերպել է Նիլս...»:
 
Տող 4.
 
Ելնելով լրացման սկզբունքից՝ Բորը ցույց տվեց, որ բնության ֆիզիկական պատկերի երկու հակադիր կողմերը (դասական և քվանտային) իրար լրացնում են և որ այդ պատկերի ամբողջական նկարագրման համար անհրաժեշտ է միավորել դասական և քվանտային պատկերացումները։ Նման մոտեցումը հնարավորություն տվեց մատերիալիստորեն մեկնաբանելու քվանտային մեխանիկայի փիլիսոփայական հիմքերը։ Միկրոօբյեկտը դասական իմաստով ոչ ալիք է և ոչ էլ մասնիկ, նրա նկարագրման համար փորձնական որոշ պայմանների դեպքում պետք է ելնել մասնիկային, իսկ որոշ պայմանների դեպքում՝ ալիքային հատկություններից։ Այդ երկու հակադիր պատկերացումները գտնվում են իրար լրացնող այնպիսի հարաբերակցության մեջ, որը թույլ է տալիս քվանտային մեխանիկայում դասական հասկացությունները կիրառել առանց որևէ հակասության։ Սա քվանտային մեխանիկայի, այսպես կոչված, [[Կոպենհագյան մեկնաբանում|Կոպենհագենյան մեկնաբանման]] առաջին ուղղությունն է։ Համաձայն լրացման սկզբունքի, Բորը ցույց է տվել, որ իմացության տարբեր ոլորտներում երկու հակադիր իրավիճակներ նկարագրող հասկացությունների խմբերը միանգամայն համարժեք են։ Բորը դեմ էր այդ սկզբունքի հիման վրա դասական տրամաբանության օրենքների որևէ փոփոխման, վկայակոչելով այն հանգամանքը, որ ամեն մի փորձնական տվյալ, վերջին հաշվով, պետք է արտահայտել սովորական լեզվով։
 
[[Կատեգորիա:Քվանտային մեխանիկա]]