«Փառքի շքանշան (Հայաստան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Орден Славы (Армения).png|մինի|200px|Փառքի շքանշան]]
[[File:Փառքի շքանշան.jpg|ձախից|thumb|ՀՀ Փառքի շքանշան]]
'''Փառքի շքանշան՝''' - [[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]] պետական պարգև։ Հիմնադրվել է 2010թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2011թ. հունվարի 11-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2011թ. հունվարի 29-ին ուժի մեջ մտած «Փառքի շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում շքանշանի կարգավիճակը, պարգևատրվողների շրջանակը և կրելու կարգը մնացել են անփոփոխ:
 
 
== Շքանշանի կարգավիճակը ==
[[File:The Order of Glory - State Awards in the Republic of Armenia.jpg|thumb|ՀՀ Փառքի շքանշան]]
Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար։