«Ալիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
'''Ալիք''', [[տատանումներ]]ի տարածումը [[ժամանակ]]ի ընթացքում [[Տարածություն|տարածության]] մեջ։ Ալիքները բնության մեջ հաճախ հանդիպող երևույթ են։ [[Ձայն]]ը, [[լույս]]ը, [[էլեկտրամագնիսականություն]]ը ալիքային երևույթներ են։ Ալիքի երկու հիմնական տիպ կա՝ ''մեխանիկական'' և ''էլեկտրամագնիսական''։ Մեխանիկական ալիքները տարածվում են միջավայրում՝ փոխազդելով նրա մասնիկների հետ և առաջացնելով միջավայրի նյութի [[դեֆորմացիա]]։ Ձայնը մեխանիկական ալիք է։ Էլեկտրամագնիսական ալիքները լիցքավորված մասնիկների ստեղծած էլեկտրական և մագնիսական դաշտերի պարբերական տատանումներ են և կարող են տարածվել վակուումում։ Այս տիպի ալիքները տարբեր ալիքի երկարություններ ունեն և ըստ դրա դասակարգվում են ռադիոալիքների, միկրոալիքների, ինֆրակարմիր ճառագայթման, տեսանելի լույսի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ռենտգենյան և գամմա-ճառագայթների։
[[Պատկեր:Simple harmonic motion animation.gif|260px250px|մինի|աջից]]
 
== Լայնական և երկայնական ալիքներ==
 
Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են ալիքի տարածման ուղղությամբ, կոչվում է ''երկայնական'': Երկայնական ալիքի օրինակ` եթե ձեռքով պարբերաբար հարվածենք մի ծայրը պատին ամրացրած երկար, թույլ զսպանակի ազատ ծայրին, ապա կնկատենք, թե ինչպես է [[զսպանակ]]ի երկայնքով գալարների խտացումների և նոսրացումների տեսքով ալիք տարածվում:
[[Պատկեր:Ondes cisaillement 2d 20 petit.gif|260px250px|մինի|աջից]]
Հարվածի ժամանակ գալարները զսպանակի այդ ծայրում մոտենում են իրար` կազմելով գալարների խտացում, իսկ երբ ձեռքը հեռացնում ենք զսպանակից, գալարները հեռանում են իրարից, և նախկին խտացման տեղում առաջանում է գալարների նոսրացում: Զսպանակի գալարներն այսպիսով տատանվում են:
[[Պատկեր:Ondes compression 2d 20 petit.gif|230px|մինի|աջից]]
 
[[Հեղուկներ]]ի մեջ և [[գազեր]]ում կարող են տարածվել միայն երկայնական ալիքներ, իսկ [[պինդ մարմիններ]]ում` և՛ երկայնական, և՛ լայնական:
== Ալիքի տարածման արագություն ==
Դժվար չէ նկատել, որ զսպանակի ձախ ծայրում առաջացած խտացումներն ու նոսրացումները աջ ծայր հասնում են ոչ թե միանգամից, այլ որոշ ժամանակ անցնելուց հետո: Դա նշանակում է, որ տատանումները զսպանակի միջոցով տարածվում են ոչ թե ակնթարթորեն, այլ մի որոշ արագությամբ: Այդ արագությունը կոչվում է ''ալիքի տարածման արագություն'': Ալիքի արագությունը որոշվում է այն միջավայրի հատկություններով, որում տարածվում է:
[[Պատկեր:Onde compression impulsion 1d 30 petit.gif|260px250px|մինի|ձախիցաջից]]
 
== Ալիքի երկարություն ==
 
[[Ծով]]ի կամ [[գետ]]ի մակերևույթին առաջացող ալիքների համար ալիքի երկարությունը մի ալիքի փոսից մինչև հաջորդ ալիքի փոսը կամ մի ալիքիկատարից մինչև հաջորդ ալիքի երկարություն ունեն, քան գետի ալիքները: Զսպանակում առաջացող ալիքների դեպքում դա երկու հարևան խտացումների կամ նոսրացումների միջև եղած հեռավորությունն է:
[[Պատկեր:Onde cisaillement impulsion 1d 30 petit.gif|260px250px|մինի|ձախիցաջից]]
 
== Սեյսմական ալիքներ ==
8988

edits