«Ալիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
== Լայնական և երկայնական ալիքներ==
Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղությանն ուղղահայաց կոչվում է '''լայնական''': [[Ջուր|Ջր]]ի մակերևույթին տարածվող ալիքների դեպքում ջրի մասնիկներն ու ալիքի վրայով լողացող փայտի կտորը վեր ու վար են շարժվում, իսկ ալիքը հեռանում է հորիզոնական ուղությամբ: Պարանի ծայրը վերև-ներքև շարժվելիս ալիքը տարածվում է այդ շարժման ուղղահայաց ուղղությամբ:
 
Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են ալիքի տարածման ուղղությամբ, կոչվում է '''երկայնական''': Երկայնական ալիքի օրինակ` եթե ձեռքով պարբերաբար հարվածենք մի ծայրը պատին ամրացրած երկար, թույլ զսպանակի ազատ ծայրին, ապա կնկատենք, թե ինչպես է [[զսպանակ]]ի երկայնքով գալարների խտացումների և նոսրացումների տեսքով ալիք տարածվում:
[[Պատկեր:Ondes cisaillement 2d 20 petit.gif|260px|մինի|աջից]]
Հարվածի ժամանակ գալարները զսպանակի այդ ծայրում մոտենում են իրար` կազմելով գալարների խտացում, իսկ երբ ձեռքը հեռացնում ենք զսպանակից, գալարները հեռանում են իրարից, և նախկին խտացման տեղում առաջանում է գալարների նոսրացում: Զսպանակի գալարներն այսպիսով տատանվում են:
[[Պատկեր:Onde compression impulsion 1d 30 petit.gif|260px|մինի|ձախից]]
 
== Ալիքի երկարություն, դրա կապն ալիքի տարածման արագության և տատանման պարբերության հետ ==
{{հիմնական հոդված|Ալիքի երկարություն}}
Միջավայրով ալիքի տարածման ժամանակ միջավայրի մասնիկները միաժամանակ չեն սկսում տատանողական շարժումը: Այն մասնիկները, որոնք ալիքի առաջացման կետից ավելի հեռու են գտնվում, ավելի ուշ կսկսեն տատանվել: Պարզ է, որ ուշացման ժամանակամիջոցը կախված է ալիքի տարածման արագությունից:
 
Ենթադրենք, թե ալիքի առաջացման կետում մասնիկը կատարում է տատանում T պարբերությամբ: T ժամանակ անց կսկսեն տատանվել միջավայրի այն մասնիկները, որոնք գտնվում են նշված կետից vT հեռավորության վրա: Այդ հեռավորությունն անվանում են ալիքի երկարություն և նշանակում [[Λ|λ (լյամդա)]] տառով: Այսպիսով, ալիքի երկարությունը` λ. λ=vT կամ v=λ/T=λv:
: λ=vT կամ v=λ/T=λv:
 
[[Ծով]]ի կամ [[գետ]]ի մակերևույթին առաջացող ալիքների համար ալիքի երկարությունը մի ալիքի փոսից մինչև հաջորդ ալիքի փոսը կամ մի ալիքիկատարից մինչև հաջորդ ալիքի երկարություն ունեն, քան գետի ալիքները: Զսպանակում առաջացող ալիքների դեպքում դա երկու հարևան խտացումների կամ նոսրացումների միջև եղած հեռավորությունն է:
[[Պատկեր:Onde cisaillement impulsion 1d 30 petit.gif|260px|մինի|ձախից]]
 
== Սեյսմական ալիքներ ==
[[Երկրաշարժ]]երի կամ հզոր պայթյունների օջախներից Երկրի ներսում ալիքներ են տարածվում: Այդ ալիքները կոչվում են '''սեյսմական''': Քանի որ [[Երկիր]]ը հիմնականում պինդ է, ապա նրանում միաժամանակ կարող են առաջանալ երկու տեսակի ալիքներ` երկայնական և լայնական: Այս ալիքների [[արագություն]]ը նույնը չէ, երկայնական ալիքները լայնականներից արագ են տարածվում: Օրինակ` 500 կմ խորության վրա լայնական [[սեյսմիկ ալիքներ]]ի արագությունը մոտավորապես 5 կմ/վ է,իսկ երկայնական ալիքները` 10 կմ/վ: Սեյսմական ալիքներով պայմանավորված Երկրի մակերևույթի տատանումների արձանագրումն ու գրանցումն իրականացվում է [['''սեյսմոգրաֆ''']] կոչվող սարքի միջոցով: Սեյսմոգրաֆի հիմնական մասը ճոճանակն է, որը սկսում է տատանվել սեյսմական ալիքների ի հայտ գալուց: Սարքավորման պարզագույն տեսակի դեպքում ճոճանակը միացնում են գրող սարքին, որը հատուկ ժապավենի վրա գծում է տատանումների գրաֆիկը: Տարածվելով երկրաշարժի օջախից` առաջինը սեյսմական կայանին են հասնում երկայնական ալիքները, իսկ որոշ ժամանակ անց` լայնականները: Իմանալով [[երկրակեղև]]ում ալիքների տարածման արագությունը` կարելի է որոշել մինչև երկրաշարժի էպիկենտրոն ընկած R հեռավորությունը:
 
[[Կատեգորիա:Ֆիզիկայի հասկացություններ]]
8988

edits