«Ալիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ալիքներ ՀոթՔաթ գործիքով
Տող 28.
[[Երկրաշարժ]]երի կամ հզոր պայթյունների օջախներից Երկրի ներսում ալիքներ են տարածվում: Այդ ալիքները կոչվում են '''սեյսմական''': Քանի որ [[Երկիր]]ը հիմնականում պինդ է, ապա նրանում միաժամանակ կարող են առաջանալ երկու տեսակի ալիքներ` երկայնական և լայնական: Այս ալիքների [[արագություն]]ը նույնը չէ, երկայնական ալիքները լայնականներից արագ են տարածվում: Օրինակ` 500 կմ խորության վրա լայնական [[սեյսմիկ ալիքներ]]ի արագությունը մոտավորապես 5 կմ/վ է,իսկ երկայնական ալիքները` 10 կմ/վ: Սեյսմական ալիքներով պայմանավորված Երկրի մակերևույթի տատանումների արձանագրումն ու գրանցումն իրականացվում է [['''սեյսմոգրաֆ''']] կոչվող սարքի միջոցով: Սեյսմոգրաֆի հիմնական մասը ճոճանակն է, որը սկսում է տատանվել սեյսմական ալիքների ի հայտ գալուց: Սարքավորման պարզագույն տեսակի դեպքում ճոճանակը միացնում են գրող սարքին, որը հատուկ ժապավենի վրա գծում է տատանումների գրաֆիկը: Տարածվելով երկրաշարժի օջախից` առաջինը սեյսմական կայանին են հասնում երկայնական ալիքները, իսկ որոշ ժամանակ անց` լայնականները: Իմանալով [[երկրակեղև]]ում ալիքների տարածման արագությունը` կարելի է որոշել մինչև երկրաշարժի էպիկենտրոն ընկած R հեռավորությունը:
 
[[Կատեգորիա:ՖիզիկաՖիզիկայի հասկացություններ]]
[[Կատեգորիա:Ալիքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալիքներ» էջից