«Հելլենիստական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ (Script) File renamed: File:Dioniso barbato, II sec, 6350.JPGFile:Vecchio Sileno, 6333.jpg wrong identification, wrong name, wrong inv. number
Տող 4.
== Կրոն և դիցաբանություն ==
[[Պատկեր:Getty Villa - Collection (5305219094).jpg|մինի|աջից|Զևս]]
[[Պատկեր:DionisoVecchio barbatoSileno, II sec, 63506333.JPGjpg|մինի|Դիոնիսոս]]
Հելլենիստական կրոնի և դիցաբանության առավել բնորոշ գիծը [[սինկրետիզմ]]ն է, չտարբերակվածությունը։ Հունական դիցաբանության աստվածները նույնացվել են հին արևելյան աստվածությունների հետ՝ օժտվելով նոր գծերով։ Փոփոխվել են նաև աստվածությունների պաշտամունքի ձևերը, միստերիաները ձեռք են բերել անառակությամբ ուղեկցվող ցոփ ու շվայտ բնույթ։ Աստիճանաբար մեծ տարածում են գտել մի քանի համընդհանուր աստվածություններ։ Պահպանելով տեղական պաշտամունքային առանձնահատկությունները՝ դրանք մարմնավորել են նաև տարբեր ժողովուրդների առավել պաշտելի աստվածների համանման հատկանիշները։ Այդպիսի նշանակություն է ձեռք բերել Զևսը, որից հետո առավել տարածվածը Դիոնիսոսի պաշտամունքն էր։ Կանացի աստվածություններից գլխավորը և ամենուր պաշտվողը եգիպտական Իզիդան էր, որը մարմնավորում էր հունական և ասիական բազմաթիվ աստվածուհիների գծերը։ Հելլենիստական դարաշրջանի յուրահատուկ ծնունդն էր Սերապիսի պաշտամունքը։ Հույները գրեթե անփոփոխ ձևով ընդունեցին արևելյան որոշ պաշտամունքներ։ Հելլենիստական թագավորները, օգտագործելով արևելյան ավանդույթները, արմատավորում էին թագավորի անձի պաշտամունքը։
Կրոնների մեջ նկատելի է դառնում տեղական և մարդակերպ աստվածների պաշտամունքի թուլացումը, ձևավորվում է տիեզերական, հոգևոր, միասնական աստծու գաղափարը։ Այդ միտումը [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] առաջացման սուբյեկտիվ հիմքերից մեկն էր։ Հակաստրկատիրական ժողովրդական շարժումների արմատական հեղափոխական թևի պարտությունը նպաստեց նրա [[միստիկ]]ական տարբերակի ուժեղացմանը, որը նույնպես օժանդակեց հելլենիզմի պայմաններում քրիստոնեության սաղմնավորմանը։