«Գելիեգուզան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 99.
Հայերը` ծերեր, կանայք, ֆիդայիների օգնությամբ երեք օր քաջաբար դիմադրում են, մինչև որ տեղի բնակչություն կարողանում է մաս առ մաս տեղաշարժվել դեպի Դաշտ գյուղ։ Գյուղացիների տեղափոխության հարցում օգնում են 115 հայդուկներ, որոնց գլխավորում էին [[Սեբաստացի Մուրադ|Մուրադը]], Սմբատը, Ֆահրադը և Ավետիսը։ 20 000-անոց բնակչությունից հաջողվում է փրկել ընդամենը 1500-2000 հոգու։
 
Ապրիլի 22-ին թշնամու թնդանոթները չեն դադարում կրակելուց, բայց դեռևս նրանք չեն կարողանում մտնել գյուղ։ Միմիայն ապրիլի 23-ին է նրանց հաջողվում գյուղ մտնել։ Սակայն տեղի հայ ազգաբնակչությունը անակընկալիանակնկալի է բերում թշնամուն և նրան կոտորելով հետ շպրտում։ Թշնամուց զոհվում է 136 մարդ և բազմաթիվ մարդիկ վիրավորվում են։ Հայերը տալիս են ընդամենը 7 զոհ։
 
Հայերը մինչև մայիսի 14-ը համառությամբ դիմադրեցին։ Նրանք հասցրեցին կամուրջ գցել, որի միջոցով 150 հայ ընտանիք փրկվեց կոտորածից։ Մնացած 300 ընտանիքնն ընկավ թուրքերի ձեռքը։ Միայն 22 ընտանիք կարողացավ մազապուրծ լինել կոտորածներից։ Մնացածի բոլոր ծերերը, կանայք և երեխաներն անխնա կոտորվեցին։