«Արսեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 158.
[[Ջուր|Ջրում]] և օրգանական լուծիչներում չի լուծվում։ Արսենի անգույն գոլորշիների արագ սառեցումից առաջանում են դեղին արսենի թափանցիկ բյուրեղներ, [[խտություն]]ը՝ 1970 կգ/մ<sup>3</sup>, հատկություններով նման է սպիտակ [[ֆոսֆոր]]ին, սակայն նրանից անկայուն է։ Լուծվում է [[ծծմբածխածին|ծծմբածխածնում]]։ Հայտնի են ամորֆ արսենի <math>\beta, \gamma, \delta </math> ձևերը (խտությունները համապատասխանաբար՝ 4730կգ/մ<sup>3</sup>, 4970 կգ/մ<sup>3</sup>, 5100 կգ/մ<sup>3</sup>), որոնք անկայուն են և տաքացնելիս փոխարկվում են <math> \alpha </math> ձևի։ Արսենը քիմիապես միջին ակտիվության տարր է։ Քիմիական միացություններում ունի +3, +5 և -3 [[օքսիդացման աստիճան]]ներ։ Սովորական [[ջերմաստիճան]]ներում [[օդ]]ում օքսիդանում է, տաքացնելիս այրվում կապույտ բոցով՝ առաջացնելով արսենային անհիդրիդ՝ <math>As_2O_3</math>, որը սպիտակ, սուբլիմվող պինդ նյութ է։
 
Արսենային թթուն՝ <math>H_3AsO_3</math>, չափազանց թույլ թթու է, աղերը կոչվում են արսենիտներ (օրինակ, <math>KAsO_2</math>, <math>K_3AsO_3</math>)։ [[Ազոտական թթու]]ն և [[արքայաջուր]]ը օքսիդացնում են արսենը՝ առաջացնելով [[արսենական թթու]]՝ <math>H_3AsO_4</math>, որը անգույն, ջրում լավ լուծվող բյուրեղական նյութ է։ Նրա ջրային լուծույթը միջին ուժի թթու է ([[ֆոսֆորական թթու|ֆոսֆորական թթվից]] թույլ) և [[օքսիդիչ]]։օքսիդիչ։ Աղերը կոչվում են արսենատներ (օրինակ, <math>Na_3AsO_4</math>)։ Արսենի (V) օքսիդը՝ <math>As_2O_5</math>, ստացվում է արսենական թթվի ջրազրկումից։ Անգույն, ջուր կլանող ամորֆ զանգված է։ Լավ լուծվում է ջրում՝ առաջացնելով արսենական թթու։
 
== Քիմիական հատկություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արսեն» էջից