16 673
edits
(,կարճ էջ) |
|||
'''Վանական
▲'''Վանական Վարդապետը''' ([[1181]] - [[1261]]) [[հայ]] պատմագիր և տոմարագետ է եղել:<ref>{{cite book|title=Հայոց Հնօրյա Զվարճախոսները|last=Խաչատրյան|first=Հայկ|publisher=«Ամարաս»|location=Երևան|year=2003|page=119}}</ref>
==Կյանքը==
Ուսանել է Նոր Գետիկի դպրոցում, 1201 թ-ին ձեռնադրվել է քահանա, դարձել Մխիթար Գոշի
աշակերտն ու օգնականը: Մասնակցել է Լոռեի (1204) և Անիի (1207) եկեղեց. ժողովներին: 1207–08 թթ-ին ստացել է վարդապետի աստիճանը, այնուհետև վերադարձել Տավուշ, որտեղ հիմնադրել է Խորանաշատի վանքը: 1235–36 թթ. մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո: 1240-ին Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլայի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը:
Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը: Այսպես, 1250 թ-ին բանադրել է Դավիթ Ծարեցու XIII դ. 40–50-ական թթ. գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին:
Իր կտակի համաձայն թաղվել է Խորանաշատի մերձակայքում գտնվող աղքատների գերեզմանոցում:
==Գործունեությունն ու գրական ժառանգությունը==
Վանական Վարդապետի աշակերտներից են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Ակներցին,
Սոսթենեսը և այլ գործիչներ: Թողել է հարուստ ու բազմաբովանդակ գրական ժառանգություն, այդ թվում՝ Պատմությունը (սկզբից մինչև հեղինակի ապրած օրերը Հայաստանի պատմության շարադրությունը), որը մեզ չի հասել:
Վանական Վարդապետի աստվածաբանական երկերից արժանահիշատակ են Հոբի գրքի մեկնությունը («Մեկնութիւն Յոբայ»), «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի» («Ճռաքաղ»,1858), «Համեմատութիւն Հին Կտակարանայ ի
Նորս», «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից», «Մեկնութիւն սաղմոսին Այսծով Մեծ», «Խրատ դաւանութեան» (գրվել է Ս. Հոգու բխման հարցի վերաբերյալ հռոմեա-բյուզանդական դավանաբանական վեճի առթիվ), «Պատճառք վասն առաջաւորաց պահոց», «Յաղագս տարեմտին» ճառը և այլն:
Գրել է աստղաբաշխությանը և տոմարագիտությանը վերաբերող երկեր՝ օգտվելով Անանիա Շիրակացու աշխատություններից, որոնք հավելել է իր դիտարկումներով:
Վանական Վարդապետի գրչին է պատկանում նաև «Հարցմունք և պատասխանիք» ծավալուն երկը, որն ըստ էության ուսումնական ձեռնարկ է, պարունակում է բոլոր այն գիտելիքները, որոնք պարտավոր էին սերտել ուսման սկզբում նրա վարդապետարանի աշակերտները: «Հարցմունք և պատասխանիք»-ն ամփոփում է XIII դ. հայ իրականության պատկերացումներն ու իմացությունը պատմության, ազգագրության, հավատալիքների, իմաստասիրության, մատենագրության, մատենագիտության, կենսաբանության, բուսաբանության, բժշկագիտության, աստղաբաշխության, երաժըշտագիտության, բառագիտության, քերականագիտության, դավանաբանության, աստվածաբանության և այլնի վերաբերյալ<ref>«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, էջ 958</ref>:
==Աղբյուրներ==
|
edits