«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
== Հնագիտական նյութերի դասակարգման մեթոդները ==
Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի ([[փայտ]], [[փայտածուխ]], [[ոսկոր]]) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը։ Զարգանում է նաև [[կավ]]ե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։ Առանձին վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի բուսաժամանակագրությունը (դենդրոքրոնոլոգիա)։ Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն։ Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց հասակակիցհամաժամանակյա [[Բույսեր|բուսական]] և [[Կենդանի|կենդան]]ական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների [[Երկրաբանություն|երկրաբանությու]]նը, [[հնէաբանություն]]ը, հնածագումնաբանական [[Բուսաբանություն|բուսաբանությու]]նը, [[հնակենդանաբանություն]]ը ևն։ Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն)։
 
== Հասկացությունները ==