«Թուրքիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հետ է շրջվում։ առանց քննարկման նման փոփոխություններ մի մտցրեք։
Տող 72.
'''Թուրքիա'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=54}}</ref> ({{lang-tr|Türkiye}}) ('''Թուրքիայի Հանրապետություն''' ({{lang-tr|Türkiye Cumhuriyeti}})), երկիր է [[Եվրասիա]]յում, պետություն տեղակայված [[Ասիա]]յի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային [[Եվրոպա]]յում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] փլուզման արդյունքում։
 
Թուրքիան արևելքից սահմանակից է [[Վրաստան]]ի, [[Հայաստանի ՀանրապետությանՀայաստան]]ի, [[Ադրբեջան]]ի և [[Իրան]]ի հետ, հարավից՝ [[Իրաք]]ի և [[Սիրիա]]յի հետ, արևմուտքից՝ [[Հունաստան]]ի և [[Բուլղարիա]]յի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ [[Սև ծով|Սև]], [[Միջերկրական ծով|Միջերկրական]], [[Էգեյան ծով|Էգեյան]] և [[Մարմարա ծով|Մարմարա]]։
 
== Անվանում ==
Տող 108.
 
== Աշխարհագրկան տվյալներ ==
Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում։ Նրա տարածքի հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր։ Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է։
Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում։ Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ։ Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները։
 
Տող 119.
 
== Հայերը Թուրքիայում ==
ՀայերնՀայերը իրենց բնօրրան Հայկական լեռնաշխարհում (ժամանակակից Թուրքիայի մի մասը)տարածքում ապրել են ի սկզբանե, շատ ավելի վաղ ժամանակներից, քան այնտեղ ներխուժելհաստատվել է թյուրքականթուրքական տարրը։ Լեռնաշխարհին ևԻսկ Փոքր ԱսիայինԱսիայում թուրքերի տիրանալուցհաստատվելուց հետո հայերն Արևմտյան Հայաստանի տարածքում կարողացելկազմակերպել են կազմակերպել ազգային կյանքը, տնօրինել իրենց սեփական և հասարակական ունեցվածքը։ Թուրք-հայկական մշակութային և հասարակական հարաբերությունների ընթացքում տեղի են ունեցել մշակութայինմշակույթների զգալի ներթափանցումներ, մշակվել համակեցության որոշակի պայմաններ։ Սակայն Օսմանյան կայսրության ստեղծումից հետո Թուրքիայում հայությանարևմտահայության վիճակը խիստ ծանրացավ։ 16-17-րդ դարերի ընթացքում երկարատև պատերազմներ տեղի ունեցան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ ԱրևմտյանՀայաստանը հաճախ դառնում էր ռազմական գործողությունների թատերաբեմ, որի հետևանքով քայքայվում էր նրա տնտեսությունը, մեծ զոհեր էր տալիս հայ խաղաղ բնակչությունը։ 18-րդ և հատկապես 19-րդ դարերում թուրքական բռնապետությունն ուժեղացրեց ճնշումը հայերի նկատմամբ, սաստկացան ազգային և կրոնական հալածանքները։ Եվ սկսվեց հայ ժողովրդի պայքարը թուրք նվաճողների դեմ, որը հատկապես նոր թափ առավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանում ծավալվեց ֆիդայական շարժումը։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) տեղահանվեց ամբողջ արևմտահայությունը, 1915 թ.-ին իրականացվեց 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկը՝ Մեծ եղեռնը. ոչնչացվեցին 1,5 մլն հայեր, փրկվածները տարագիր դարձան՝ ցրվելով աշխարհով մեկ։ Օսմանյան կայսրությանը հաջողվեց իրականացնել իր քաղաքական ծրագիրը՝ Արևմտյան Հայաստանը «մաքրել» հայերից՝ հայ ժողովրդին զրկելով իր դարավոր բնօրրանում ապրելու կենսական իրավունքից։ Եվ այսօր Թուրքիայի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց Մեծ եղեռնը՝ հայերս առաջին հերթին խնդիր ունենք վերականգնելու տեղահանված ու ցեղասպանված հայության ժառանգների՝ իրենց պատմական բնօրրանում ապրելու և գույքային իրավունքները։
Ներկա վիճակ
 
Տող 126.
Արվեստ և մամուլ
 
Թուրքիայում ապրող հայերը մեծ ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային արվեստի, այլև թուրքական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում։ Թուրքիայում առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաջյանը, առաջին նվագախմբի ղեկավարը՝ Գրիգոր Սինանյանը։ Երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան ընտանիքի ներկայացուցիչները, Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը, սուլթանների պալատական նկարիչները՝ Մանասե ընտանիքի անդամները (թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները), լուսանկարչության սկզբնավորողն էր Աբդուլլահների հայ ընտանիքը։ Քանդակագործ Երվանդ Ոսկանը համարվում է Թուրքիայում քանդակագործության արվեստի հիմնադիրը։ ՊոլսումԹուրքիայում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և ուրիշներ. նրանցից շատերը Մեծ եղեռնի զոհ դարձան։
Թուրքիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832 թ-ին։ Ներկայումս հրատարակվում են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Սուրբ Փրկիչ», «Լրաբեր», «Ակոս» և այլ պարբերականներ։ Թուրքիան մերժում է հայերի ցեղասպանության փաստը, սակայն արդեն այն ճանաչվել և դատապարտվել է աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թուրքիա» էջից