«Թուրքիա»–ի խմբագրումների տարբերություն

Արվեստ և մամուլ
 
Թուրքիայում ապրող հայերը մեծ ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային արվեստի, այլև թուրքական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում։ Թուրքիայում առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաջյանը, առաջին նվագախմբի ղեկավարը՝ Գրիգոր Սինանյանը։ Երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան ընտանիքի ներկայացուցիչները, Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը, սուլթանների պալատական նկարիչները՝ Մանասե ընտանիքի անդամները (թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները), լուսանկարչության սկզբնավորողն էր Աբդուլլահների հայ ընտանիքը։ Քանդակագործ Երվանդ Ոսկանը համարվում է Թուրքիայում քանդակագործության արվեստի հիմնադիրը։ ԹուրքիայումՊոլսում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և ուրիշներ. նրանցից շատերը Մեծ եղեռնի զոհ դարձան։
Թուրքիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832 թ-ին։ Ներկայումս հրատարակվում են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Սուրբ Փրկիչ», «Լրաբեր», «Ակոս» և այլ պարբերականներ։ Թուրքիան մերժում է հայերի ցեղասպանության փաստը, սակայն արդեն այն ճանաչվել և դատապարտվել է աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից։
 
== Ծանոթագրություններ ==
Անանուն մասնակից