«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
 
===== Բնագավառների տարբերակումը =====
Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միջնադարյան Հ-ներ), տարածական ([[Արևմտյան Եվրոպա]]յի, Հարավ-Արևելյան [[Ասիա]]յի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբավորումների։ Վերջին տարիներին [[Արևմտյան Եվրոպա]]յում և [[ԱՄՆ]]-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. և այլն) ուսումնասիրող բնագավառներ։ [[XVIII-րդ դար|XVIII]] դարից մինչև [[XIX դար|XIX]] դ. 1-ին կեսը, առանձին դեպքերում՝ մինչև [[XX դար|XX]] դ. 1-ին քառորդը Հնագիտությունըհնագիտությունը համարվել է արվեստի պատմության ճյուղ։ Սակայն դեռևս XIX դ. 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ։ Մինչև XX դ. 60-ական թթ. վերջը հնագիտությունը գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք։ Սովետական, մասամբ՝ արևմաաեվրոպականարևմտաեվրոպական ու ամերիկականամերիկյան գիտնականները, հնագիտությունը համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժանելիանբաժան մասը։ Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամերիկացի և [[անգլիա]]ցի հնագետները, որոնք վկայակոչելով հնագիտությանյանհնագիտության մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը։ Վերջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաստատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տարբերելով հնագիտությունը բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն պատմագիտությունից։ Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առաջին հերթին ազգագրության, ապա՝ դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին աշխարհի և միշինմիջին դարերի պատմության, լեզվաբանության հետ։ Դեռես [[Մ.թ.ա. VI-րդ դար|մ. թ. ա. VI]] դ. [[Բաբելոն]]ի թագավոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով։ Հույն պատմիչ [[Թուկիդիդես]]ը (մ. թ. ա. V դ.) գործածել է արխայոլոգիա (հնախոսություն), [[Խորենացի|Մովեսես Խորենացի]]ն (V դ.)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությունը)։ Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա-հռոմեական հնությունների նկատմամբ։ Կարևոր նշանակություն են ունեցել [[Պոմպեյ]] և [[ՀերկուլանեումՀերկուլանում]] հռոմեական քաղաքների պեղումները, որոնք սկսվելով [[XVIII-րդ դար|XVIII]] դ. սկզբից, գիտական բնույթ են ստացել դարի վերջին։ Նապոլեոնի եգիպտական արշավանքի հետևանքովմիջոցով եվրոպական գիտությունը լայնորեն ծանոթանում է [[Հին Եգիպտոս]]ի հուշարձաններին, և սկիզբ է դրվում [[Հին Արևելք]]ի հնագիտությանը։ Հնագիտությունը արագ զարգանում է [[XIX դար|XIX]] դ. սկզբից՝ բուրժուական պատմագիտության վերելքին զուգընթաց։XIX դ. կեսին [[Ֆրանսիա]]յում հայտնաբերվել են հինքարեդարյան առաջին կայանները։ [[Դանիա]]ցի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նախապատմական» հուշարձանների ամբողջությունը ստորաբաժանեցին ըստ հնագիտական դարերի։ 1870-ական թթ. Հ. [[Շլիման, Հ.|Շլիման]]ը, պեղումներ կատարելով [[Տրոյա]]յում և [[Միկենք]]ում, ապացուցեց [[Հոմերոս]]ի պոեմների պատմական հիմքը։XIX դ. վերջին և XX դ. սկզբին շվեդացիշվեդ հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանական-համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ-յան հիմնական մեթոդներից է։ Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ունեցել [[Աթենք]]ի, [[Սպարտա]]յի, [[Միլեթ]]ի, [[Պիրիենա]]յի, [[Պերգամոն]]ի և այլ քաղաքների պեղումները։ XX դ. խոշորագույն հայտնագործություններից են՝ [[ԹութանխամոնԹութանհամոն]] փարավոնի դամբարանը [[Եգիպտոս]]ում, ավելի քան 2 մլն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ. թ. ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը [[Թուրքիա]]յում և այլն։
 
==== Հնագիտությանը նախահեղափոխական Ռուսաստանում և ՍՍՀՄ-ում ====