«Փոլ ՄաքՔարթնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|en}}, {{Link GA|no}} (2)
No edit summary
Տող 13.
}}
'''Սըր Փոլ Մաքքարթնի''' ({{lang-en|Sir James Paul McCartney}}, ծնվ. [[1942]] թ. [[Հունիսի 18]]-ին), անգլիացի [[ռոք]] երգիչ, երգերի հեղինակ և մուլտիգործիքավորող, որ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես [[The Beatles]]-ի հիմնադիրներից մեկը։ [[Ջոն Լենոն]]ի հետ նա ստեղծեց աշխարհի ամենահաջողակ հորինողական համագործակցություններից մեկը և ստեղծեց ռոքի և փոփի պատմության ամենասիրված երգերի մի ստվար մասը։ Մաքքարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 մլն վաճառված սինգլներով։ Նրա և Լեննոնի «Yesterday»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը։ Եղել է Wings խմբի ղեկավարը։
 
== Վաղ տարիներ ==
Փոլ Մաքքարթնին ծնվել է [[1942 թվական]]ի [[հունիսի 18]]-ին [[Լիվերպուլ]]ի Ուոլթոն հիվանդանոցում (''Walton Hospital''), Ռայս Լեյնում, որտեղ նրա մայրը՝ Մերին, բուժքույր էր ծննդատանը: Թե՛ հայրական, թե՛ մայրական գծով իռլանդացի Փոլը մկրտվել է կաթոլիկ եկեղեցում, բայց Մերին (կաթոլիկ) և հայր Ջեյմս Մաքքարթնին (բողոքական, ավելի ուշ՝ ագնոստիկ) դաստիարակում էին իրենց որդուն կրոնական ավանդույթներից դուրս: [[1947 թվական]]ին Մերի Մաքքարթնին դարձավ կանչով գինեկոլոգ: Դա բավականին բարդ ու ծանր աշխատանք էր , նրանք կարող էին կանչել օրվա ցանկացած ժամի, բայց դա թույլ տվեց ընտանիքին տեղափոխվել սըր Թոմաս Ուայթի Էվերտոնում գտնվող Այգիների շրջանը. Մերին այդ բնակարանը ստացավ նոր աշխատանքի հետ միասին: Ընտանիքը աղքատ չէր, բայց շատ համեստ էր ապրում. Ջեյմս Մաքքարթնին պատերազմի ընթացքում աշխատում էր զինամթերքի գործարանում, բայց պատերազմի ավարտից հետո նա վերադարփավ բամբակի բորսան, որտեղ շաբաթական 6 ֆունտ էր վաստակում, ավելի քիչ, քան կինը, որը անհանգստության առիթ էր դառնում: Հեռուստացույցը, ինչպես հիշում էր Փոլը, հայտնվեց միայն [[1953 թվական]]ին:
 
[[1947 թվական]]ին Փոլը ընդունվեց Սթոքթոն Վուդ Ռոուդի նախնական դպրոց({{lang-en|Stockton Wood Road}}): Չափից շատ աշակերտներ ունենալու պատճառով նրանց մի մասին տեղափոխեցին Ջոզեֆ Ուիլյամսի նախնական դպրոց ({{lang-en|Joseph Williams Primary School}}) Բել Վեյլում: Այստեղ Փոլը առաջին անգամ բեմ դուրս եկավ՝ կատարելով ինչ-որ երգ (կոնկրետ՝ ինչ նա այդպես էլ չկարողացավ հիշել)՝ կապված Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թագադրման հետո: Կատարման համար նա արժանացավ մրցանակի և վերապրեց բեմի առաջին վախը: [[1954 թվական]]ին հանձնելով քննությունները 11+՝ նա հնարավորություն ստացավ շարունակել կրթությունը տղաների՝ Լիվերպուլյան համալսարան անվամբ միջնակարգ դպրոցում:
[[Պատկեր:20 forthlin road.jpg|thumb|250 px|Ֆորթլին Ռոուդի բնակարանը, 20]]
 
[[1954 թվական]]ին Մաքքարթնի ընտանիքը տեղափոխվեց Ուոլեսի շրջան, ապա՝ Սպիկ, իսկ [[1955 թվական]]ին՝ Ալերթոն, որտեղ նրանք տեղավորվեցին Ֆորթլին Ռոուդի № 20 տանը<ref name="macca">{{cite web
| url = http://maccarock.narod.ru/bio.htm
| title = Փոլ Մաքքարթնիի կենսագրություն
| accessdate = 2009-09-30
| lang = en
| description = maccarock.narod.ru
| archiveurl = http://www.webcitation.org/6188rTUoQ
| archivedate = 2011-08-22
}}</ref>: Փոլը ծանր ցնցում ապրեց [[1956 թվական]]ին մոր մահից հետո (կրծքագեղձի քաղցկեղից): Վաղ կորստյան արդյունքը դարձավ Փոլի և [[Ջոն Լենոն]]ի ծանոթությունը. վերջինիս մայրը՝ Ջուլին, մահացավ, երբ Ջոնը 17 տարեկան էր<ref name="spitz">Bob Spitz. The Beatles. Biography. Hachette Book Group USA. 2005</ref>: Փոլը մեծ տեղ էր հատկացնում մոր բազում հատկությունների և ցանկությունների, որոնցից մեկն էլ որդու՝ իսկապես լավ մարդ դառնալու ցանկությունն էր: Մայրը գեղեցիկ և գրագետ գրում և խոսում էր՝ համառելով, որպեսզի և Փոլը խոսեր «արքայական անգլերենով». շնորհիվ մոր՝ Փոլը գրեթե չէր խոսում Լիվերպուլի բարբառով:
 
Տասնչորսամյակի կապակցությամբ հայրը որդուն հնամյա շեփոր նվիրեց<ref name="davies4">{{cite web|author=Հանթեր Դևիս|datepublished=|url=http://www.wingspan.ru/booksrus/davis/davis04.html|title=Բիթլզի կենսագրություն. Փոլ և Կուորիմեն|publisher=www.wingspan.ru|accessdate=2009-09-30|archiveurl=http://www.webcitation.org/6188ttfV5|archivedate=2011-08-22}}</ref>, որը նա (ավագ Մաքքարթնիի համաձայնությամբ) փոխանակեց ակուստիկ կիթառի՝ ''Framus Zenith''-ի հետ: Ձախլիկ Փոլը նվագել սովորեց՝ հետևելով Սլիմ Ուիթմանի օրինակին, որը տեղադրում էր լարերը հակառակ դասավորությամբ: Նվագելով կիթառը՝ Փոլը գրեց իր առաջին երգը՝ «I Lost My Little Girl» անվամբ<ref name="adelanta">{{cite web
| url = http://adelanta.info/encyclopaedia/bomonde/Paulmccartney/?_openstat=ZGlyZWN0LnlhbmRleC5ydTs2MzUxODs0MTE4NjkyO3dpbi5tYWlsLnJ1Omd1YXJhbnRlZQ
| title = Paul McCartney
| accessdate = 2009-09-30
| lang = en
| description = adelanta.info/encyclopaedia
| archiveurl = http://www.webcitation.org/6188uVaa7
| archivedate = 2011-08-22
}}</ref>: Ինչպես հետագայում վերհիշում էր Մաքքարթնին, հենց հայրը իր նվերով օգնեց իրեն կազդուրվել մոր մահի շոկից: Փոլը այդ ժամանակներից սկսած՝ բաց չէր թողնում սքիֆլ խմբերի ոչ մի համերգ, ժամերով լսում էր Radio Luxembourg ռադիոյի ծրագրերը, սովորում էր [[Էլվիս Փրեսլի]]ի և Ռիչարդ Լիթլի հիթերը, պատճենում էր աստղերի երգերն ու տեսքը:
 
Փոլի հայրը, որ նախկինում շեփորահար և դաշնակահար էր (1920-ական թվականներին նվագում էր սեփական Jim Mac’s Jazz Band խմբում)<ref name="beatles_bible">{{cite web|author=|datepublished=|url=http://www.beatlesbible.com/people/paul-mccartney/|title=The Beatles Bible. Paul McCcrtney|publisher=www.beatlesbible.com|accessdate=2011-01-01|archiveurl=http://www.webcitation.org/6188wBrQx|archivedate=2011-08-22}}</ref>, իր որդիներին ընկերական և ստեղծագործական միջավայրում էր դաստիարակում. հազվադեպ չէին բոլոր երեքի միասին երգելն ու նվագելը և տեղական համերգներին հաճախելը: Ջեյմս Մաքքարթնին, որ 14 տարեկանից սկսել էր աշխատել, 62 տարեկանում թոշակի անցավ և շաբաթական 10 ֆունտ էր ստանում: Դա չխանգարեց նրան «…հիանալի հայր լինել, որի համար երեխաների կրթությունը առաջնային նշանակություն ուներ»<ref name="goldman"/>: Կնոջ մահից հետո Ջեյմս Մաքքարթնին որդիներին միանգամից ակտիվ գործունեության մղեց: «Նա մեզ արագորեն դուրս բերեց երեխայական հոգեվիճակից: 12 տարեկան հասակում ես արդեն վաճառական էր. «Տուկ-տուկ, չէի՞ք ցանկանա դառնալ մեր այգեգործական ակումբի հաճախորդը», — վերհիշում էր Փոլը: Նման դաստիարակությունը կարևոր դեր խաղաց նրա կյանքում. Մաքքարթնին միշտ հեշտությամբ կարողանում էր լեզու գտնել մարդկանց հետ: Ինչպես գրում էր Ա. Գոլդմանը. {{քաղվածք|Երեք տղամարդ միմյան միջև բաժանել էին աշխատանքը: Փոլը և Մայքլը կրակ էին անում և սեղանը գցում, Ջիմը պատրաստություններ էր տեսնում: Միաժամանակ երեքն էլ պիտի տնտեսեին… Մանկուց աղքատության մեջ ապրած Փոլը, նույնիսկ միլիոնատեր դառնալով, շատ տնտեսող էր մնում: Սակայն ամենազարամանալին Ջիմի դաստիարակության մեջ այն էր, որ նա կարողացավ որդուն հավասարակշռված մարդ դարձնել: Դեռ շատ երիտասարդ տարիքից լինելով շոու բիզնեսի աշխարհում, որտեղ շատերը պարզապես իրենց կորցնում են, Փոլ Մաքքարթնին իր ողջ կյանքի ընթացքում չարեց ոչ մի այնպիսի բան, ինչը վտանգի տակ կդներ իր հաջողակ կարիերան<ref name="goldman">Գոլդման, Ալբերտ, «Ջոն Լենոնի կյանքը» («Հիանալի մարդկանց կյանքը» շարքից) — Մ, 2004.</ref>:|}}
 
Մոր մահից հետո Մաքքարթնիի բնակարանը բարեկամներով լցվեց: Ամենահոգատարը տիկին Ջինն էր, որը հետագայում հիշատակվել է Մաքքարթնիի երգացանկում («Let 'Em In»): Այնուամենայնիվ Փոլի համար տանը «սարսափելի դատարկություն» էր: Չնայած իր անմիջականությանը՝ դպրոցական տարիներին Փոլի ժամանակի մեծ մասը միայնակ էր, հաճախ՝ բնության գրկում, թափառում էր դաշտերով կամ ծառ էր բարձրանում (նման կերպ պատկերացնելով, թե իբր իրենց բանակի է պատրաստում. այդ հիշողությունները կիսով չափ արտահայտվել են «Mother Nature’s Son» երգում): Նրա մեկ այլ հետաքրքրությունը դարձավ ավտոբուսի երկրորդ հարկով քաղաքի կենտրոնով շրջագայելը. այդ տպավորությունները իրենց արտահայտությունն են գտել [[The Beatles]]-ի մի շարք հանրահայտ երգերում, մասնավորապես՝ «A Day in the Life»-ում (որտեղ հերոսը նստում է վերևում, ծխում է և քնում) կամ «Penny Lane»-ում. ուր էլ որ գնար Փոլը՝ դպրոց, հյուր կամ ընկերների մոտ, նա առաջին հերթին հենց այդ փողոցն էր գնում:
 
Փոլը չկարողացավ համալսարան ընդունվել. նա ծանոթ չէր փաստաթղթերի հանձնման կարգին: Իր գրական կրթությամբ նա պարտական է իր դպրոցի ուսուցչին, ինչպես նաև հայտնի թատերական գործիչ Ալան Դյորբանդին, որն իր աշակերտի մեջ հետաքրքրություն առաջացրեց դեպի Չոսերը և [[Շեքսպիր]]ը:<ref>Շատ տարիներ անց, երբ Մաքքարթնին իր դստերը՝ Մերիին, խորհուրդ տվեց ծանոթանալ Շեքսպիրին, բայց պարզեցված թարգմանությամբ: Գնելով գիրքը և շապիկի վրա տեսնելով ''Shakespeare Made Easy by Alan Durband''-ը՝ նա զարմացավ և հիացավ. այդպես շրջանն իր տրամաբանական ավարտին հասավ</ref>: Կարդալով «Համլետը»՝ Փոլը իրեն ռեժիսոր պատկերացրեց. նա սկսեց թատրոններ հաճախել («Liverpool Playhouse», «Royal Court») և հաջորդաբար կարդալ [[Օսկար Ուայլդ]]ի, [[Թենեսի Ուիլյամս]]ի, [[Բերնարդ Շոու]]ի , Ռիչարդ Շերիդանի և [[Թոմաս Հարդի]]ի ստեղծագործությունները: Իր միակ հինգը ավարտական քննությունների ժամանակ նա հենց գրականությունից ստացավ:
 
==Սկավառակագրություն==
Տող 73 ⟶ 105՝
*1979 Back to the Egg
*2001 Wingspan։ Hits and History (հավաքածու)
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
==Արտաքին հղումներ==