[[Պատկեր:Clown at the 2006 Mayfest Parade (O'Fallon, Illinois).jpg|մինի|Միմոս]]
'''Միմոս''' (< հունարեն {{lang-el|μίμος;}} — նմանակող, նմանակում), կատակերգակ դերասան [[Հին Հունաստան]]ում, [[Հռոմ]]ում և [[Բյուզանդիա]]յում։ Դերասանի այս տիպը զարգացել է հատկապես [[հելլենիզմ]]ի դարաշրջանում (III —IIII—I դարեր) և դարձել հռոմ․, ապա՝ վաղ միջնադարյան առաջավորասիական թատրոնին բնորոշ երևույթ։ Միմոս են կոչվել նաև հելլենիզմի շրջանի [[պիես]]ները, որոնք նախատեսել են [[մնջկատակ]]ի, [[պար]]ի, [[երգ]]ի ու [[խոսք]]ի համատեղում։