«Ստեփանավանի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: Ռելյեֆ → Ռելիեֆ oգտվելով ԱՎԲ
Տող 57.
|Ծանոթագրություններ =
}}
'''Ստեփանավանի շրջան''', [[Հայկական ԽՍՀ]], ապա՝ [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վարչատարածքային միավոր այժմյան [[Լոռու մարզ]]ի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսիսային մասում։ Կազմավորվել է [[1930]] թվականի [[սեպտեմբերի 9]]-ին։ Տարածությունը 636,5 կմ² է, բնակչություն՝ 36 500 (1987), խտությունը՝ 57,3 մարդ։
 
== Բնակավայրեր ==
Տող 88.
Ստեփանավանի շրջանի տարածքը հին ժամանակներից ի վեր եղել է Հայաստանի կազմում՝ [[Երվանդունիների թագավորություն|Երվանդունիների]] (մ.թ.ա. 570-201) և [[Արտաշեսյանների թագավորություն|Արտաշեսյանների]] (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ստեփանավանի շրջանի տարածքը կազմել է [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] նահանգի [[Տաշիր (գավառ)|Տաշիր]] գավառի մի մասը։ [[9-րդ դար]]ի վերջից մտել է [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]], [[972]]-[[1113]] թվականը՝ [[Կյուրիկյան թագավորություն|Կյուրիկյան թագավորության]], ապա՝ [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է [[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|մոնղոլական]], ապա՝ [[Կարակոյունլուների տերություն|կարակոյունլու]] և [[Ակկոյունլուների տերություն|ակկոյունլու]] թուրքմենական պետությունների մեջ։
 
[[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|Պարսկական տիրապետության]] ժամանակ Ստեփանավանի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ [[1801]] թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրությանը]]՝ [[Թիֆլիսի նահանգ]]ի Բորչալուի գավառին, 1919-20 թվականներին՝ Լոռու «Չեզոք գոտուն»։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Լոռի-Փամբակի գավառը կազմեց ՀԽՍՀ 9 գավառներից մեկը, որի կազմում շրջանի տարածքը մնաց մինչև շրջանի կազմավորումը։
 
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են [[Լոռի բերդ|Լոռե ամրոց]]-քաղաքը (11-րդ դար), Գտեվանքի, Հոբարձիի, [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուրթան)|Կուրթանի]] (6-րդ դար), [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Սվերդլով)|Սվերդլովի]] (6-րդ դար), Վարդաբլուրի (6-7-րդ դարեր) եկեղեցիները, [[Հնեվանք]]ը (7-րդ դար), [[Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի|Ամրակիցի ռուսական եկեղեցին]] և այլն։
 
1930 թվականին ստեղծված շրջանային կուսակցական կազմակերպությունը 1987 թվականին ուներ 83 սկզբնական կուսակցական, 118 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Փարոս» շրջանային թերթը։
 
== ՌելյեֆՌելիեֆ և կլիմա ==
 
Գտնվում է Բազումի և Վիրահայոց լեռնաշղթաների միջև ու նրանց կից սարավանդների վրա։ Ունի միջին բարձրության լեռնային կտրտված մակերևույթ, 950- 2992 մ ([[Ուրասար (լեռնագագաթ)|Ուրասար]]) բարձրություն։ Հյուսիս- արևելքում Լեջան լեռնազանգվածն է, հվ- արրելքում՝ [[Պուշկինի լեռնանցք]]ը։ Կան շինանյութերի, պղնձի և բազմամետաղային հանքավայրեր։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային (ՀԽՍՀ ում ամենամեծ սոճուտը, 116 հա) և ալպյան մարգագետնային լանդշաֆտները։
 
Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -3°C-ից մինչև - 12°C, հուլիսինը՝ 9-18°C, տարեկան տեղումները՝ 550-850 մմ, ակտիվ վեգետացիայի շրջանը՝ 100-155 օր։ Գլխավոր գետը [[Ձորագետ]]ն է՝ [[Տաշիր (գետ)|Տաշիր]], Հովնանաձոր, [[Ուռուտ (գետ)|Ուռուտ]], [[Չքնաղ (գետ)|Չքնաղ]], Գյառգառ վտակներով։ Գործում են [[Լոռու ջրանցք]]ը և Կիրով գյուղի ջրհան կայանը։
Տող 102.
== Տնտեսություն ==
 
Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև և սննդի արդյունաբերությունը, էլեկտրասարքերի և կապի սարքերի արտադրությունը, գյուղատնտեսությունը։ Կար 16 արդ․ ձեռնարկություն, 6 [[Կոլտնտեսություն|կոլեկտիվ]] և 13 [[խորհտնտեսություն|խորհրդային տնտեսություն]]։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են․ «Արդ-կապ», տոհմային թռչնաբուծական գործարանները, մանկական կահույքի, կարի, գուլպայի, գորգագործական ֆաբրիկաները, պանրագործարանը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են անասնապահությունն (գլխավորապես կաթնամսատու տավարաբուծությունը) ու կարտոֆիլագործությունը։ Զբաղվում են նաե խոզաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը 177 կմ էր, կար օդանավակայան։ Ուներ կապի հանգույց՝ 17 բաժանմունքով։
 
1986-87 ուսումնական տարում գործում էր 17 միջնակարգ, 11 ութամյա, 3 երաժշտական, 3 մարզական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1986 թվականին կար 23 գրադարան, 19 մշակույթի տուն և ակումբ, 2 կինոթատրոն, 1 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 5 ամբուլատորիա։ Գործում են [[Ստեփան Շահումյանի տուն-թանգարան]]ը, հանգստյան տուն, պանսիոնատներ, մանկական առողջարան, տուրիստական հանգրվան։
Տող 114.
 
</gallery>
-------
<gallery caption= mode=packed-overlay heights=220px>
Ստեփանավան 3.jpg|[[Ստեփանավանի դենդրոպարկ|Դենդրոպարկ]]