«Աշտարակի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: Ռելյեֆ → Ռելիեֆ oգտվելով ԱՎԲ
Տող 96.
Աշտարակի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ [[Երվանդունիների թագավորություն|Երվանդունիների]] (մ.թ.ա. 570-201) և [[Արտաշեսյանների թագավորություն|Արտաշեսյանների]] (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Աշտարակի շրջանի տարածքը կազմել է [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի]] [[Այրարատ]] նահանգի [[Նիգ]] գավառի մեջ։ Տարբեր ժամանակաշրջաններում այն եղել է [[Կամսարականներ]]ի, [[Պահլավունիներ]]ի, [[Վաչուտյաններ]]ի և այլ իշխանների տոհմական կալվածքը։ [[9-րդ դար]]ի վերջից մտել է [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]], ապա՝ [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է [[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|մոնղոլական]], ապա՝ [[Կարակոյունլուների տերություն|կարակոյունլու]] և [[Ակկոյունլուների տերություն|ակկոյունլու]] թուրքմենական պետությունների մեջ։
 
[[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|Պարսկական տիրապետության]] ժամանակ Աշտարակի շրջանը [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]], ապա [[Երևանի խանություն|Երևանի խանության]] մի մասն էր։ [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց]] հետո, այն մտել է [[Հայկական մարզ]]ի, [[Երևանի նահանգ]]ի Երևանի գավառի, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ մինչև 1930 թվականը՝ Էջմիածնի գավառի մեջ։
 
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են [[Արշակունիների դամբարան]]ը Ձորափում (4-րդ դար), [[Մեսրոպ Մաշտոց]]ի դամբարանը և վրան կառուցված եկեղեցին Օշականում (5-րդ դար), [[Ագարակի մենաստան|Ագարակի]], Փարպիի և Ավանի միանավ բազիլիկաները (5-6-րդ դարեր), Աշտարակի [[Կարմրավոր]], [[Ծիրանավոր եկեղեցի (Աշտարակ)|Ծիրանավոր]] և [[Սպիտակավոր եկեղեցի (Աշտարակ)|Սպիտակավոր]] եկեղեցիները, [[Ամբերդ (ամրոց)|Ամբերդ]] ամրոցը և [[Վահրամաշեն եկեղեցի]]ն (7-13-րդ դարեր), [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)|Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցի]]ն (13-րդ դար) և շատ այլ կառույցներ։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 114 սկզբնական կուսակցական, 147 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Աշտարակ» շրջանային թերթը։
 
== ՌելյեֆՌելիեֆ և կլիմա ==
 
Գտնվում է [[Արագած]]ի լեռնազանգվածի հարավային և հարավարևելյան լանջերին , 1000—3800 մ բարձրությունների վրա։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր։ Գերակշռում են կիսաանապատային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կան թփուտների պուրակներ։
 
Կլիման չոր ցամաքայինից լեռնատունդրային է (Արագածի գագաթամերձ շրջան), հունվարի միջին ջերմաստիճանը՝ - 4°C-ից մինչև - 12°C, հուլիսինը՝ 8- 25°C, տարեկան տեղումները՝ 250-850 մմ, վեգետացիայի շըր- ջանը՝ 40-205 օր։ Խոշոր գետը [[Քասախ (գետ)|Քասաղ]]ն է՝ [[Ամբերդ (գետ)|Ամբերդ]] վտակով։ Տարածքով անցնում է [[Արզնի-Շամիրամ ջրանցք]]ը։
Տող 108.
== Տնտեսություն ==
 
Տնտեսության առաջատար ճյուղերն են գյուղատնտեսությունը, սննդի և շինանյութերի արդյունաբերությունը։ Կա 3 [[Կոլտնտեսություն|կոլեկտիվ]], 23 [[խորհտնտեսություն|խորհրդային տնտեսություն]], 2 միջտնտեսային ձեռնարկություն։ Զարգացած է այգեպտղաբուծությունը, հացահատիկի, ծխախոտի, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, կաթնամսատու անասնապահությունը, շերամապահությունը, մեղվաբուծությունը, ճագարաբուծությունը։ Կար 12 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Աշտարակի գինու, շինանյութերի ձեռնարկությունները, տրիկոտաժի, թռչնաբուծական ֆաբրիկաները, Օշականի կարի ֆաբրիկան։ Ավտոճանապարհների երկարությունը 250 կմ էր։ Ուներ կապի հանգույց՝ 25 բաժանմունքով։
 
1986-87 ուսումնական տարում գործում էր 21 միջնակարգ, 4 երաժշտական, 1 գեղարվեստի, 3 մարզական դպրոց, 1 տեխնիկում և 2 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին կար 5 հիվանդանոց, 1 կենտրոնական, 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, 16 մշակույթի տուն, 35 բժշկական կայան, 29 գրադարան, 15 ակումբ, 2 կինոթատրոն, ժողովրդական թատրոն, 12 կինոկայանք։ Տարածքում են ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանը, օպտիկամեխանիկական և ֆիզիկա-տեխնիկական լաբորատորիաները, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ու ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները, [[Պերճ Պռոշյանի տուն-թանգարան]]ը։
Տող 119.
Aragats mountain, Aragatsotn, Armenia.jpg|[[Արագած]]
</gallery>
-------
<gallery caption= mode=packed-overlay heights=220px>
Mughni,church-SW.jpg|[[Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)|Սուրբ Գևորգ]]