«Կետանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 644 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Մեծ չափսի կետանմանները սնվում են փոքր ձկներով և այլ մանր ծովային կենդանիներով: Գորշ կետերը հիմնականով սնվում են խեցգետիններով: Բելուգաների սննդակարգի մեջ մտնում են մոտ 100 տեսակի տարբեր մեծ և փոքր ծովային կենդանիներ, որոնք ապրում են տարբեր խորությունների վրա: Նրանք կարող են որսալ նույնիսկ չափսով շատ ավելի մեծ կենդանիների՝ ութոտնուկ, գիշատիչ ձկներ և այլն:
 
 
 
== Բազմացումը ==
 
Քանի որ կետանմանների նախնիները հնում ապրել են ցամաքի վրա, հետևաբար նրանք ժամանակի ընթացքում կորցրել են ետին վերջույթները: Նրանց կողոսկրը դարերի ընթացքում փոքրացել է և օրգանիզմի համար համարյա ոչ մի դեր չի խաղում: Սակայն արուների մոտ կողոսկրը իր չափսերով մեծ կարևորություն ունի բազմացման գործընթացի համար, քանի որ այն նպաստում է պենիսի լավ աշխատանքին:
 
Ծնում են 1 խոշոր ձագ։ Սեռահասուն են 2-6 տարում, կյանքի տևողությունը 30-50 տարի է։ Ապրում են ընտանիքներով կամ հոտերով։ Կետերի նախնիները (հավանաբար [[կրեոդոնտները]]) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ։
1322

edits