«Ակ-Կոյունլուների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 65.
Լենկթեմուրի հետ [[Առաջավոր Ասիա]] էին տեղափոխվել նորանոր միջինասիական, գլխավորապես՝ թուրքմենական ցեղեր։ Միջինասիական ցեղերի ներգաղթը սկսվել էր դեռ [[սելջուկ-թուրքական արշավանքները Հայաստան|սելջուկ-թուրքական արշավանքների]] ժամանակ՝ [[11–րդ դար]]ում։ Զորավարի ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին [[կարա-Կոյունլուներ|կարա-Կոյունլու]] և ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները, որոնց մի մասը դեռ [[13-րդ դար]]ի վերջին [[Միջին Ասիա]]յից ներգաղթել էր [[Փոքր Ասիա]] և Հայաստան։ Դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներից և ծագել են այդ ցեղերի անունները։ Նրանց իշխանությունները ուժեղացան [[15-րդ դար]]ի սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-Կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-Կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության ([[1410]]-[[1468]])։ Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստանը]], [[Ատրպատական]]ը, [[Իրան]]ի արևմուտքը և [[Վրաստան]]ը։
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ում ակ-Կոյունլուների իշխանությունը հաստատվել է Ջհանշահի մահից հետո՝ [[1468]] թվականին։ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ [[Գեղարքունիք (գավառ)|Գեղամա երկրի]], [[Վայոց ձոր]]ի, [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց]], [[Արցախ (նահանգ)|Արցախի]] [[Գուգարք]]ի և մասամբ [[Վասպուրական]]ի հայ իշխանական տները։ Սյունյաց իշխան [[Բեշքեն Օրբելյան]]ի որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի [[Ռուստամ Օրբելյան]]ը, նշանակվեց «Այրարատյան երկրի» ([[Երևանի կուսակալություն]]) կառավարիչ՝ նստավայր ունենալով [[Երևան]]ը։ Գործելով հույժ ճկուն՝ ՌուստամըՆա էջմիածնիԷջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։
 
Կարա-կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը հազարամյա դեգերումներից հետո վերահաստատտվեց Էջմիածնում: Նշանակալից դեր սկսեցին խաղալ [[Աղթամարի կաթողիկոսություն|Աղթամարի]] Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները` ներկայանալով որպես [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող իսլամադավան իշխողներին հաշտեցնողի դերում։ Արևմտյան Հայաստանում շարունակում էին գոյատևել [[Համշեն]]ի, [[Սասուն]]ի, [[Խութ]]ի, [[Տուրուբերան|Տարոնի]], [[Մոկս]]ի, [[Շատախ]]ի և մի քանի այլ հայկական իշխանություններ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/21/330/333 Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը]</ref>։