«Գահերեց իշխան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պատճենի հեռացում
Տող 1.
{{Հայոց պատմություն}}
[[Պատկեր:Bagratuni flag.svg|մինի|[[Բագրատունիների դրոշ]]ը]]
'''Գահերեց իշխան''', [[Ավատատիրություն|ավատատիրական]] պաշտոն [[միջնադարյան Հայաստան]]ում։ Հիմնադրվել է [[ԲագրատունիԲագրատունիների թագավորություն|Բագրատունիների]]ների դարաշրջանում՝ [[9-րդ դար]]ում։ Այդ ժամանակ [[Մերձավոր Արևելք]]ը թևակոխել էր զարգացած ավատատիրության ժամանակաշրջան։
 
[[Արաբական խալիֆայություն|Արաբական Խալիֆայության]]ը պատկանող [[Արմինիա կուսակալություն|Հայաստանի տարածք]]ում [[Արշակունյաց Հայաստան]]ի նախկին հզոր նախարարական տոհմերը` Բագրատունիները[[Բագրատունիներ]]ը, [[Արծրունիներ]]ը, [[Սյունիներ]]ը բաժանվում են ճյուղերի։ Նախկինում տոհմի նահապետը իրավասու տնօրինել նախարարական տան ամբողջ ունեցվածքը։ Այժմ ավատատիրական տոհմի յուրաքանչյուր ընտանիք վերցնում էր իր բաժին կալվածքը և այն տնօրինում ինքնուրույն։ Այսպիսով [[սեպուհ]]ները դառնում են ինքնուրույն ավատատերեր և սկսում են կոչվել ''գահակալ իշխաններ:'' Դրան հակառակ տանուտերը կամ նահապետը սկսում է կոչվել '''գահերեց իշխան''' և որևէ իրավասություն չուներ գահակալ իշխանի կալվածքի նկատմամբ։ Այս ամենի հետևանքով ավատատիրական խոշոր տների ներսում առաջացան բազմաթիվ ինքնուրույն կալվածատերեր՝ իրենց [[ամրոց]]ներով, [[զորք]]ով։
== Պատմություն==
[[Պատկեր:Հայաստանի վարչա-քաղաքական կացությունը VII-IX-դդ.-640-849-թթ.jpg|աջից|thumb|330px|[[Արմինիա կուսակալություն]]ը՝ <br />[[Հայաստան]], [[Վրաստան]] և [[Աղվանք]]]]
[[Արաբական խալիֆայություն|Արաբական Խալիֆայության]]ը պատկանող [[Արմինիա կուսակալություն|Հայաստանի տարածք]]ում [[Արշակունյաց Հայաստան]]ի նախկին հզոր նախարարական տոհմերը` Բագրատունիները, [[Արծրունիներ]]ը, [[Սյունիներ]]ը բաժանվում են ճյուղերի։ Նախկինում տոհմի նահապետը իրավասու տնօրինել նախարարական տան ամբողջ ունեցվածքը։ Այժմ ավատատիրական տոհմի յուրաքանչյուր ընտանիք վերցնում էր իր բաժին կալվածքը և այն տնօրինում ինքնուրույն։ Այսպիսով [[սեպուհ]]ները դառնում են ինքնուրույն ավատատերեր և սկսում են կոչվել ''գահակալ իշխաններ:'' Դրան հակառակ տանուտերը կամ նահապետը սկսում է կոչվել '''գահերեց իշխան''' և որևէ իրավասություն չուներ գահակալ իշխանի կալվածքի նկատմամբ։ Այս ամենի հետևանքով ավատատիրական խոշոր տների ներսում առաջացան բազմաթիվ ինքնուրույն կալվածատերեր՝ իրենց [[ամրոց]]ներով, [[զորք]]ով։
 
Դեռ վաղ քրիստոնեական շրջանից սկսած հայ իշխաններն իրենց հողերի մեծ մասին տիրում էին ժառանգաբար` որպես սեփականատեր և նման կալվածքը կոչվում էր ''հայրենիք:'' Նրանց տրամադրության տակ կային նաև պարգևական կամ արքայատուր հողեր, որոնք ստանում էին [[թագավոր]]ներից՝ որևէ ծառայության դիմաց և [[վասալ]]ը այն վաճառելու կամ նվիրելու իրավունք չուներ։ Դրանք նրա իրավասության տակ էին մնում այնքան ժամանակ, քանի դեռ կատարում էր վասալական պարտականությունները։ Կային նաև արծաթագին կամ գանձագին հողեր, որոնք գնվում էին իշխանի կողմից և վերածվում էին հայրենիքի։
 
[[Բագրատունյաց Հայաստան]]ում իշխանության բուրգի գլուխ կանգնած էր թագավորը, որը կրում էր ''«Շահնշահ Հայոց»'' տիտղոսը։ Նրանից ցածր կանգնած էին [[Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններ|ենթակա թագավորներ]]ը և [[Բագրատունյաց Հայաստանի գահերեց իշխանություններ|գահերեց իշխանները]]։ Վերջիններին նշանակում էր թագավորը, և նրանք պարտավոր էին զորք և հարկ տրամադրել իրեն։ Գահակալ իշխանները ենթակա էին գահերեց իշխանին և զորք ու հարկ էին տալիս նրան։ Գահակալ իշխանների կախվածությունը գահերեցից հիմնականում ոչ թե [[Տնտեսություն|տնտեսական]] էր, այլ` [[Քաղաքականություն|քաղաքական]]։ Ֆեոդալական աստիճանակարգության ստորին սանդուղքին կանգնած էին մանր ազնվականները` ազատները կամ խոստակդարները։ Սրանք զինվորական ծառայության դիմաց կալվածք էին ստանում որևէ իշխանից, որից ունեին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կախվածություն։
[[Պատկեր:Bagratuni Armenia 1000-hy.svg|ձախից|thumb|330px|[[Բագրատունյաց Հայաստան]]ը հզորության գագաթնակետին]]
Թագավորը երկրի կառավարումը իրականացնում էր արքունիքի միջոցով, ուր կային տարբեր գործակալություններ։ Կարևորագույն հարցերը քննարկելու համար գումարվում էր արքայական ատյան, որին մասնակցում էին գահերեց իշխանները, պետական բարձրաստիճան պաշտոնյաները և և հոգևորականները։ Արքունիքը գավառների կառավարումն իրականացնում էր հատուկ պաշտոնյաների միջոցով, որոնք կոչվում էին գործակալ կամ ձեռնավոր։ Դրանք հիմնականում այն իշխաններն էին, որոնք տվյալ գավառի խոշորագույն ավատատերն էին։ Գործակալներն ունեին իրենց ստորադաս պաշտոնյաները, որոնք իրականացնում էին հարկերի հավաքումը և կարգավորում էին մյուս հարցերը։
 
Արքունիքում կարևոր դեր էին կատարում իշխանաց իշխանի, մարզպանություն, դատավարություն և սպարապետություն գործակալությունները։ Բարձրագույն պաշտոնները տրվում էին արքայի ազգականներին և մերձավորներին։
 
Անիի Բագրատունիներին ենթակա գահերեց իշխանների թվում էին [[Վրաստան]]ի, [[Աղվանք]]ի, ինչպես նաև՝ [[Վասպուրական]]ի ու [[Մեծ Հայքի վարչական բաժանում|հայկական այլ նահանգների]] գահերեց իշխանները, որոնց մեծ մասը դառնում են թագավորներ։
 
== Վասպուրականի գահերեց իշխանների ցանկ ==