«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

չ (→‎Աղբյուրներ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|ar}} (6))
Այդ ժամանակ քուրդ Այյուբի սուլթանների իշխանության տակ էինոչ միայն Միջերկրական ծովի արևելյան ափերը, այլև Նեղոսի հովիտը։ Իսկ Եվրոպայում ամենաազդեցիկը շարունակում էր մնալ Հռոմեական Սրբազան Կայսրությունը։
 
=== Խաչակրաց հինգերորդ արշավանք ===
== Երուսաղեմի թագավորությունը 13-րդ դարում ==
 
==== Լաթերանի ժողովը ====
=== Խաչակրաց հինգերորդ արշավանք ===
 
==== Լաթերանի ժողովը ====
Մանուկների խաչակրաց արշավանքից հետո՝ 1216թ., Իննոկենտիոս 3-րդ պապը (1198-1216թթ.) նոր ժողով է գումարում։
{{քաղվածք|Սուրբ հողին օգնելու անհրաժեշտությունը և անհավատներին հաղթելու հավանականությունն այսօր ավելի մեծ է, քան երբևէ|Իննոկենտիոս երրորդ պապ}}
Հոնորիոս 3-րդը պաղեստինցիներին գրված նամակում կոչ է անում չվհատվել Իննոկենտիոսի մահից, քանզի ինքը ջանք չի խնայի սուրբ հողերի ազատագրման համար։
 
==== Արշավանքի առաջին փուլ ====
 
Սկսվեց խաչակրաց հինգերորդ արշավանքը (1217-1221թթ)։ 1217թ. սեպտեմբերին Երուսաղեմի թագավորության մայրաքաղաք Ակրայում հավաքվել էին խաչակիրներ Արևմուտքից և Արևելքից՝ Անդրաշ 2-րդի, Լեոպոլդ Ավստրիացու, Օտտո Մերանացու ջոկատները, ինչպես նաև Կիպրոսի թագավոր Լուզինյանի, Երուսաղեմի թագավոր Ժան Բրիոնացու, Բոհեմունդ 4-րդ Անտիոքցու ուժերը, Հիվանդախնամների, Տաճարականների միաբանությունների ներկայացուցիչները, Տևտոնական ասպետները։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ քրիստոնեական բանակը, վերադառնալով Պաղեստինի և Եգիպտոսի սահմանին գտնվող Պտղոմայիս քաղաք` որոշում է հարձակվել Սալահ ադ-Դինի կողմից Ֆավոր լեռան լանջին կառուցած ամրոցի վրա։ Տիվերիադի ճակատամարտում խաչի փրկված կտորներից մեկը վերցնելով` պատրիարքը այն բերում է ռազմական ճամբար։ Համառորեն դիմագրավելով մուսուլմանական զորքերին` խաչակիրները հաղթանակից մի քանի րոպե առաջ հանկարծակի խուճապի են մատնվում և պատմությանը մինչև այժմ անհայտ պատճառներով պարտվում։ Երուսաղեմի պատրիարքը զայրույթով լքում է զորքը, քանի որ խաչակիրները խաչափայտի մասունքի ներկայությամբ իրենց անարժան պահեցին։ Թագավորները և իշխանները ամոթից չեն վերադառնում Պտղոմայիս, այլ գնում են Փյունիկիա։
 
=== Խաչակրաց արշավանքներ դեպի Եգիպտոս ===
 
==== Դամիետտայի պաշարումը ====
Խաչակրաց հինգերորդ արշավանքը չուներ բոլորի կողմից ընդունված և հարգված զորահրամանատարի։ Երուսաղեմի թագավոր Ժան դե Բրիյոնը չէր առանձնանում ոչ ռազմական, ոչ քաղաքական ասպարեզներում։ Ավելին` թագավորի դեմ նույնիսկ ազդեցիկ ընդդիմություն էր գոյացել։ Երկար նախապատրաստություններից հետո ասպետական ջոկատների ղեկավարները որոշեցին շարժվել դեպի Եգիպտոս` մուսուլմական աշխարհի գլխավոր ամրոց, որի նվաճումը կանխորոշված էր դեռևս չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ։ Հունգարական թագավորի մեկնելուց հետո Հոլանդիայից, Ֆրանսիայից և Իտալիայից նոր նավատորմեր էր դուրս գալիս։ Գերմանական խաչակիրները Պորտուգալիայի ափ են իջնում և մավրերի հանդեպ մի քանի խոշոր հաղթանակ տանում։ Այս իրադարձությունները ոգևորում են Պաղեստինում մնացած խաչակիրներին` Ավստիայի դուքս Լեոպոլդի գլխավորությամբ։
 
1221 թ-ի հուլիսի կեսերին խաչակիրները շարժվեցին Մանսուրի ուղղությամբ։ Խաչակիրների գրոհի ժամանակ Նեղոսը վարարեց և խորտակեց նրանց ճամբարը։ Մուսուլմանները, որոնք նախապես պատրաստվել էին դիմավորել ջրային այս տարերքը, փակեցին նահանջելու ուղիները։ Սուլթան ալ-Քամիլին միացան Մեծ Հայքի կառավարիչ ալ-Աշրաֆը և Դամասկոսի կառավորիչ ալ-Մուազզամը։ Մուսուլմանների միայն հեծելազորը 40000-անոց էր։ Խաչակիրները հաշտություն խնդրեցին։ Ալ-Քամիլը, հասկանալով մոտեցող վտանգի` մոնղոլների սպառնալիքի մասին, անմիջապես համաձայնեց հաշտություն կնքելուն։ 1221թ. օգոստոսի 30-ին կնքվեց հաշտություն` ութ տարի ժամկետով։ Նվաճողները պետք է հեռանային Դամիետտայից։ Խաչակրաց հինգերորդ արշավանքը ձախողվեց և դրա հետ վերացան Սուրբ հողը վերադարձնելու հետ կապված բոլոր հույսերը։ Արշավանքը թանկ նստեց Արևմուտքի վրա և դրա ձախողումը մեծ վնաս հասցրեց պապականության հեղինակությանը։ Մուսուլմանները ավերում են Նեղոսի հովտի քրիստոնեական բնակավայրերն ու եկեղեցիները։
 
=== Խաչակրաց վեցերորրդ արշավանքը ===
 
1194թ. դեկտեմբերի 26-ին ծնվում է Հռոմեական Սրբազան Կայսրության առաջնորդ, Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 1-ին Բարբարոսայի (Շիկամորուս) որդու՝ Հենրիխ 6-րդի և Սիցիլիայի թագավոր Ռոժեր 2-րդ Նորմանդացու դուստր Կոնստանցիայի որդին՝ Ֆրիդրիխը։ Նրան վիճակված էր մեծ դեր խաղալ խաչակրաց արշավանքների պատմության մեջ։
Պապականության ձեռքում արշավանքները միայն խաղաթուղթ էին դարձել կայսրության դեմ պայքարի համար։ Կայսրը իր հերթին հռոմեացիներին դրդում է նրա դեմ։ Պապը փախչում է Հռոմից։ Նա կայսրին կրկին բանադրում է, ազատում կայսեր ստորադասներին` նրան ենթարկվելու հրամաններից և քրիստոնեական եկեղեցուն կոչ է անում ընդդեմ կայսեր։ Սա ցավալի արձագանք է գտնում քրիստոնյաների շրջանում։Ֆրիդրիխ 2-րդը, առհասարակ, միայն քաղաքական նպատակներ էր հետապնդում և արշավանքները դիտարկում էր միայն որպես միջոց Շթաուֆենների համաշխարհային կայսրության ստեղծման համար։Երուսաղեմի պատրիարքը, Կեսարիայի և Բեթղեհեմի եպիսկոպոսները, սուրբ Տաճարի, սուրբ Հովհաննեսի և Տևտոնական օրդենների մագիստրոսները իրենց ցավակցանքն են հայտնում Հռոմի պապին։ Մուսուլմանները, օգտվելով առիթից որոշում են բաժան-բաժան անել խաչակրած երկրները, նույնիսկ դիմում են Ֆրիդրիխ 2-րդին` հրավիրելով Երուսաղեմ և այն առաջարկելով կայսերին։ Հասկանալով իրավիճակի լրջությունը` Ֆրիդրիխ 2-րդը մեկնում է Պաղեստին։
 
==== Ֆրիդրիխը Երուսաղեմի թագավոր ====
Պաղեստինում քրիսոնյաները նրան չեն դիմավորում գոհունակությամբ։ Անվստահությունը և դժգոհությունը նրանց ստիպում էր չմիավորվել կայսեր բանակին։ Գալով Ակրա՝ Ֆրիդրիխ 2-րդը կրկին վերսկսեց բանակցությունները սուլթան ալ-Քամիլի հետ։ Նոյեմբերին Յաֆֆայում սկսված բանակցությունները տևում են մի ամբողջ ձմեռ։ Բանակցությունները վերաբերվում էին Երուսաղեմը Ֆրիդրիխ 2-րդին հանձնելու Եգիպտոսի սուլթանի առաջարկին։ Սուլթանը Երուսաղեմում ոչինչ չուներ բացի քարուքանդ եղած եկեղեցիներից ու տներից, իսկ կայսերին պետք էր Երուսաղեմը` քրիստոնեական աշխարհում իր պատիվը վերականգնելու համար։
1229թ. երկար բանակցություններից հետո նրան հաջողվեց Յաֆֆայում 10 տարով հաշտություն կնքել ալ-Քամիլի հետ։ Ըստ այս պայմանագրի Երուսաղեմը, Նազարեթը, Բեթղեհեմը, Երուսաղեմ տանող բոլոր ճանապարհները, Սայդա և Տյուրոս շրջանների որոշ մասը անցան Ֆրիդրիխին։ Կնքվեցին նաև առևտրական պայմանագրեր Եգիպտոսի հետ։ Ֆրիդրիխը պարտավորվեց աջակցել ալ-Քամիլին ցանկացած թշնամու դեմ պայքարում, նա նաև հավաստացրեց սուլթանին,որ սիրիական այն ամրոցները, որոնք մնացել են խաչակիրների ձեռքում` Կռակ դե Շևալյեն, Շատել Բլանը և Տորտոզան ոչ մեկից օգնություն չեն ստանա։ Մեկ ամիս անց` 1229թ. մարտի 18-ին, Ֆրիդրիխ 2-րդը մտավ Երուսաղեմ և Տիրոջ գերեզմանի տաճարում ինքը իր գլխին դրեց թագը։ Սակայն ըստ համաձայնության` մուսուլմանները կարող էին անարգել ուխտի գնալ Օմարի մզկիթ։ Մուսուլմանները լքում են քաղաքը Ֆրիդրիխ 2-րդին Երուսաղեմում դիմավորում են միայն գերմանական բարոնները և Տևտոնական ասպետները։ Բոլոր եկեղեցիներում արգելեցին ծիսակատարությունները, քանի որ սուրբ քաղաքում էր գտնվում պապի կողմից մեկուսացված կայսրը։ Պտղամայիս վերադառնալով` նա հանդիպում է իր հաղթանակից զարմացած և ամոթահար քրիստոնյաների։
Խաչակրաց արշավանքի հանդեպ նման վերաբերմունք դրսևորվեց ոչ միայն Անգլիայում։ Հատկապես արշավանքի ծախսերի պատրվակով գումարների անդադար հավաքումը համատարած դժգոհություն էր առաջացրել։ Մեծ դեր խաղացին նաև արշավանքների անհաջողությունները ։ Շատերը, ովքեր կարծում էին, որ դեպի Արևելք արշավանքները ուղղվում են <<աստվածային կանչով>> հիաստափություն էին ապրում։ Երբ Իննոկենտիոս 4-րդը հասավ իր ուզածին և 1248թ. ասպետներին դուրս բերեց նոր սրբազան պատերազմի` 7-րդ խաչակրաց արշավանքի կազմակերպմանը, դրան մասնակցեցին բավականին փոքրաքանակ սենյորներ։ Վերջիններս հիմնականում Ֆրանսիայից էին և մասամբ` Անգլիայից։ Ավելին, ֆրանսիացիները միացան արշավանքին իրենց թագավոր Լյուդովիկոս 9-րդի ճնշման տակ, որն էլ գլխավորեց նոր պատերազմը։
 
=== Այլ արշավաանքներ ===
 
Խաչակրաց 7-րդ արշավանքը կրկնեց 5-րդի ուղղվածությունը` նրա անմիջական նպատակը Եգիպտոսն էր։ Լյուդովիկոս 9-րդի նրա արշավանքը նախորդների համեմատ բավականին կազմակերպված էր։ Նա ժամանակին լուծեց նավատորմի հարցերը, կարողացավ ստանալ բավականին գումար արշավանքի համար։ Լյուդովիկոսը և նրա շրջապատը արշավանքի ուղղությունը որոշեցին Կիպրոսում երկար մնալու ընթացքում։ Ֆրիդրիխ 2-րդը նոր արշավանքի մասին զգուշացրեց Եգիպտոսի սուլթան աս-Սալիհին։ Նրան կրկին մեղադրեցին քրիստոնեական եկեղեցուն դավաճանելու մեջ։ Սակայն հազարավոր առևտրականները, որոնք ամեն օր Ալեքսանդրիայից գալիս էին Ջենովա, տեսնում էին արշավանքի նախապատրաստությունները։ Սա ընդամենը դիվանագիտական քայլ էր Ֆրիդրիխի կողմից։ Հավանաբար, նա փորձում էր նաև Լյուդովիկոսին հասկացնել, որպեսզի վերջինս հետևողական լինի։ Այլ կերպ ասած, նա ֆրանսիական թագավորին փորձում էր հանգեցնել նրան, ինչ ինքը արեց և հարաբերություններ հաստատեց սուլթան աս-Սալիհի և ալ-Քամիլի հետ։ Լյուդովիկոս 9-րդը դարձել էր եկեղեցու ձեռքին զենք իրենց ունիվերսալիստական-թեոկրատական պլանների իրագործման ճանապարհին։ Այսպես թե այնպես, ֆրանսիացի թագավորը փորձեց բախումներ առաջացնել Եգիպտոսի և Սիրիայի միջև,անգամ նրանց դեմ գործելու համար փորձեց կապեր հաստատել մոնղոների հետ։ Այս եղանակով նա փորձում էր կոնսոլիդացնել խաչակրաց տիրույթների բեկորները։ Իր այս քայլերը, հավանաբար, համաձայնեցված էին պապի հետ։ Ձգտելով համոզել մոնղոլներին ընդունել քրիստոնեություն, Լյուդովիկոսը պապի պես փորձում էր դա ուղղել մուսուլմանների և Նիկեական կայսրության դեմ։
Երուսաղեմի թագավոր, Կոնրադ 2-րդի որդի Կոնրադ 3-րդ Հոհենշթաուֆենին (1254-1268 թթ.) հաջորդում է Անտիոքի դքսի որդի Հյուգոն (1268-1284 թթ.)։ Վերջինիս 2 որդիները՝ Հովհաննեսը և Հենրին, իրար հաջորդելով, իշխում են մինչև 1291թ.։  
 
=== Թագավորության կործանումը ===
 
1250-ական թթ. սկսած խաչակիրների սիրիա-պաղեստինյան գաղութները, որոնցում ծավալվել էին սոցիալ-քաղաքական հակամարտություններ, անօգնական վիճակում էին Արևելքից իրենց հակառակորդների` սելջուկների, արաբների, մոնղոլենրի առջև։ Մոնղոլները 1250-ական թթ. վերջերին ծանր պարտության մատնեցին Բաղդադի խալիֆայությանը, տիրեցին Սիրիայի ներքին շրջաններին։ Սակայն խաչակիրների համար ամենամեծ վտանգը ներկայացնում էր Եգիպտոսը, որտեղ Մուազզամ Թուրան շահի սպանությունից հետո իշխանության եկավ մումլուքների դինաստիան։ Մամլուքներին հաջողվեց կասեցնել մոնղոլների կողմից եկով վտանգը 1260թ. Այն Ջալուտի ճակատամարտում։ Սուլթանական գվարդիայի հրամանատար Զահիր Ռուքն ադ-Դին Բեյբարս Բունդուկտարին նույն թվականին սուլթան դարձավ։ Նա իրեն հպարտությամբ համարում էր երկրորդ Սալահ ադ-Դին։ Գնալով իր հզոր նախորդի ուղով, նա միավորեց Եգիպտոսը և Սիրիան։ Բեյբարսը ամրացրեց ամրոցները, լրացրեց զինամթերքի պաշարները, ստեղծեց մեծ նավատորմ։ Այս ամենից հետո նա իր հայացքն ուղղեց ֆրանկների վրա։ Որոշվել էր մեկընդմիշտ կործանել նրանց տիրույթները Պաղեստինում և Սիրիայում։ 1265թ. նվաճեց Կեսարիան և Արսուֆը , 1268թ.` Յաֆֆան,իսկ դրանից երկու ամիս անց` մայիսին, նաև Անտիոքը,որը խաչակիրների քաղաքներից ամենահարուստն էր։ 1291-1292թ. ընկավ Երուսաղեմի թագավորությունը։ Խաչակիրների իշխանությունը արևելյան միջերկրածովյանում ակնհայտորեն մոտեցել էր իր ավարտին։
79 725

edits