«Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
}}
 
'''Սվետոնիոս Գայոս Տրանքվիլլոս''' ({{lang-lat|Gaius Suetonius Tranquillus}}) ( [[70]]—[[122]] թվականներից հետո), հռոմեացի պատմագիր և գրող։ Մոտ [[119]]—[[122]] թվականներին եղել է կայսր [[Ադրիանոս]]ի (Հադրիանոս) քարտուղարը։ Սվետոնիոսի բազմաթիվ գործերից գրեթե ամբողջությամբ պահպանվել է «[[Տասներկու կեսարների կյանքը]]» և «Նշանավոր մարդկանց մասին» աշխատությունից՝ հատվածներ։ «[[Տասներկու Կեսարների Կյանքը]]» պարունակում է [[Հուլիոս Կեսար]]ի և հռոմեական տասնմեկ կայսրերի [[(Օգոստոս]], [[Տիբերիոս]], [[Դայոս Կալիգուլա]], [[Կլավդիոս]], [[Ներոն]], [[Դալբա]], [[Օթոն]], [[Վիտելլիոս]], [[Վեսպասիանոս]], [[Տիտոս]], [[Դոմետիանոս]]) կենսագրությունները, որոնք գրված են որոշակի սկզբունքով (կայսեր կյանքը մինչև իշխանության գլուխ անցնելը, պետական գործունեությունը, անձնական կյանքը, մահը) և ընդգծված վավերականությամբ։
 
«Նշանավոր մարդկանց մասին» երկում, որը կազմված էր տարբեր գրքերից («Քերականների ու հռետորների մասին», «Բանաստեղծների մասին» են) տրված են հռոմեական մի քանի հայտնի քերականների, հռետորների և գրողների (այդ թվում՝ Վերգիլիոսի և Հորացիոսի) գործունեությունն ու բնութագիրը։ Սվետոնիոսը իրադարձությունները շարադրել է առանց խորանալու դրանց պատճառահետևանքային կապի մեշ։ Սվետոնիոսի երկերը կարևոր տեղեկություններ են պարունակում հռոմեական կենցաղի, սովորույթների, գրականության, պատմության վերաբերյալ։ Օգոստոսի , Տիբերիոսի , Կալիգուլայի, Ներոնի [[կենսագրություն]]ներում որոշ տեղեկություններ կան [[Հայաստան]]ի մ․թ․ա. 1-ին դարի 1-ին կեսի պատմության վերաբերյալ։