«Ջաֆար ալ-Սադիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
 
Իր կառավարման վերջին տասնամյակի ընթացքում աս-Սադիկն իր շուրջն էր համախմբել հիշատակման արժանի մտավորականների ևգործընկերների մի խմբի, որի մեջ էին մտնում ականավոր իրավաբան տրադիցիոնալիստներ, ինչպես նաև իր ժամանակի աստվածաբաններ, ինչպես Հիշամ իբն ալ-Հաքամը (մահ. 179/795)` սխոլաստիկ աստվածաբանության իմամական ճյուղի` քալամի հայտնի ներկայացուցիչը։ Իմամի և իր կողմնակիցների վարած ինտելեկտուալ գործունեության շնորհիվ իմամները ստացան հստակ կազմված ծեսերի համակարգ, ինչպես նաև խիստ աստվածաբանական և իրավական դոկտրինա։
 
==Իմամաթի դոկտրինա==
[[Պատկեր:Baghi tomb.jpg|մինի|Իմամ Ջաֆարի գերեզմանը Բակի մզկիթում]]
Հիմնվելով հոր կողմից դրված հիմքի վրա՝ իմամ աս-Սադիկը և իր խումբը ձևավորեցին նաև իմամության դոկտրինայի հիմնական կոնցեպցիաները, որոնք հետագայում պահպանվել են ավելի ուշ շիաների՝ իսնա’աշարիների և իսմայիլիներիկողմից։ Իմամական շիիզմի կենտրոնական դոկտրինան հենվում է այն հավատի վրա, որ մարդկությանն անհրաժեշտ է մշտական աստվածային ղեկավարում անմեղ և անմեղսունակ (մա’սում) իմամի կողմից, ով Մուհամմադ մարգարեից հետո կդառնա մարդկանց հեղինակավոր ուսուցիչը, դաստիարակը և ղեկավարը իրենց բոլոր կրոնական ձեռնարկումներում։ Իմամը, ում իրավունք է տրված կիրառել տակիյա սկզբունքը անհրաժեշտության դեպքում, օժտված է ղեկավարման անհրաժեշտ հավատարմագրերով և հանդիսանում է նաև հոգևոր առաջնորդ (միևնույն ժամանակ նրա հոգևոր պարտականությունները կապված չեն նրա աշխարհիկ ղեկավարման հետ)։
 
Համաձայն իմամների դոկտրինայի՝ Մուհամմադն անձամբ է Ալիին նշանակել իր հետնորդ և ժառանգ (վասի) և բացահայտ մատնանշեց (նասս) նրան Աստծո կամքով։ Ալիից հետո իմամությունը պետք է անցներ Ալիի և Ֆաթիմայի ժառանգներին՝ հորից որդի, համաձայն նասս սկզբունքի, իսկ ալ-Հուսեյնից հետո ժառանգությունը պետք է շարունակվեր Հուսեյնիդների գծով։ Բանն այն է, որ իմամ Հուսեյնիդ Ալիականը՝ բոլոր ժամանակների միակ օրինական իմամը, օժտված է հատուկ գիտելիքով (իլմ) և բոլորին գերազանցում է Ղուրանի էկզոտերիկ (զահիր) և էզոտերիկ (բատին) իմացությամբ։ Աշխարհը չի կարող գոյություն ունենալ առանց իմամ, ով երկրի վրա հանդիսանում է Ալլահի ներկայացուցիչը (խուջջամ Ալլահ)։ Ժամանակի ճշմարիտ իմամի ընդունումը և նրան ենթարկվելը յուրաքանչյուր հավատացյալի պարտականությունն է։
 
Այս դիրքն իմամ աս-Սադիկին հնարավորություն տվեց համախմբել շիիզմը բազմաթիվ պարտություններից հետո, քանի որ իմամից այլևս չէր պահանջվում պայքարել իշխող ռեժիմի դեմ և ուժով պայքարել իր պահանջների համար։ Մի խոսքով այդ ժամանակվանից ի վեր իմամության և խալիֆայության ինստիտուտները բաժանված էին միմյանցից։ Իմամի գիտելիքի (իլմ) , աստվածային կերպով և նասս սկզբունքի նախորդից ժառանգելու հիման վրա իրավունքներով օժտված իմամը դառնում էր կրոնական միակ օրինական ժառանգորդը, եթե նույնիսկ չէր ղեկավարում որպես խալիֆ։ Ինչպես նասսի դեպքում իմամի իլմը Ալիականների գծով հասնում էր մարգարեին։ Ստեղծելով իմամության այս երկու փոխկապակցված սկզբունքների նասս և իլմ վրա հիմնված կոնցեպցիան և հիմնելով տակիյա սկզբունքը՝ Ջա’ֆար աս-Սադիկը տվեցի մամի գործունեության բացարձակապես նոր գործառույթներն ու հատկանիշները։
 
==Աբու ալ-Խատտաբ ալ-Ասադի==