«Նախաիսլամական Արաբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պատճենի հեռացում
Տող 27.
 
Այդ տեքստերը վերաբերում են մ.թ. III դդ։ Դրանց առկայությունը ենթադրում է որոշակի ավանդույթների առկայություն, որը կազմավորված է եղել ավելի վաղ շրջանում, հետևապես արաբերենի երևան գալը պատմական ասպարեզ կարելի է վերագրել մ.թ. առաջին դարերին։
 
== Հավատալիքներ ==
{{Հիմնական հոդված|Արաբական դիցաբանություն}}
[[Պատկեր:Tribes english.png|մինի|աջից|արաբական ցեղեր]]
[[Արաբական թերակղզի]]ն ({{lang-ar|جزيرة العرب}}, ''Ջազիրաթ ալ-Արաբ'') [[սեմական լեզուներ|սեմական ժողովուրդներ]]ի հայրենիքն է <ref name="Беляев">Беляев Е. А , Арабы, ислам и арабский халифат в ранее средневековье, Москва 1966</ref>։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է Բարեբեր Մահիկի տարածաշրջան՝ [[Միջագետք]] ու [[Միջերկրական ծով]]ի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում [[Եթովպիա]]։ Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են [[Շումեր]]ը ({{lang-ar|سومر}}, ''Սումեր''), [[Աքքադ]]ը ({{lang-ar|أكد}}, ''Աքքադ''), [[Բաբելոն]]իան ({{lang-ar|أكبلاد بابلد}}, ''Բիլադ Բաբել''), [[Փյունիկիա]]ն ({{lang-ar|فينيقيا}}, ''Ֆինիկիա''), [[Ասորեստան]]ը ({{lang-ar|آشور}}, ''Աշշուր''), [[Ասորիք]]ի ({{lang-ar|سوريا}}, ''Սուրիա'') և [[Միջագետք]]ի ({{lang-ar|بلاد الرافدين‎}}, ''Բիլադ ալ-Ռաֆիդեյն'') հռչակավոր քաղաք-պետությունները<ref name="Hoyland">Robert G.Hoyland, Arabia and the Arabs, New York, 2001</ref>։ Աքքադը մարդկությանը հայտնի առաջին կայսրությունն էր, որի իշխանությանն էին ենթարկվում Բարեբեր Մահիկի և [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավային շրջանների երկրները։ Բաբելոնը մարդկության պատմության խոշորագույն քաղաքն էր, որը որոշ աղբյուրների համաձայն ունեցել է 200,000 բնակիչ։
[[Պատկեր:Oman-Wadi-Shab-26.jpg|մինի|ձախից| Օման. վադի Շաբ]]
 
Սեմական քաղաքակրթությունները, որոնք ստեղծել էին հարուստ մշակույթ, հսկայական ներդրում են կատարել մարդկության պատմության զարգացման համար։ Փյունիկիայի Ուգարիտ քաղաքում մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կերտվել է աշխարհի առաջին այբունենը։ Արամեացիների լեզուն և այբուբենը դարեր շարունակ՝ մինչև հելլենիզմի դարաշրջանը, տիրապետող են եղել տարածաշրջանում։ Գտնվելով Չինաստանն ու Հնդկաստանը Միջերկրական ծովին կապող առևտրական ճանապարհների կենտրոնում՝ նրանք զբաղվել են տարանցիկ առևտրով և մշակութային փոխանակությամբ։ Ժամանակակից Սիրիայի ու Հորդանանի տարածքներում են գտնվում [[Նաբատեա]]յի ({{lang-ar|مملكة الأنباط}}, ''Մամլաքաթ ալ-Անբատ'') ու [[Պալմիրա]]յի ({{lang-ar|تدمر}}, ''Թադմոր'')՝ հելլենիստական ոճով կառուցված քաղաքները Այսօր չնչին բեկորներ մնացել են այդ պետություններից, ժողովուրդների մեծ մասը ձուլվել է։ Սակայն արաբ ժողովուրդը մնացել է պատմական նախահայրենիքում ու դարձել աշխարհի ամենահայտնի ժողովուրդներից մեկը<ref name="Hitty">Hitti Ph., History of the Arabs, 10th editionPalgrave McMillan 2002</ref>։
 
=== Նախաիսլամական նստակյաց քաղաքակրթություններ ===
Արաբական թերակղզին դարեր շարունակ բանկեցված է եղել տասնյակ ազգերով ու ազգություններով, ցեղերով ու ցեղային միություններով։ Սակայն գերիշխողը եղել և մնում են [[արաբներ]]ը, որոնք իրենց են ձուլել շատ էթնիկ խմբեր։ [[Արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում|Արաբական ցեղերը]] հայտնի էին երկու խոշոր խմբերով՝ հյուսիսային, որի հիմնադիրն [[Ադնան]]ն էր <ref name="Негря">Негря Л. В. Общественный строй Северной и Центральной Аравии в 5-7 вв</ref>, և հարավային, որի հիմնադիրն էր [[Կահտան]]ը։ Հայտնի էին ({{lang-ar|بنو أسد}}, ''բանու ասադ'')՝ առյուծի որդիներ, ({{lang-ar|بنو نسر}}, ''բանու նասր'')՝ արծվի որդիներ, ({{lang-ar|تغليب}}, ''Թաղլիբ''), ({{lang-ar|القريش}}, ''ալ-Կուրեյշ'') և այլ ցեղերը։ Արաբները բնակվում էին հիմնականում ծովափնյա շրջաններում, ինչպես նաև անապատներով ու տափաստաններով մեկ ցրված կանաչ կղզյակներում՝ օազիսներում։ Հատկապես մեծաքանակ էր բնակչությունը հարավային Արաբիայում՝ Եմենում։
[[Պատկեր:Jibla 01.jpg|մինի|աջից|Ջիբլա. քաղաք Եմենում]]
 
Հյուսիսային ու Կենտրոնական Արաբիայի բնակչությունը ևս զբաղվում էր նստակյաց հողագործությամբ։ Նպաստավոր էին ոչ միայն [[Յամամա]]յի և [[Եմեն]]ի ոռոգովի տարածքները, այլև [[Նաջդ]]ի սարահարթի, Բահրեյնի դաշտավայրի ու [[Հիջազ]]ի լեռնային օազիսները<ref name="Негря"/>։ Նստակյաց ցեղերը ստեղծել էին քաղաք-պետություններ՝ շաաբաներ ({{lang-ar|الشعبة}}, ''ալ-շա'բա''), որոնք հունական պոլիսներ էին հիշեցնում։ Դրանք իրենց ազդեցությունը տարածում էին նաև շրջակա գյուղերի վրա՝ նպաստելով դրանց զարգացմանը<ref name="Hitty"/><ref name="Հովհաննիսյան"/>։ [[6-րդ դար]]ում շաաբաների, ինչպես նաև Եմենում ձևավորված թագավորությունների թուլացումն ու անկումը բացասաբար անդրադարձավ սոցիալական, տնտեսական ու քաղաքական կյանքի վրա։ Պատճառը [[Մերձավոր Արևելք]]ում և [[Հռոմեական կայսրություն]]ում տիրող փոփոխություններն էին, որոնք հանգեցրին հին՝ նախնադարյան ու ստրկատիրական կարգերի վերջնական վերացմանն ու նոր հասարակարգի ստեղծմանը։ [[Մերձավոր Արևելք|Արևելքի]] ժողովուրդները թևակոխեցին ավատատիրության դարաշրջան, որը տևեց 1,2-1,5 հազարամյակ։ Նախաիսլամական շրջանում՝ [[6]]-[[7-րդ դար]]երի [[Արաբական թերակղզի|թերակղզու]] բնակչության 4-4,5 միլիոնը նստակյացներ էին, իսկ 2,5-3 միլիոն մարդ զբաղվում էր քոչվոր կամ կիսաքոչվոր անասնապահությամբ<ref name="Беляев"/> հողագործությունը պատվազրկություն համարելով։
 
=== Նախաիսլամական բեդուինական ցեղեր ===
 
Նախաիսլամական շրջանի ցեղային համակարգն ունի մոտ 2000-ամյա պատմություն։ Արաբական ցեղերը ունեին հիմնական անդամներ, որոնք իրար հետ կապված էին արյունակցական կապով, և երկրորդական անդամներ, որոնք պատերազմում հաղթված ցեղերի ստրկացված անդամներն էին կամ թույլ տոհմերի հնազանդ անդամները։ Ցեղը գլխավորում էին նրա հիմնական անդամներից հինգը։
[[Պատկեր:Herd of Camels in Tharparkar Desert.jpg|մինի|ձախից|Օազիս Արաբական թերակղզում]]
 
Ցեղապետը կամ առաջնորդը՝ սեյյիդը ({{lang-ar|سيد}}, ''սեյյիդ''), ընտրվում էր տոհմի հարգանք վայելող, բանիմաց ու տարեց մարդկանցից։ Նա էր որոշում ցեղի տեղաշարժի, հարկերի հավաքման, այս կամ այն ցեղի դեմ պատերազմ սկսելու կամ հաշտվելու խնդիրները։ Ռազմական ղեկավարը՝ կաիդը ({{lang-ar|قائد}}, ''կաիդ''), ընտրվում էր պատերազմում առավել քաջություն, ճարպկություն և ուժ ցույց տված զինվորներից։ Ցեղային զորաջոկատներում նա ցեղապետից հետո երկրորդն էր։ Ցեղում կարևոր դեր էին խաղում կրոնական առաջնորդը՝ քահին ({{lang-ar|كاهن}}, ''քահին''), և դատավորը՝ կադի ({{lang-ar|قاض}}, ''կադի'')<ref name="Hitty"/>։ Շաիրը ({{lang-ar|شاعر}}, ''շա'իր'') գովերգում էր ցեղը, փառաբանում հերոսներին։ Նա մասնակցում էր Մեքքայի [[Քաաբա տաճար]]ից ոչ հեռու գտնվող Ուկազի ամենամյա ժողով-բանավեճերին<ref name="Hitty"/>։ Կային ցեղեր, որի գլխավոր անդամներից ոմանք զբաղեցնում էին մեկից ավելի պաշտոններ։ Բայց եթե նույնիսկ հանդիպեր ցեղ, որի առաջին չորս պաշտոնները կատարեր ցեղապետը, շաիրի պաշտոնն մնում էր անձեռնմխելի և յուրահատուկ։ Արաբների պատմության մեջ մեզ հայտնի միակ մարդը, ով փորձել էր հինգ պաշտոնները կատարել միաժամանակ, [[Մուհամմադ մարգարե]]ն էր<ref name="Hoyland"/>։
 
Բեդուինները զբաղվում էին քոչվոր անասնապահությամբ ու մասամբ հարձակումներով։ Արաբական թերակղզու հիմնական փոխադրամիջոցը, կենդանական սնունդի, հագուստի ապահովողն ու հարստության չափանիշը հարյուրավոր տարիներ եղել և մնում է [[ուղտ]]ը։ Այն կարող է առանց ջրի ու կերակրի ճամփորդել 4-5 օր, օրական 120-130 կմ<ref name="Հովհաննիսյան">Նիկոլայ Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն, Երևան 2003</ref>։ Ուղտի [[միս]]ն ու [[կաթ]]ը դարեր շարունակ քոչվոր բեդուինների հիմնական սնունդն էր։ Ուղտի կաշվից ու բրդից մարդիկ պատրաստել են հագուստներ։ Բեդուինի առօրյա սնունդը լրացնում էր արմավենու պտուղը։ Ընդ որում, օգտագործվում էր ոչ միայն արմավենու պտուղը, այլև արմավի կորիզը, որը աղում էին և հաց պատրաստում<ref name="Hitty"/>։ Առօրյա սննդի հայթայթումը անապատային պայմաններում կարող էր վերածվել գոյության կռվի, այն հաճախ լրացվում էր այլ ցեղերի վրա հարձակումներով և քարավանային առևտրի թալանով։ Ծանր պայմանները ստիպում էր գոյությունը պահպանելու համար դիմել ծայրահեղ միջոցների։ Անապատաբնակ արաբները կարիք ունեին հիմնականում զինվորների՝ արական սեռի ներկայացուցիչների, իսկ անհրաժեշտ քանակից ավելի ծնված աղջիկներին ողջ-ողջ թաղում էին։
 
=== Նախաիսլամական շրջանի հավատալիքներ ===
[[Պատկեր:Dhushara.JPG|մինի|աջից|Հուբալի արձանը. պահվում է Դամասկոսի թանգարանում]]
Արաբերեն լեզուն ցեղերին միավորում էր միայն ժամանակավորապես՝ պատերազմելու կամ պաշտպանվելու, առևտրական կամ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Պատճառը կրոնական մասնատվածությունն էր։ Արաբական թերակղզում տարածված էին և՛ հեթանոսական, և՛ միաստվածական կրոններ։ Միաստվածական կրոններից [[քրիստոնեություն]]ը հյուսիսային շրջաններ է մուտք գործել [[Բյուզանդիա]]յի նվաճողական քաղաքականության հետևանքով։ Քրիստոնեություն էին ընդունել [[Ղասանիներ]]ը, իսկ [[Լախմիներ]]ը մնացել էին հեթանոս։ Այս 2 հյուսիսարաբական պետությունները հաճախ էին պատերազմում միմյանց դեմ՝ համապատասխանաբար Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի կողմից։ Ավելի վաղ քրիստոնեություն էր ընդունել [[Եմեն]]ի [[Հիմյար]] ({{lang-ar|حمير}}) թագավորությունը<ref name="Пиотровский">Пиотровский М.Б., Южная Аравия в раннее средневековье, Москва 1985</ref>։
 
[[Հուդայականություն]]ը ավելի խոր արմատներ է ձգել՝ կրոնական համայնքներ ստեղծելով Նաջդի ու [[Հիջազ]]ի օազիսներում։ Հուդայական էին [[Մադինա (Յասրիբ)|Մադինա]]յի 5 ցեղերից 2-ը, որոնք պայքարում էին հեթանոս մյուս 3-ի դեմ՝ Հիջազի այդ ամենահարուստ օազիսի հողերի համար։ Հետագայում այս պայքարը հմտորեն օգտագործեց [[Մուհամմադ մարգարե]]ն՝ Մադինայում իր դիրքերն ամրապնդելու համար։ Տարածված էր հանաֆիական միաստվածական կրոնը։ [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզ]]ու հյուսիսային շրջաններում թափանցել էր [[բաբելոն]]յան և [[Ասորեստան|ասոր]]ական աստվածների պաշտամունքը։ Տարածված էր հատկապես սեմական Բաալ ({{lang-ar|بعل }}, Բել) աստծու և Իշթար ({{lang-ar|عشتار }}, Էսթեր) աստվածուհու պաշտամունքը։
 
Սակայն գերիշխող կրոնը հեթանոսությունն էր։ Արաբական պանթեոնի գլխավոր աստվածն էր Հուբալը ({{lang-ar|هبل‎}}),որի արձան-կուռքը գտնվում էր Մեքքայի Քաաբա ({{lang-ar|الكعبة}}) տաճարում<ref name="ա">The Book of Idols (Kitāb al-Asnām) by Hishām Ibn al-Kalbī</ref>։
 
Հուբալն ուներ երեք դուստր՝ հանդերձյալ կյանքի աստվածուհի ալ-Լաթը (اللات‎), հաղթանակի և զորության աստվածուհի ալ-Ուզզան (العزى‎) և ճակատագրի աստվածուհի Մանաթը ({{lang-ar|مناة‎}})։ Նրանց արձաններն ու տաճարները տարածված էին թերակղզու տարածքով մեկ։
 
Հայտնի են նաև սիրո աստված Ուադդը ({{lang-ar|ود‎}}), լուսնի աստված Ամմը ({{lang-ar|أم‎}}) և ուրիշներ, ովքեր բոլորը ավանդաբար համարվում էի Հուբալի զավակները։
 
Աստվածների գլխավոր տաճարը [[Մեքքա]]յի [[Քաաբա]]ն էր՝ հայտնի իր կենդանակերպ արձաններով։ [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզ]]ում լայն տարածում ուներ նաև բեյթիլների պաշտամունքը։ Յուրաքանչյուր ցեղ ուներ սեփական պաշտամունք-կուռքը։ Կուռքը դրվում էր պատգարակի վրա։ Երբ ցեղը տեղափոխվում էր օազիսից օազիս, պատգարակը՝ կուռքի տնակը, տեղափոխվում էր ցեղի հետ միասին։ Պատգարակը համարվում էր այդ աստծո տունը՝ բառացի բեյթ-իլ ({{lang-ar|بيت-ال}})։
[[Պատկեր:Allat Palmyra RGZM 3369.jpg|մինի|ձախից|Ալ-Լաթ աստվածուհին]]
 
Հավատալիքները աստվածներից բացի ներառում էին ջիներ ({{lang-ar|جن‎}}), հրեշներ ({{lang-ar|غول‎}}) և շեյթաններ ({{lang-ar|شيطان}})։ Դրանք չար կամ բարի հոգևոր արարածներ էին, որոնք կանգնած էին աստվածների ու մարդկանց միջև։ Զարմանալի է, բայց փաստ, որ նրանց պես շաիրները նույնպես հայտարարված էին միջանկյալ մարդիկ։ Պաշտամունքի առարկա կարող էին հանդիսանալ նաև կենդանիները, ժայռերը, ծառերը, հոգիները։ Տաճարների ու սրբավայրերի շուրջ ընկած տարածքը սուրբ էր հայտարարված, որտեղ բոլոր կենդանի էակներն անձեռնմխելի էին<ref name="ա"/>։
 
* Մանաֆ ({{lang-ar|مناف}}) կանանց աստված <ref name=book>''Book of Idols''</ref>
* Ուադդ ({{lang-ar|ود}}) սիրո և ընկերության աստված, որին օձերը ենթարկվում էին <ref name=book>''Book of Idols''</ref>
* Ամմ ({{lang-ar|أم}}) լուսնի աստվածը [[Կատաբան]]ում.
* Տալաբ ({{lang-ar|طالب}}) լուսնի աստված հարավային Արաբիայում
* Զու ալ-Հալաս ({{lang-ar|ذو الحلاس}}) սպիտակ քարի տեսքով՝ տղամարդկանց աստվածություն
* ալ-Կաում ({{lang-ar|القوم}}) պատերազմի աստվածը [[Նաբատեա]]յում, ինչպես նաև քարավանների պահապան
* Զու ալ-Շարա ({{lang-ar|ذو الشرى}}) լեռան աստվածը [[Նաբատեա]]յում
* Տաղութ ({{lang-ar|طاغوت}}) սատանա
 
* Ջին ({{lang-ar|جن}} ''{{transl|ar|ALA|ջինն}}'') գերբնական բարի և չար, հիմնականում՝ չար էակներ
* Մարիդ ({{lang-ar|مارد}} ''{{transl|ar|ALA|մաարիդ}}'') ջիների ավելի հզոր տեսակը
* Իֆրիտ ({{lang-ar|عفريت}} ''{{transl|ar|ALA|'իֆրիտ}}'') հրեշտակների ու սատանաների միջև կանգնած էակներ
 
* Նասնաս ({{lang-ar|نسناس}} ''{{transl|ar|ALA|նասնաաս}}'') կիսամարդ-կիսահոգի արարածներ<ref>[[Robert Graham Irwin|Robert Irwin]] ''The Arabian Nights։ a Companion'' (Penguin, 1994)</ref>
* Ղուլ ({{lang-ar|غول}} ''{{transl|ar|ALA|ղուլ}}'') անապատաբնակ մարդանման հոդեղեն գազաններ<ref>{{cite web|title=ghoul|work=Merriam-Webster Online Dictionary|url=http://webster.com/dictionary/ghoul|accessdate=January 22, 2006}}</ref>
* Բահամութ ({{lang-ar|بهموت}} ''{{transl|ar|ALA|բահամութ}}'') փղի գլուխ և ձկան մարմին ունեցող առասպելական կենդանի։
 
== Տես նաև ==