«Մալիքիական մազհաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Իսլամ}}
'''Մալիքիական մազհաբ''' կամ '''մալիքիյյա''', [[սուննի իսլամ]]ի կրոնաիրավագիտական 4 դպրոցներից մեկը։ Հիմնադրել է աստվածաբան և իրավագետ [[Մալիք իբն Անաս]]ը ([[713]]-[[795]])։
 
== Մալիք իբն Անաս ==
{{Հիմնական հոդված|Մալիք իբն Անաս}}
Մալիք իբն Անաս ալ-Ասբահին ([[713]]-[[795]])` [[աստվածաբան]] է, ֆակիհ, մուհադդիս: Ծնվել է [[Մադինա (Յասրիբ)|Մադինա]]յում` նիզակներ պատրաստող վարպետի ընտանիքում։ Վաղ մանկությունից սովորում էր ղուրանական գիտություններ և [[ֆիկհ]]։ Ժամանակի ընթացքում նադարձավ Մադինայի ամենահեղինակավոր ֆակիհը և նրա հոգևոր առաջնորդը (իմամ)։ Նա չէր հարում ոչ մի քաղաքական հոսանքի, սակայն հակված էր իշխանության ընտրովի լինելու սկզբունքին։ Ծանր քրոնիկ հիվանդությամբ տառապելով՝ Մալիքը գրեթե չէր լքում Մադինան, քննարկումներին և գիտական հանդիպումներին քիչ էր մասնակցում։ Բացի այդ, նա համարում էր, որ «գիտությունը կռիվ չէ աքլորների և ոչխարների միջև»։
 
Մալիքը կազմեց «ալ-Մուվատտա» ({{lang-ar|الموطأ}}) ժողովածուն, որն իր մեջ ներառում է հադիսները, [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադի]] կողմնակիցների արտահայտություններն ու որոշումները` խմբավորված ըստ որոշակի իրավական թեմաների։ «Ալ-Մուվատտան» պահպանվել է 2 հրատարակություններով՝ առաջինը պատկանում է նրա ամենահայտնի աշակերտ Մուհամմադ ալ-Շայբանիին (մահ. [[805]] թ.), երկրորդը՝ Յահյա ալ-Լայսի ալ-Անդալուսիին (մահ. [[848]]-[[849]] թ.)։ Այնուհետև Ասադ իբն ալ-Ֆուրատ աթ-Թունիսին (մահ. [[828]]-[[829]] թ.) վերամշակեց այդ ժողովածուն և այն անվանեց «ալ-Մուդավվանա» (արաբերեն՝ المدونة)։ ‘Աբդ աս-Սալամ աթ-Թանուհին (մահ. [[854]]-[[855]] թ.) իր հերթին վերամշակեց և լրացրեց այն` հրատարակելով «ալ-Մուդավվանա ալ-քուբրա» (արաբերեն՝ المدونة الكبرى) անունով։ Նրա աշակերտների թվում էր նաև [[Մուհամմադ իբն Իդրիս ալ-Շաֆի]]’ին (մահ. 820 թ.)` [[շաֆիական մազհաբ]]ի հիմնադիրը, որում օգտագործվել են Մալիքի կողմից մշակված շատ դրույթներ։
 
Մալիքի [[Հասարակագիտություն|հասարակական]]-[[Քաղաքագիտություն|քաղաքական]] հայացքները ուղղված էին նրան, որ բարձրագույն իշխանությունը պատկանում է խալիֆին, որը պետք է լինի կուրեյշցի, բայց ոչ անպայման հաշիմիական կամ ալիական։ Նրան իշխանությունը պետք է հաստատի հատուկ ներկայացուցչական մի խումբ (արաբերեն՝ شُورَى շուրա), որը կազմված է նախկին խալիֆի կողմից նշանակված մարդկանցից։ Նրանք անպայման պետք է լինեն մադինացիներ և մեքքացիներ։
Մալիքն ազատ կամքի արտահայտման ({{lang-ar|قدر, կադար}}) կողմնակից էր և յուրաքանչյուր մարդու լիովին պատասխանատու էր համարում իր արարքների համար։
 
== Ալ-Մալիքիյյա ==