«Հանաֆիական մազհաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
==Ալ-Հանաֆիյյա==
[[Իսլամ]]ը բաժանվում է երկու ուղղության՝ [[սուննի]]զմ և [[շիա|շիիզմ]]։ Սուննի մուսուլմաններըունեն կրոնաիրավաբանական չորս դպրոց՝ հանաֆիական, [[մալիքիական մազհաբ|մալիքիական]], [[շաֆիական մազհաբ|շաֆիական]] և [[հանբալյան մազհաբ|հանբալյան]]։
[[Պատկեր:Աբու Հանիֆա.jpeg|230px|աջիցձախից|Աբու Հանիֆա]]
Հանաֆիները հանաֆիական մազհաբի հետևորդներն են (հիմնադիր Աբու Հանիֆայի անունով), որը ծագել է [[8-րդ դար]]ում Քուֆայում (Իրաք)։ Այս մազհաբի յուրահատկություններն հետևյալն են. [[Ղուրան]]ն ընդունվում է որպես իրավունքի աղբյուր ամբողջովին և անառարկելիորեն, [[սուննա]]ն ընդունվում է որպես անկախ աղբյուր, բայց միայն [[հադիսներ]]ի հանգամանալի ընտրությունից հետո, նախորդներից ժառանգված համաձայնեցված կարծիքը ({{lang-ar|الإجماع}}, ալ-[[իջմա]]') հաշվի է առնվում միայն այն դեպքում, երբ այն ծագում է հենց այն մարդկանցից, ովքեր համարվում են ճշմարիտ հադիսների փոխանցողներ։ Սակայն նոր հարցերի ուսումնասիրման ժամանակ ընդունվում է հեղինակավոր դեմքերի ցանկացած այլ խմբի իջմա’ն և այդպիսով հնարավորություն է ստեղծվում տարածաշրջանային իջմա’ների ստեղծման համար։ Անալոգիայով դատողությունը ({{lang-ar|القياس}}, ալ-[[կիյաս]]) կարող է կազմվել ցանկացած ճշգրիտ նյութի վերաբերյալ, նույիսկ ոչ միշտ նրա հեղինակության կարգով, բայց անպայման խորը տրամաբանական հիմ-նավորմամբ։ Որպես մեթոդ, որով կարող է ուղղվել կիյասի հիման վրա ընդունված որոշումը, եթե այն տանում է դեպի վատ կամ աբսուրդային արդյունքի, ընդունվում է նախընտրելի որոշումը ({{lang-ar|استحسان}}, իսթիհսան)։