«Հանաֆիական մազհաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Իսլամ}}
'''Հանաֆիական մազհաբ''' կամ '''հանաֆիյյա''', [[սուննի իսլամ]]ի կրոնաիրավագիտական 4 դպրոցներից մեկը։ Հիմնադրել է աստվածաբան և իրավագետ [[Աբու Հանիֆա]]ն ([[699]] – [[767]])։
 
== Աբու Հանիֆա ==
{{Հիմնական հոդված|Աբու Հանիֆա}}
[[Աբու Հանիֆա]]ն ([[699]] - [[767]]) [[աստվածաբան]] է, ֆակիհ և մուհադդիս։ Ծնվել է [[Քուֆա]]յում՝ հարուստ մետաքսավաճառի ընտանիքում (իրանական մավալիներից)։ Աբու Հանիֆան ստացել է փայլուն ընդհանուր և աստվածաբանական կրթություն։ [[747]]-[[748]] թվականներին Աբու Հանիֆան տեղափոխվել էր [[Մեքքա]], սակայն վերադարձավ [[Իրաք]], որտեղ շարունակեց հարուստ առևտրականի և գիտնականի իր կյանքը։ Խալիֆա [[Աբու Ջաֆար ալ-Մանսուր|ալ-Մանսուր]]ը ([[754]]-[[775]]) նրան առաջարկեց նոր մայրաքաղաք [[Բաղդադ]]ում զբաղեցնել կադիի կամ ցանկացած այլ բարձր պաշտոն, սակայն Աբու Հանիֆան վճռականորեն հրաժարվեց։
 
Աբու Հանիֆան սկսում է [[իսլամական աստվածաբանություն|իսլամական աստվածաբանության]] գրավոր ավանդույթը։ Նրան է վերագրվում իսլամական դոգմատիկայի վերաբերյալ գրի առնված առաջին ստեղծա-գործությունը՝ «Մեծագույն իրավունքը» ({{lang-ar|الفقه الأكبر}}, ալ-Ֆիկհ ալ-աքբարը) կամ «Միաստվածության հիմքը» ({{lang-ar|أصل التوحيد}}, ասլ ալ-Թաուհիդ), որը, երևում է, իսկապես իր հիմքում ունի Աբու Հանիֆայի տեքստերից մեկը։ Նրանում ձևակերպված են իսլամական դոգմատիկայի հիմնական դրութները՝ միաստվածության, [[Ալլահ]]ի ատրիբուտների, [[Ղուրան]]ի՝ որպես Աստծո խոսքի, Ալլահի ամենակարողության, կամքի ազատության, մարգարեական արժանապատվության, մարդկանց մեղսագործ էության, բարի գործերի և դրանց համար փոխհատուցելու, հավատքի ({{lang-ar|الإيمان}}՝ իման), նախասահմանման, բարեպաշտության, Ղուրանում հիշատակվածների արժանիքների մասին։ Այս ստեղծագործությունում հստակորեն երևում է մուրջիների և մութազիլիների հայացքների դեմ պայքարը։
 
Աբու Հանիֆան կազմել է նաև հադիսների ոչ մեծ հավաքածու ({{lang-ar|مسند}}, մուսնադ)։ Աբու Հանիֆան և նրա հետևորդները մշակել են անալոգիայով ({{lang-ar|قياس}}, [[կիյաս]]) դատելու ռացիոնալիստական սկզբունքների և իրավական հարցերի լուծման ժամանակ նախընտրության ({{lang-ar|استحسان}}, [[իսթիհսան]]) օգտագործման մեթոդիկա։ Նա հիմնավորեց սովորույթի ({{lang-ar|عُرف}}, 'ուրֆ) նորմաների` որպես իրավունքի աղբյուրներից մեկի օգտագործման հնարավորությունը։ Աբու Հանիֆայի ժառանգությունը մեջբերումների և հղումների տեսքով պահպանվել է Աբու Յուսուֆի «Քիթաբ ալ-խարաջում» ({{lang-ar|كتاب الخرج}}), ինչպես նաև Մուհամմադ աշ-Շայբանիի բոլոր ստեղծագործություններում, հատկապես «ալ-Մաբսուտում» ({{lang-ar|المبسوط}})։ Աբու Հանիֆային վերագրվող «Քիթաբ ա'ալիմ վա-լ-մութա'ալլիմը» ({{lang-ar|كتاب العالم والمتعلم}}) և «Վասիյաթ Աբի Հանիֆան» ({{lang-ar|وصية الإمام أبي حنيفة}}) ստեղծվել են նրա հայացքների հիման վրա։
 
Աբու Հանիֆայի քաղաքական հայացքները բնորոշվում են բարձրագույն իշխանության, որը գտնվում էր մուսուլմանական հասարակության բազմակողմանի հսկողության ներքո, լեգիտիմության սկզբունքի հանդեպ ձգտումներով։ Աբու Հանիֆան քաղաքային [[Առևտուր|առևտրա]]-[[արհեստ]]ագործական շրջանակների ամենավաղ և վառ ներկայացուցիչներից մեկն է, որը պաշտպանում էր վերջիններիս շահերը՝ արտահայտված [[կրոն]]ա-[[Իրավական համակարգ|իրավական]] ուսմունքի ձևով։
 
==Ալ-Հանաֆիյյա==