«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

պատճենի հեռացում
(պատճենի հեռացում)
| վախճանի վայրը = [[Բաղդադ]]
}}
 
'''Ահմադ իբն Հանբալ''' ( [[780]] / [[164]] հիջրա – [[855]] / [[241]] հիջրա) ամբողջական անուն՝ {{lang-ar| أبو عبد الله أحمد بن محمد بن حنبل الشيباني الذهلي}}, {{transl|ar|DIN|''Աբու 'Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալ ալ-Շայբանի ալ-Զահիլի''}}, [[արաբ]] [[մուսուլման]] [[իրավագետ]] և [[աստվածաբան]], [[սուննի իսլամ]]ի չորս իրավագիտական դպրոցներից մեկի՝ [[հանբալիականություն|հանբալիականության]] հիմնադիր։
 
Ահմադ իբն Հանբալի պահպանված ստեղծագործությունների մեջ առավել նշանավոր են «Մուսնադը» ({{lang-ar|المسند}})՝ ավելի քան 30 հազար հադիս և 6 'ակիդ պարունակող հավաքածու, «Աղոթքի գիրքը» ({{lang-ar|كتاب الصلاة}}՝ քիթաբ աս-սալաթ)՝ նվիրված աղոթքի կանոններին և հասարակությունում աստվածաբանների դերին, «Պատասխաններ տարբեր հայացքներին ու հերետիսկոսություններին» ({{lang-ar| كتاب الرد على الجهمية والزنادقه}}՝ քիթաբ առ-ռադդ 'ալա-լ ջահմիյա ուա-զ-զանադիկա)՝ բանավիճական ստեղծագործություն, որում Ահմադ իբն Հանբալը մանրամասն շարադրել է աստվածային ատրիբուտների մասին ավանդական պատկերացումները։
 
== Տես նաև ==
== Ալ-Հանբալիյյա ==
{{Հիմնական հոդված|Հանբալիական մազհաբ}}
 
[[Իսլամ]]ը բաժանվում է 2 ուղղության՝ [[սուննի]]զմ և [[շիա|շիիզմ]]։ Սուննի մուսուլմաններըունեն կրոնաիրավաբանական 4 դպրոց՝ [[հանաֆիական մազհաբ|հանաֆիական]], [[մալիքիական մազհաբ|մալիքիական]], [[շաֆիական մազհաբ|շաֆիական]] և [[հանբալյան մազհաբ|հանբալյան]]։
 
Հանբալիները իրենց անունը ստացել են հիմնադիր Ահմադ իբն Հանբալի անունից։ Ի տարբերություն այլ սուննիական մազհաբների` հանբալիականությունը ծագել է որպես [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] շարժում և հետո միայն մտել դոգմատիկ-իրավական դպրոց։ Հայտնվելով [[9-րդ դար]]ի սոցիալ-քաղաքական սուր ճգնաժամի շրջանում ({{lang-ar|المهنة}}՝ միհնա)՝ հանբալիականությունն իր տեսությունում և պրակտիկայում արտահայտեց տրադիցիոնալիզմի առավել պահպանողական կողմնակիցների ({{lang-ar| أهل الحديث՝ ահլ ալ-հադիս) հայացքները, դարձավ նրանց յուրատեսակ ռեակցիան` փոփոխություններ կատարելու հասարակության սոցիալ-քաղաքական և կրոնական կյանքում։
 
Հանբալիականության հիմնադիրները, որոնք իրենց ժամանակակից դարաշրջանն համարում էին [[մուսուլման]]ական հասարակության խորը պառակտման շրջան, կրիզիսի հիմնական պատճառը համարում էին շահադիտական տեսության ({{lang-ar|كلام}}՝ քալամ) տարածումը՝ դոգմատիկայում և իրավունքում իր ռացիոնալիստական մեթոդներով։ Հանբալիականության գաղափարախոսները առաջ քաշեցին [[Մուհամմադ մարգարե|մարգարեի]] սուննային՝ որպես հավատքի հեղինակավոր աղբյուրի, դիմելու միջոցով իսլամի մաքրման գաղափարը։ Վաղ հանբալիական ստեղծագործությունները ներկայացնում են սուննայի կոնցեպցիաների զարգացման կարևոր փուլ՝ դրանցում սուննան հայտարարվում է ղուրանական տեքստի համար բացատրություն՝ [[թաֆսիր]] ({{lang-ar| السنة تفاسير القرآن}}՝ աս-սուննա թուֆասսիրու-լ-կուր'ան), հադիսների հեղինակությունը նրանք գրեթե հասցրեցին [[Ղուրան]]ի տեքստի մակարդակին, պնդելով, որ դրանք անհրաժեշտ է հավատով ընդունել՝ ելնելով բի-լա քայֆա սկզբունքից ({{lang-ar| بلا كيف}} չհարցնելով «ինչպե՞ս»)։ Սուննայի հեղինակության ստեղծման գործում կարևորագույն քայլ էր այն մուսուլմանի հավատքի իսկության որոշման գլխավոր չափանիշ հայտարարելը։
[[Պատկեր:Madhhab Map2.png|մինի|աջից]]
Հանբալիականներն առաջիններից մեկն էին, որ ձեռնամուխ եղան ավանդական դավանանքի համակարգմանը։ Այդ գործընթացը դեռ վաղ շրջանում ([[9]]-[[10-րդ դար]]եր) արտահայտում գտավ տարբեր ժանրերի մի շարք աշխատանքների ստեղծման մեջ ({{lang-ar|عاقد}}՝ 'ակիդներ, հադիսների հավաքածուներ, հանբալիական հեղինակությունների դատողությունների հավաքածու, հատուկ աստվածաբանական ստեղծագործություններ), որոնցում շարադրվում էին [[հավատի հիմքեր|հավատի]] և իրավունքի հիմքերի ավանդական մեկնաբանման ընդհանուր և մասնավոր դրույթները, մուսուլմանական հասարակության պատմությունները, ուսումնասիրվում էին հասարակության սոցիալ-քաղաքական կարևոր հարցեր։ Հանբալիականներին բնորոշ են պարզությունը, դոգմատիկ պատկերացումների հասկանալիությունը, դրանց ոչ էլիտար բնույթը` ի տարբերություն, օրինակ, մութազալիտական դոգմաների, որոնք կենտրոնացած են հասարակության կրթված մասի վրա։ Հանբալիականներն հանդես եկան որպես հակառակորդներ Ղուրանի տեքստի և հադիսների՝ ինչպես բառացի, այնպես էլ այլաբանական բացատրությանը, մերժում էին հավատքի դոգմաների ցանկացած ռացիոնալ մեկնաբանման հնարավորությունը։
 
Լինելով աստվածային նախասահմանության անվերապա-հության կողմնակիցներ՝ հանբալիականներն, այնուամենայնիվ, համարում էին, որ մարդու հավատը ({{lang-ar|الإيمان}}՝ իման) կախված է նրա կատարած լավ արարքներից։ Մարդկային արարքների՝ որպես նրա կատարելագործման լավագույն պայմանի, ներառումը «հավատի» կատեգորիայի մեջ սահմանեց հանբալիականնների սոցիալական ակտիվության բարոյական մոտիվացիան (պատճառաբանություն)։ Հանբալիական գաղափարախոսության կարևոր ասպեկտ դարձավ հավատքի և իրավունքի ասպարեզում ցանկացած նորարարությունների ({{lang-ar|بداع}}՝ բիդա') մերժումը, որոնք ուղղակի հիմնավորում չունեն Ղու-րանում և հադիսներում։ Նորարարությունների նկատմամբ անհանդուրժողական հանբալիա-կանները, սակայն, վճռականորեն հանդես եկան ցանկացած ծայրահեղ դրսևորումների դեմ, ինչպես հավատքի, այնպես էլ հասարակության կյանքի պրակտիկ կազմակերպման ոլորտնե-րում։ Հանբալիականները քննադատում էին խռովություններում ({{lang-ar|فطنة}}՝ ֆիտնա) մասնակցությունը՝ հասարակությունում կարգուկանոնի վերականգման լավագույն մեթոդ համարելով նրա ղեկավարների և շարքային անդամների առջև խրատական ելույթներ ({{lang-ar|نصيحة}}՝ նասիհա) ունենալը։ Հանբալիները պահանջում էին հնազանդվել օրինական կառավարչին, անկախ այն բանից՝ արդար է նա, թե ոչ։ Նրանք պատվիրում էին «հանապազօրյա հաց» հայթայթել ցանկացած թույլատրելի միջոցներով՝ մարդկային բարօրության ({{lang-ar|كسب}}՝ քասբ) ձեռք բերման սկզբունքն հակադրելով սուֆիականին՝ «Ալլահին ապավինելուն» ({{lang-ar|توكل}}՝ թավաքքուլ)։
 
== Ուսմունքի տարածումը ==
 
[[10-րդ դար]]ի առաջին քառորդում, [[հանբալյան մազհաբ|հանբալիականներն]] առաջ քաշեցին ամբողջ [[մուսուլման]]ական հասարակության միավորման գաղափարը։ Այդ ժամանակահատվածում հանբալիական գրականության մեջ ամրապնդվում են «սուննայի կողմնակիցների» էլիտարության և, հետևաբար հենց իրենց՝ հանբալիականների՝ որպես սուննայի կոնցեպցիայի գլխավոր պահապանների մասին պատկերացումները։ Հանբալիական հեղինակները կենտրոնացնում են իրենց ուշադրությունը սեփական էթիկա-իրավական պատվիրանների համակարգի ստեղծման վրա։ Դրան հետևելը, ըստ իրենց մտահղացման, կապահովեր հավատքի մաքրության պահպանումը և կերաշխավորեր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպումը։
 
Թեև հանբալիական իրավական դպրոցը կազմավորվել է 11-րդ դարի սկզբում՝ հանբալիական իրավունքի մասին ընդհանուր աշխատություններն առաջացել են շատ ավելի ուշ։ Դրանցից մեկը ({{lang-ar|كتاب العمدة في أحكام الفقه}}՝ քիթաբ ալ-'ումդա ֆի ահքամ ալ-ֆիկհ) պատկանում է Մուվաֆֆակ ալ-Դին իբն Կուդամին ([[1146]]-[[1223]]), երկրորդը ({{lang-ar|السياس الشريعة}}՝ աս-Սիյաս աշ-Շար'իյան)՝ գրվել է [[13-րդ դար]]ում [[Իբն Թայմիա]]յի կողմից։ Հանբալիական իրավունքի գլխավոր աղբյուրներն են [[Ղուրան]]ն ու [[սուննա|Մարգարեի սուննան]]։ Հանբալիականներն ընդունում էին հասարակության համաձայնությունը ({{lang-ar|الإجماع}}՝ [[իջմա]]')` այն սահմանափակելով [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադ]]ի հետևորդների և կողմնակիցների առաջին սերունդներով: Ձևականորեն մերժելով ցանկացած ռացիոնալ մեթոդները` հանբալիականները փաստորեն օրինականացրին անալոգիայով ({{lang-ar|القياس}}՝ [[կիյաս]]') դատելը։
 
{{Հիմնական* հոդված|[[Հանբալիական մազհաբ}}]]
Հանբալիականների գաղափարները գտան [[Իրաք]]ի, [[Խորասան]]ի, [[Սիրիա]]յի, [[Հիջազ]]ի քաղաքային բնակչության միջին և ստորին խավերի լայն աջակցությունը և զգալի ազդեցություն ունեցան անդալուսյան տրադիցիոնալիստական դպրոցի վրա։ Ամբողջ միջնադարի ընթացքում հանբալիականները, իրենց վրա վերցնելով սուննիական «ուղղահավատության» կրողների դերը, մեկ անգամ չեն մասսայական քաղաքային շարժումների գլուխ կանգնել։ Նոր ժամանակներում Մարգարեի սուննային դիմելու միջոցով իսլամի «նորացման», նորարարությունների դեմ պայ-քարի գաղափարները վերածնվեցին վահաբիների՝ իսլամական բարենորոգման ներկայացուցիչների կողմից։ Ներկայումս հանբալիական գաղափարախոսությունը լայնորեն օգտագործ-վում է «[[Մուսուլման եղբայրներ]]ի» կողմից։ Հանբալիականների դոգմատիկ-իրավական դպրոցը պաշտոնապես ընդունված է [[Սաուդյան Արաբիա]]յում։
 
== Գրականություն ==
82 200

edits