«Սայֆիյաթ (ալ-Մութանաբբի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Սայֆիյաթ''', ({{lang-ar|سيفيات}}) խոշորագույն [[արաբ]] բանաստեղծ [[ալ-Մութանաբբի]]ի պոեզիայի 4 շրջաններից մեկը։
 
== Ալ-Մութանաբբի ==
{{Հիմնական հոդված|Ալ-Մութանաբբի}}
Ալ-Մութանաբբին ([[915]] – [[965]]) խոշորագույն [[արաբ]] բանաստեղծ էր, ով հեղինակել է 326 բանաստեղծություններ։ Նա իր հանճարով մշտապես գրավել է ժամանակի մուսուլման տիրակալների ուշադրությունը, ովքեր նրան հաճախ հրավիրել են պալատ՝ որպես պալատական ձոներգու։ Ալ-Մութանաբբին ծնվել է [[Իրաք]]ի [[Քուֆա]] քաղաքում [[915]] թվականին։ Նա սկսել է բանաստեղծություններ գրել 9 տարեկանից։ Իր բանաստեղծություններում շատ են իմաստուն խոսքերը, ասացվածքները, հատկապես ընդգծվում են ոճը և շարադրանքը։ Գեղեցիկ գույներով են նկարագրված ճակատամարտերը, պատմական մի շարք դրվագներ, շատ են փիլիսոփայական մտքերը։ Նրա բանաստեղծական ժառանգությունը բաժանվումէ 4 շրջանների, որոնցից յուրաքանչյուրը ներառում է նրա գործունեության առանձին փուլ։ Դրանք են՝ [[շամմիյաթ]], սայֆիյաթ, [[քաֆուրիյաթ]], [[ադուդիյաթ]]։ Բանաստեղծություններից շատերը առ այսօր լայնորեն տարածված են արաբական աշխարհում։
[[Պատկեր:ابو الطيب المتنبي.jpg|մինի|Ալ-Մութանաբբի արձանը [[Բաղդադ]]ում]]
[[924]]թվականին, երբ [[Շիա]] կարմատները գրավում են [[Քուֆա]]ն, ալ-Մութանաբբին միանում է նրանց։ Նա միանում է բեդուիններին, ապրում նրանց հետ և սովորում նրանց բարբառը։ Ձգտելով դառնալ մարգարե՝ նա հորջորջվում է ալ-Մութանաբբի ({{lang-ar|النبي}}՝ «ալ-Նաբի», մարգարե) և [[932]] թվականին առաջնորդում կարմատների զորքերին սիրիական արշավանքի ժամանակ։ Արշավանքի պարտությունից հետո նա բանտարկվում է, իսկ [[935]] թվականին բանտից դուրս գալով՝ դառնում թափառական պոետ։ Հենց այս ժամանակ էլ ալ-Մութանաբբին գրում է իր առաջին բանաստեղծությունները, որոնք ներառվում են «Շամմիյաթ» ժողովածուում։ Նրա մեջ մտնում են բանաստեղծություններ, որոնք նա հորինել է իր ժանապարհորդությունների ընթացքում Սիրիայի տարբեր քաղաքներում և բեդվինական միջավայրում։ Այստեղից էլ գալիս է անունը՝ [[Սիրիա]] ([[արաբերեն]]՝ Շամ)։
 
[[10-րդ դար]]ում [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] մի շարք երկրամասեր ու նահանգներ ձեռք էին բերել ռազմաքաղաքական ինքնիշխանություն։ Դրանցից նշանավոր էր [[Հալեպ]]ի ամիրայությունը։ Ալ-Մութանաբբին սկսում է գրել ձոներ՝ շարունակելով ու հարստացնելով իր նախորդների՝ [[Աբու Թամամ]]ի ու [[ալ-Բուհթուրի]]ի հիմնած ժանրը։ [[948]] թվականին նա ներկայանում ՝ Հալեպի և Հյուսիսային Սիրիայի իշխան [[Սեյֆ ադ-Դաուլա ալ-Համդանի]]ին։ Նույն տարում իր աշխատանքն է սկսում իշխանի դատարանում, ապա նաև՝ նրան ուղեկցում [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] դեմ մղվող ճակատամարտերում։ Իշխանի պալատում 9 տարի([[948]]-[[956]] թվականներ) ապրելու ընթացքում բանաստեղծը գրել է իր ամենանշանավոր ու հայտնի ստեղծագործությունները, ձոնել Համդանի իշխանին։ Սակայն վերջինիս և բանաստեղծի միջև տարաձայնություն է առաջանում, երբ նա վալի դառնալու հավակնություն է հայտնում։ Շուտով ալ-Մութանաբբին ստիպված է լինում Սիրիայից հեռանալ Եգիպտոս, որտեղ նա ապրում է 4 տարի՝ ([[956]]-[[960]] թվականներ)։
 
Կյանքի վերջին տարիները անցկացնելով Բուի կառավարիչ [[Ադուդ ադ-Դաուլա]]յի [[Իրան]]ի [[Շիրազ (այլ կիրառումներ)|Շիրազ]] քաղաքում գտնվող պալատում, ալ-Մութանաբբին սպանվում է [[Բաղդադ]]ում, [[965]] թվականին՝ 50 տարեկան հասակում։
 
==Սայֆիյաթ==
 
[[948]]-[[956]] թվականներին ալ-Մութանաբբին ապրում էր Հալեպի իշխան [[Սեյֆ ադ-Դաուլա]]յի պալատում։ Այնտեղ գրված բանաստեղծությունները ամփոփված են «Սայֆիյաթ» դիվանում։ Այս ստեղծագործություններիում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դրանք գրվել են ոչ միայն որպես պալատական ձոներգուի պարտավորություն, այլև նրանք արտահայտում են նաև պոետի հիացմունքը իր՝ պոետի նկատմամբ։ Սեյֆ ադ-Դաուլային ուղղված ձոներում նա միշտ շեշտում է, որ միայն այնպիսի պոետը, ինչպիսին ինքն է, կարող է գտնել համապատասխան խոսքեր, որ արժանի կերպով գովերգի իշխանին։ Իր գերազանցությունը մյուսների նկատմամբ նա բացատրում է ոչ միայն իր յուրահատուկ տաղանդով, այլև իր մաքուր պարսկական ծագմամբ։ Ալ-Մութանաբիի [[մադհ|ձոները]] գրվում էին ինչ-որ իրադարձությունների հետ կապված, որոնցից էին արշավանքները, նրա հիվանդությունը, հարազատներից մեկի մահը կամ էլ աննշան մի դեպք նրա կյանքից։