«Գանձակի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 87.
Այսպիսով՝ Ղարաբաղի կուսակալության մայրաքաղաք-կենտրոն է դառնում Գանձակը՝ հիմնականում մուսուլմանաբնակ քաղաք, որի իշխանությանը պետք է հնազանդվեին Սյունիքի, Արցախի և Գարդմանա հայկական իշխանական տները։ Գանձակի խանին իրավունք էր վերապահված ոչ միայն լիակատար ազատ արտոնութոյւններ իր տարածքում, այլև հարևան վրացական թագավորությունների վրա հարձակվելու իրավունք։ Բացի այդ, նրանք մշտապես սատարում էին թուրքական սուլթանին և մեծապես օժանդակում նրան։ [[1720]]-ական թթ. թուրքական արշավանքից հետո կուսակալությունները կազմալուծվում են և միավորվում Օսմանյան կայսրությանը, սակայն մի քանի տարի անց՝ հաջորդ տասնամյակում, [[Նադիր շահ]]ը ազատագրում և կրկին Իրանին է միացնում դրանք։ Շահի մահից հետո՝ [[1747]]թ., թյուրքական բազմաթիվ դինաստիաներ, օգտվելով Պարսկաստանում առաջացած խառնաշփոթ իրավիճակից, Օսմանյան կայսրության օգնությամբ իրենց խաներ են հռչակում։ Այդպիսով՝ Սեֆյան շահերի հիմնադրած չորս կուսակալությունների տարածքում<ref name="լ"/> առաջանում են թվով քսաներկու [[Հյուսիսային Իրանի խանություններ|խանություններ]]<ref name="բ"/>։
[[Պատկեր:Գանձակի գրավումը 1804թ..gif|մինի|աջից|Գանձակի գրավումը 1804թ.]]
[[Օսմանյան կայսրություն|Օսմանյան Թուրքիա]]յի և [[Իրան|Սեֆյան Պարսկաստանի]] միջև [[1555]] թ. կնքված [[Ամասիայի պայմանագիր|Ամասիայի]] և [[1639]] թ. [[Կասրե-Շիրինի պայմանագիր|Կասրե-Շիրինի պայմանագրերով]] [[Հայաստան]]ը բաժանվում է 2 մասի<ref name="j"/><ref name="ճ">[http://www.armenian-history.com/Nyuter/HISTORY/A_Maghalyan/ARTSAKH.htm Արցախի մելիքությունները և Ղարաբաղի խանության ծագումը]</ref>։ Թուրքիային անցած մասում՝ [[Արևմտյան Հայաստան]]ում, հայկական նման մանր իշխանությունների հետքեր են պահպանվում [[Զեյթուն]]ում, [[Սասուն]]ում, [[Շատախ]]ում, [[Մոկս]]ում և այլուր<ref name="ճ"/>։ Պարսկաստանին անցած մասում՝ [[Արևելյան Հայաստան]]ում, նման ինքնավար իշխանություններ պահպանվել էին [[Սյունիք]]ում և [[Արցախ]]ում<ref name="բ"/>։ [[1307]] թ. Հեթում պատմիչը գրել է. ''«երբ թաթարմոնղոլները ՙկալան զմեծն Ասիա ողջոյն, բաց ի թագաւորութենէն Ափխազաց` որ ի Վիրս, և բաց ի գաւառէ անտի թագաւորութեան Հայոց, որ ռամկօրէն կոչի Հալօյէն (Արցախ): Այս երկու նահանգք զդէմ կալան Սարակինոսաց, և ոչ կամեցան բնաւ հպատակիլ նոցա»''։
[[Պատկեր:Parisos berd Gardmanq.jpg|մինի|ձախից|[[Փառիսոսի բերդ]]]]
Այդ կիսանկախ իշխանություններից առավել հզորը Արցախի մելիքություններն էին, որոնց ինքնիշխան տիրակալները՝ մելիքները, մի քանի դար շարունակ հայոց ազատագրական պայքարի դրոշակակիրներն էին։ [[Պարսկերեն]] տառադարձությամբ մելիք, [[արաբերեն]]՝ մալիք բառը նշանակում է իշխող, տիրակալ, թագավոր<ref name="հ">Պարսամյան Վ.Ա. - Հայ ժողովրդի պատմություն. հատոր 2 -րդ Չ (IX- XIX դդ.)</ref>։ Միջնադարում այսպես են կոչվել Առաջավոր Ասիայի մուսուլմանական երկրների տիրակալները, իսկ ուշ միջնադարում՝ Արևելյան Հայաստանում իրանական տիրապետության շրջանում, մելիքներ էին կոչվում բնիկ ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց տիրույթներում վարչական արտոնություն ունեցող ֆեոդալները<ref name="ճ"/>։ Սյունիքում և Արցախում ներքին կառավարման հարցերում, այսինքն՝ հարկահավաքման, դատավարության և այլն, ունեին գործելու լիակատար ինքնուրույնություն<ref name="հ"/>։ Նրանք ունեին նաև զորք պահելու իրավունք <ref name="j"/>։
Տող 98.
[[1804]]-[[1813]] ռուս–պարսկական պատերազմի առաջին տարում ռուսական զորքերը գրավում են Գանձակը։ Ցիցանովի գլխավորած զորքերը 5 ժամ, ձմեռվա պայմաններում, պաշարեցին քաղաքը և սկսեցին ռմբակոծել։ Վերջին խանին չփրկեցին նաև շրջակա մուսուլմանական տիրակալների զորքերը, որոնք օգնության էին եկել։ Քարե-կավե երկշերտ, 8 մետր բարձրությամբ պարիսպներով պատված բերդը գրավվեց։ Քաղաքը Ալեքսանդր կայսեր կնոջ անունով կոչվեց Ելիզավետպոլ։
 
[[1813]]թ. [[հոկտեմբերի 24]]–ին, [[Ղարաբաղ]]ի Գյուլիստան գյուղում [[Ռուսաստան]]ի և [[Պարսկաստան]]ի միջև ստորագրվել է [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի հաշտության պայմանագիրը]]։ Դրանով Ռուսաստանին անցան [[Դաղստան]]ը, [[Վրաստան]]ը՝ [[Մեգրելիա]]ն, [[Իմերեթիա]]ն, [[Գուրիա]]ն, [[Աբխազիա]]ն, ինչպես նաև [[Բաքվի խանություն|Բաքվի]],Գանձակի, [[Դերբենդի խանություն|Դերբենդի]], [[Շաքիի խանություն|Շաքիի]], [[Շիրվանի խանություն|Շիրվանի]], [[Ղուբայի խանություն|Ղուբայի]] և [[Ղարաբաղի խանություն]]ները։ Այսպիսով՝ հայկական [[Լոռի|Լոռու]], [[Ղազախ]]ի, [[Շամշադին]]ի, [[Իջևան]]ի, [[Շիրակ]]ի և [[Սյունիքի մարզ|Զանգեզուրի շրջանները]] անցան Ռուսաստանին։ Ռուսաստանը [[Կասպից ծով]]ում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ [[Անդրկովկաս]]ի ժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ [[1828]]թ. [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի հաշտության պայմանագրի]] կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց<ref name="nakhshkaryan.blogspot.com">http://nakhshkaryan.blogspot.com/2012/10/blog-post_24.html#ixzz2x01Zt248</ref>։<ref name="nakhshkaryan.blogspot.com"/>։համարվեց։
 
Գանձակի խանությունը կազմալուծվել է [[1804]]թ. և դարձել Գանձակի գավառ։ Այդ ընթացքում [[Գանձակ]]ում իշխել են 6 խաներ՝