«Պիգմալիոն (Թաուֆիկ ալ-Հաքիմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Fix URL prefix
No edit summary
Տող 1.
'''«Պիգմալիոն»''' ({{lang-ar|بجماليون}}), արձակագիր և դրամատուրգ [[Թաուֆիկ ալ-Հաքիմ]]ի ([[1898]] - [[1987]]) պիեսներից մեկը, եգիպտական փիլիսոփայական դրամայի խոշորագույն նվաճում։
 
«Պիգմալիոն» ({{lang-ar|بجماليون}}) [[պիես]]ըԱյն բեմադրվել է [[1942]] թվականին, [[Կահիրե]]ում։ Պիեսի գլխավոր հերոսը [[Կիպրոս]]ի լեգենդար քանդակագործ [[Պիգմալիոն]]ն է, ով ստեղծելով Գալաթեայի քանդակը՝ սիրահարվում է նրան։
== Թաուֆիկ ալ–Հաքիմ ==
{{Հիմնական հոդված|Թաուֆիկ ալ-Հաքիմ}}
[[Թաուֆիկ ալ-Հաքիմ]]ը ([[1898]] – [[1987]]), ({{lang-ar|توفيق الحكيم}}) եգիպտացի խոշոր [[դրամատուրգ]], [[արձակագիր]], [[գրականագետ]], [[հրապարակախոս]], տասնամյակներ շարունակ մեծ դեր է խաղացել [[Եգիպտոս]]ի հասարակական և [[մշակույթ|մշակութային]] կյանքում։ Նա ծնվել է [[1898]] թվականին [[Ալեքսանդրիա]]յում, դատավորի ընտանիքում։ Կահիրեում ուսանոելու տարիներին սկսվել էր [[Առաջին աշխարհամարտ]]ը, իսկ ապա ավելի ուշ՝ [[1919]] թվականի եգիպտական ապստամբությունը։ Իր համախոհների հետ գրողը մասնակցում էր ցույցերին, հորինում էր հայրենասիրական հիմներ, գրում և տարածում էր թռուցիկներ։ Այդ օրերին նա գրեց նաև իր առաջին պիեսը՝ «[[Անկոչ հյուրը (Թաուֆիկ ալ-Հաքիմ)|Անկոչ հյուրը]]» ({{lang-ar|الضيف الثقيل}}), որով կոչ էր անում [[Եգիպտոս]]ից դուրս քշել «անկոչ հյուրին»՝ [[Մեծ Բրիտանիա|անգլիացուն]], որը առանց հրավերի եկել է «խնջույքի» և ցանկություն չունի ինքնակամ լքել այն։
[[Պատկեր:Թաուֆիկ ալ-Հաքիմ..jpg|մինի|[[Թաուֆիկ ալ-Հաքիմ]]]]
Թաուֆիկ ալ-Հաքիմի ստեղծագործության մեջ զգալի տեղ է զբաղեցնում [[դրամատուրգիա]]ն։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ [[ռուսերեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[իտալերեն]], [[գերմաներեն]] և [[իսպաներեն]]։
 
Թաուֆիկ ալ–Հաքիմը ընդունվում է [[Կահիրեի համալսարան]]ին կից գործող Բարձրագույն իրավական դպրոց, որտեղ չորս տարի ուսումնասիրելով իրավունք՝ միաժամանակ մեծ ուշադրություն էր դարձնում [[թատրոն]]ին և [[Գրականություն|գրականությանը]]։ Իրավական դպրոցը ավարտելուց հետո մեկնում է [[Փարիզ]]՝ իրավաբանական կրթությունը շարունակելու համար։ Թաուֆիկ ալ-Հաքիմը Փարիզում այցելում է [[թատրոն]]ներ, [[թանգարան]]ներ, ջանասիրաբար աշխատում է իր կրթության վրա, ապա շարունակում է փորձել իր ուժերը գրականության մեջ։ Յուրացնելով ֆրանսերենը՝ իր առաջին վեպը՝ «Հոգու վերադարձը» սկսում է գրել ֆրանսերեն։ Իր ստեղծագործության մեջ նա փորձում էր հասնել ոճի այն պարզությանը և բնականությանը, որը նա տեսել էր եվրոպացի հեղինակների մոտ։ Սակայն շուտով նա կրկին անցնում է [[արաբերեն]]ին՝ չհրաժարվելով իր իսկ առաջադրված խնդրից և փայլուն կերպով լուծելով այն, ավելի ուշ՝ վերադառնում Եգիպտոս։ Գրել է նաև փիլիսոփայական [[դրամա]]ներ, կենցաղային և սատիրիկ [[կատակերգություն]]ներ, դրամատիկ փոքր ստեղծագործություններ, պատմվածքներ։
 
Ազգային գրականության առջև իր արժանիքների համար հեղինակը ընտրվել է Արաբերեն լեզվի Ակադեմիայի անդամ ([[1954]]), արվեստի, գրականության և հասարակական գիտությունների գծով Բարձրագույն խորհրդի անդամ ([[1956]]), պարգևատրվել է «[[Նեղոս]]ի շքանշանով» ([[1961]])։ Մահացել է [[1987]] թվականին։
 
== Պիգմալիոն ==
 
«Պիգմալիոն» ({{lang-ar|بجماليون}}) [[պիես]]ը բեմադրվել է [[1942]] թվականին, [[Կահիրե]]ում։ Պիեսի գլխավոր հերոսը [[Կիպրոս]]ի լեգենդար քանդակագործ [[Պիգմալիոն]]ն է, ով ստեղծելով Գալաթեայի քանդակը՝ սիրահարվում է նրան։
[[Պատկեր:Falconet - Pygmalion & Galatee (1763)-black bg.jpg|մինի|[[Պիգմալիոն]] </br> [[հունական դիցաբանություն]]]]
Դեպքերը տեղի են ունենում քանդակագործի արհեստանոցում, որը տեղակայված է անտառի խորքում՝ լճի մոտ։ Բնությունը այստեղ հանդես է գալիս որպես լիարժեք գործող անձ։ Հետևի պատը ամբողջությամբ զբաղեցնում է մեծ պատուհանը, որը միշտ բաց է, և նրա միջով անցնում են [[մուսաներ]]ը և [[աստվածներ]]ը։ Պիեսի ողջ ընթացքում երևում է, թե ինչպես ողջ անտառը՝ կարծես կենդանի և գործող անձ, մասնակցում է տեղի ունեցող իրադարձություններին՝ ուրախանում է, պայծառանում է, երբ տիրում է սերը, դողում է՝ անհանգստանալով հերոսների ճակատագրի համար, պատված է սառնությամբ և մթությամբ՝ զգալով դժբախտ ավարտը։ Այս պիեսի օրինակի վրա կարելի է հստակորեն տեսնել Թաուֆիկ ալ-Հաքիմի դրամատուրգիայի ևս մեկ կարևոր հատկանիշ՝ անցումը փիլիսոփայականից դեպի կենցաղային գերակայություն, համամարդկայինը որոշող իրականություն։ Պատահական չէ, որ Պիգմալիոնին վերաբերող դիցաբանական իմաստներից վերցված է ոչ թե «Կիպրոսի արքան» կամ «Տիրի արքան», այլ «քանդակագործը», այսինքն իրական մարդ, որը տենչում է իր արվեստի գլուխգործոցը վերածել երկրային կնոջ։ Ավանդության և պիեսի համաձայն՝ այս խնդրանքով նա դիմում է Վեներա աստվածուհուն։