«Յահյա Հակկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
'''Յահյա Հակկին''' ([[7 հունվարի]], [[1905]] – [[9 դեկտեմբերի]], [[1992]]) {{lang-ar| يحيى حقي}}, եգիպտացի վիպասան է, էսսեիստ և կարճ պատմվածքների գրող, համարվում է ժամանակակից եգիպտական կարճ պատմվածքի հիմնադիրներից մեկը։
== «Նոր դպրոցի» կազմավորումն ու գործունեությունը ==
{{Հիմնական հոդված|Նոր դպրոց (գրական միություն)}}
[[Պատկեր:Mohammed-ali-basha-mosque.jpg|մինի]]
Եգիպտոսի առաջադեմ մտավորականությունը գաղափարապես կապված լինելով եգիպտական ազգայնականությանը՝ առաջնորդում էին անկախության համար ազգի պայքարը «Եգիպտականացում» ("تمصير") կարգախոսով։ Երիտասարդ գրողները [[1917]] թվականին Ահմադ Խեյրի Սաիդի գլխավորությամբ հիմնեցին «[[Նոր դպրոց (գրական միություն)|Նոր դպրոց]]» ("المدرسة الجديدة") գրական ընկերությունը որի գլխավոր օրգանը հանդիսացավ «ալ-Ֆաջր» (Այգաբաց) թերթը: Հիմնադիրները այն անվանում էին «կործանման և վարակառուցման» թերթ։ Նրա կորիզն էին կազմում Մուհամմադ և Մահմուդ Թեյմուրները, Յահյա Հակկին, Իսա և Շիհատա Ուբեյդ եղբայրները, Տահիր Լաշինը, Ահմադ Խեյրի Սաիդը և շատ ուրիշներ։ Նրանք հանդես էին գալիս ճնշված ժողովդի անունից, պաշտպանում նրանց շահերը, իրենց ստեղծագործություններում արտահայտում էին ժողովրդի ծանր վիճակը, խոսում կանանց իրավունքների ոտնահարման մասին, բացահայտում եգիպտական մշակույթի անկման պատճառները և այլն։
 
«Նոր դպրոց»-ի ներկայացուցիչների մեծ մասը, հատկապես երիտասարդները, կրթություն ստանալով [[Ֆրանսիա]]յում և Անգլիայում, քաջ ծանոթ էին [[Գի դը Մոպասան|եվրոպացի]] և [[Անտոն Չեխով|ռուս]] նովելիսնտերի ստեղծագործություններին։ 1-ին անգամ նրանք եգիպտական գրականության մեջ առաջ էին քաշում ռեալիստական և դեմոկրատական արվեստի սկզբունքները։ Նրանք դրեցին ռեալիստական ազգային պատվածքի ժանրի հիմքը։
 
«Նոր դպրոց»-ի ամենաականավոր հեղինակներն էին Մուհամադ և Մահմուդ Թեյմուրները։ Մուհամադ Թեյմուրը կոչ էր անում գրողներին չմտածել միայն հետաքրքիր թեմաներ շոշափելու մասին, այլ ճշտգրիտ ձևով արտահայտել եգիպտական իրականության հրատապ խնդիրները։ Նա պնդում էր, որ ստեղծագործությունը պետք է լինի ճշմարիտ, արժանահավատ, որի համար պետք է մանրամասն ուսումնասիրել երկրի կյանքը նախքան իրադարձությունը հասարակությանը ներկայացնելը։
 
==Յահյա Հակկի==