«Յահյա Հակկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
'''Յահյա Հակկին''' ([[7 հունվարի]], [[1905]] – [[9 դեկտեմբերի]], [[1992]]) {{lang-ar| يحيى حقي}}, եգիպտացի վիպասան է, էսսեիստ և կարճ պատմվածքների գրող, համարվում է ժամանակակից եգիպտական կարճ պատմվածքի հիմնադիրներից մեկը։
== Իրավիճակը Եգիպտոսում ==
 
[[Առաջին աշխարհամարտ|Առաջին Համաշխարհային պատերազմի]] տարիներին կարճ ժամանակահատվածում, [[Եգիպտոս]]ը սոցիալ-տնտեսական և քաղաքական նշանակալից ճանապարհ անցավ, որը նախադրյալներ ստեղծեց նոր դեմոկրատական ուժերի ակտիվ հանդես գալուն և՛ քաղաքական ասպարեզում և՛ երկրի գրական կյանքում։ Զարգացան նոր արդյունաբերական ոլորտներ, առաջացան նոր ձեռնարկություներ, ավելացավ տարբեր ապրանքների արտադրությունը։ Դա հանգեցրեց ազգային բուրժուազիայի հետագա զարգացմանը, նրանում արդյունաբերական շերտավորման աճին։
 
Պատերազմի ավարտին ավելի ցայտուն երևացին համընդհանուր դժգոհության նախանշաններ։ [[1917]]-[[1918]] թվականներին աճեցին սոցիալիստական տրամադրությունները, ի հայտ եկան առաջին [[սոցիալիզմ|սոցիալիստական]] և [[կոմունիզմ|կոմունիստական]] խմբավորումները։ հզոր ազգային շարժման ձև ընդունեցին [[1918]]-[[1923]]թթվական, և [[1919]] թվականի [[մարտ]]ին հանգեցրին զինված ապստամբության։ ն Թեև անգլիացիներին հաջողվեց ճնշել այդ շարժումը, բայց այն հսկայական դեր խաղաց երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում, ոչ միայն այն պատճառով, որ [[Միացյալ Թագավորություն|Անգլիան]] ստիպված էր զիջումների գնալ, ճանաչելով Եգիպտոսի ձևական անկախությունը, այլև հիմնականում այն, որ եգիպտական ժողովուրդը անցավ հեղափոխական պայքարի մեծ դպրոց։
Ազգային-ազատագրական և առաջին հերթին հակաիմպերիալիստական շարժման ընթացքում սկսվեց մինչ այդ չտեսնված մշակութային վերելք։ [[Մուհամմադ Թեյմուր|Մուհամադ]] և [[Մահմուդ Թեյմուր]]ները, [[Իսա Ուբեյդ|Իսա]] և [[Շիհաբա Ուբեյդ]]ները, [[Մահմուդ Տահիր Լաշին]]ը իրենց ճշմարտացի ստեղծագործություններով սկիզբ դրեցին ռեալիստական ժողովրդական պատմվածքի ժանրին։
 
== «Նոր դպրոցի» կազմավորումն ու գործունեությունը ==
{{Հիմնական հոդված|Նոր դպրոց (գրական միություն)}}