«Ղարաբաղի կուսակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 79.
[[Պատկեր:Safavid Flag.svg|մինի|աջից|Սեֆյանների դինաստիայի դրոշը]]
[[Պատկեր:Lion and Sun Emblem of Persia.svg|մինի|աջից|Սեֆյանների դինաստիայի զինանշանը]]
Ղարաբաղի կուսակալությունը՝ որպես պարսկական վարչատարածքային միավոր, [[17]]-րդ դարումդար]]ում սկսում է խիստ թուլանալ։ Բանն այն է, որ բնակչության մեծագույն մասը՝ հայերը, հակված չէին ընդունելու թուրքական վերնախավին։ Հայ մելիքները չէին ճանաչում կուսակալի իշխանությունը։ Հայերին հաճախ օգնության էր հասնում Վրաստանի թագավորը, որին պարտվելով՝ [[Գանձակ]]ի կուսակալը հավատարմության երդում էր տալիս։ Մյուս կողմից՝ թյուրքական ծագում ունեցող խաները թուրք-պարսկական պատերազմներում անցնում էին Օսմանյան կայսրության կողմը։ Հասունացել էր հայկական մելիքությունները կուսակալությունից անջատելու պահը, որը ղեկավարում էին նաև հայ հոգևորականները՝ [[Գանձասարի կաթողիկոսություն|Աղվանքի կամ Գանձասարի կաթողիկոսների]] գլխավորությամբ։ Թեև Գանձակը հայկական քաղաք չէր, այնուամենայնիվ, ուներ հայ բնակչություն, իսկ շրջակա գյուղերը հիմնականում հայկական էին։ Գանձակին կից [[Տավուշ]]ը՝ Ղազախ-Շամշադինը, ամբողջությամբ անցել էր [[Վրաստան]]ին։ Միայն Գանձակ քաղաքը և Կուր գետի երկայնքով փռված շրջակա մի քանի մուսուլմանական գյուղերը ի վիճակի չէին պահել տարածքը որպես պարսկական նահանգ։ [[1577]] թվականին հերթական անգամ, շուրջ [[30]] տարով, Գանձակը գրավվում է թուրքերի կողմից։ Գանձակի կուսակալների վերջին դավաճանությունը Սեֆյաններին [[1725]] թվականին քաղաքի հանձնումն էր Թուրքիային։ Այդ է պատճառը, որ [[1735]]-[[1736|36]] թվականներին Նադիր շահի կողմից այս տարածքները վերագրավելուց հետո այլևս Ղարաբաղի կուսակալություն չձևավորվեց։ Կուսակալության հյուսիսային փոքր հատվածում անջատվեց Գանձակի խանությունը։ Իսկ հողերի հիմնական մասում ձևավորված հայկական իշխանությունները ևս մեկ անգամ Նադիր շահի կողմից օրինական ուժ ստացան։
 
Կուսակալների մի մասը չի մահացել սեփական մահով։ Մնացածների մասին հիշատակությունները նույնպես քիչ են։ Մեզ է հասել կուսակալների այս ցուցակը՝