«Փուլային անցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk Sargsyan physicist տեղափոխեց էջը «Ֆազային անցում»-ից «Փուլային անցում»
No edit summary
Տող 2.
'''Փուլային անցում''', փուլային փոխարկում, նյութի անցումը մի փուլից մյուսի՝ արտաքին պայմանների ([[ջերմաստիճան]]ի, [[Ճնշում|ճնշման]], [[Մագնիսական դաշտ|մագնիսական]] և [[Էլեկտրական դաշտ]]երի և այլն) փոփոխման դեպքում։ Վիճակի դիագրամով համակարգի շարժման տեսանկյունից, նրա պարամետրերի փոփոխության դեպքում ([[ջերմաստիճան]], [[ճնշում]] և այլն), փուլային անցումը տեղի է ունենում, երբ համակարգը հատում է երկու վիճակները բաժանող գիծը։ Քանի որ տարբեր ջերմադինամիկական վիճակները բնութագրվում են տարբեր [[վիճակի հավասարում]]ներով, միշտ կարելի է գտնել մեծություն, որը թռիչքաձև փոխվում է փուլայն անցման ժամանակ։
 
Առավել հաճախ դիտարկվում է վիճակի անցումը ջերմաստիճանի[[ջերմաստիճան]]ի փոփոխության դեպքում, սակայն հաստատուն ճնշման պայմաններում։ Այդ իսկ պատճառով օգտագործվում է վիճակի անցման «կետ» (այլ ոչ գիծ), հալման ջեմաստիճան և այլ արտահայտություններ։ Փուլային անցում կարող է տեղի ունենալ նաև ճնշման փոփոխության դեպքում, հաստատուն ջերմաստիճանի պայմաններում։
== Փուլային անցումների դասակարգումը ==
Ջերմաստիճանի, ճնշման կամ [[Ֆիզիկական մեծություն|ֆիզիկական]] որևէ այլ մեծության այն արժեքը, որի դեպքում տեղի է ունենում փուլային անցում, անվանում են անցման կետ։ Ըստ անցման ժամանակ համակարգում տեղի ունեցող փոփոխությունների տարբերում են երկու սեռի փուլային անցում։
=== Առաջին սեռի փուլային անցում ===
Առաջին սեռի փուլային անցման ժամանակ թռիչքաձև փոփոխվում են [[խտություն]]ը և գրեթե բոլոր թերմոդինամիկական ֆունկցիաները, որի դեպքում անջատվում կամ կլանվում է ջերմության որոշակի քանակ։ Այդպիսի փուլային անցման օրինակներ են գոլորշիացումը[[գոլորշիացում]]ը և հեղուկացումը[[հեղուկացում]]ը, հալումը և պնդացումը, որոշ կառուցվածքային անցումներ [[պինդ մարմիններ]]ում, փուլային անցումը մաքուր [[գերհաղորդիչներ]]ում արտաքին [[մագնիսական դաշտիդաշտ]]ի ազդեցությամբ և այլն։ Առաջին սեռի փուլային անցմանը բնորոշ է մետաստաբիլ հավասարակշռության տիրույթի գոյությունը։ Օրինակ, [[հեղուկ]]ի տաքացնելով, այն կարելի է առանց փուլային անցման հասցնել եռման ջերմաստիճանից բարձր ջերմաստիճանների։ Մետաստաբիլ վիճակները տևում են բավականաչափ երկար այն պատճառով, որ նոր փուլի առաջացումը սկսվում է այդ փուլի սաղմերի առաջացումից։ Առաջացած փոքր սաղմերի փոքրացման և անհետացման հավանականությունը մեծ է։ Սակայն այն սաղմերը, որոնք հասել են որոշակի կրիտիկական չափի, մեծանում են, և ամբողջ նյութն անցնում է նոր փուլի։ Կրիտիկական չափի սաղմի առաջացումը քիչ հավանական է, բայց այդ հավանականությունը մեծանում է, եթե նյութում կան կողմնակի մարմիններ (օրինակ, փոշեհատիկներ հեղուկում)։
 
=== Երկրորդ սեռի փուլային անցում ===
Երկրորդ սեռի փուլային անցման դեպքում [[խտություն]]ը և [[Թերմոդինամիկական ֆունկցիա|թերմոդինամիկական ֆունկցիաներն]] անընդհատ են՝ թռիչքաձև փոխվում են այդ ֆունկցիաների ածանցյալները, իսկ փուլային անցման ջերմությունը հավասար է զրոյի։ Երկրորդ սեոի փուլային անցման օրինակներ են ջերմաստիճանի փոփոխությամբ պայմանավորված [[մագնիսական մոմենտ]]ի առաջացումը՝ պարամագնիսական փուլից ֆեռոմագնիսականի անցնելիս, հակաֆեռոմագնիսական կարգավորումը, [[Գերհաղորդականություն|գերհաղորդականության]] առաջացումը [[մետաղներ]]ում, [[համաձուլվածքներ]]ի կարգավորումը, ինքնակամ բևեռացման առաջացումը սեգնետոէլեկտրիկներում և այլն։
 
[[Լև Լանդաու|Լ․ Դ․ Լանդաուն]] ([[1937]]) առաջարկել է երկրորդ սեոի բոլոր փուլային անցումները մեկնաբանել որպես սիմետրիայի փոփոխման կետեր․ անցման կետից բարձր վիճակներում համակարգի սիմետրիան ավելի բարձր է, քան այդ կետից ցածր։ Օրինակ, [[մագնիսական նյութերումնյութեր]]ում մասնիկների տարրական [[մագնիսական մոմենտներիմոմենտ]]ների (սպինների) ուղղություններն անցման կետից բարձր բաշխված են քաոսայնորեն, հետևաբար, միևնույն անկյունով նույն առանցքի շուրջը բոլոր սպինների պտույտի դեպքում համակարգի հատկությունները չեն փոխվում։ Անցման կետից ցածր սպիններն ունեն գերակշռող կողմնորոշում, և դրանց միաժամանակյա պտույտը փոխում է համակարգի մագնիսական մոմենտի ուղղությունը։
 
Քանի որ երկրորդ սեռի փուլային անցման կետի մոտ փուլերը քիչ են տարբերվում միմյանցից, ապա հնարավոր է մի փուլի մեջ մյուսի մեծ սաղմերի առաջացում (ֆլուկտուացիաներ)։ Նույնը տեղի է ունենում նաև առաջին սեոի փուլային անցման ժամանակ՝ այսպես կոչված [[կրիտիկական կետիկետ]]ի շրջակայքում։ Դա հանգեցնում է փուլային անցման ժամանակ մի շարք կրիտիկական երևույթների առաջացման, մագնիսական ընկալունակության ([[ֆեռոմագնիսական նյութերումնյութեր]]ում) և դիէլեկտրիկ հաստատունի (սեգնետոէլեկտրիկներում[[սեգնետոէլեկտրիկներ]]ում) անվերջ աճի, [[էլեկտրամագնիսական ալիքներիալիքներ]]ի անոմալ ցրման, [[Ջերմունակություն|ջերմունակության]] անվերջ աճի։
{{ՀՍՀ}}
== Տես նաև ==