«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Դեռ [[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|պարսկական իշխանության]] տարիներին՝ հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ (1603-1604), պարսիկները [[Աբբաս I Սեֆի|Շահ Աբբաս առաջինի]] հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան։ Նահանգը հայաթափվել էր և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրացել էին հայկական բնակավայրերին, այլև վերանվանել դրանք։
 
Երբ գեներալ [[Իվան Պասկևիչ]]ի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները [[1827]] թվականի [[հոկտեմբերի 1]]-ին ազատագրել են [[Երևանի բերդ]]ը, խանության 100 000 հպատակներից 23 000-ն էին ազգությամբ հայ<ref name="b">[http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii The persian khanate of Erevan, Iranica]</ref>։ Հարևան Նախիջևանի խանությունում 50 000 բնակչից հայեր էին 12 000-ը։ Միան Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը<ref>http://historyarmenia.org/731.html</ref>։վտանգը։
[[Պատկեր:Портрет Нерсеса Аштаракеци.А.Овнатанян.jpg|մինի|ձախից|Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցի]]
[[1828]]-[[1830]] թվականներին Իրանից Հայաստան են տեղափոխվում 40-42 հազար, իսկ [[Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության կազմում|Թուրքիայից]]՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում։ Մնացածները հաստատվում են Ռուսական կայսրությանը հպատակ հայկական տարբեր գավառներ՝ Ջավախք, Սյունիք, Արցախ, Գարդմանք։ Հայրենադարձությունը կազմակերպել էին ռուս դիվանագետ [[Ալեքսանդր Գրիբոյեդով]]ը և հայոց կաթողիկոս [[Ներսես Աշտարակեցի]]ն։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են տեղափոխվում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Հայկական մարզի տարածքը լքում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Հայկական մարզը ռուսահայության համար սկսում է դիտարկվել որպես հայության նոր կենտրոն։ Արդյունքում ընդհանուր բնակչության թիվը հասնում է 160 հազարի, որից հայերը արդեն կազմում էին մեծամասնություն՝ 52 տոկոս՝
|}
 
Դեռևս նախքան հայրենադարձությունը, հայերի ստվար խմբեր էին բնակվում Շամախու և Թիֆլիսի նահանգներում։ Թիֆլիսը [[1804]]թ. գրեթե ամբողջությամբ հայաբնակ քաղաք էր՝ 80 տոկոս [[հայ]] բնակչությամբ։ Այսպիսով, Արևելյան Հայաստանում, ինչպես նաև Թիֆլիսի ու Շամախու նահանգներում, հայերի ընդհանուր թիվը հասնում էր 300 000-ի։
 
==Հայկական մարզի վերացումը==
82 200

edits