«Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 46.
== Պատերազմի ընթացք ==
 
Հրեական պետություն՝ [[Իսրայելի Հանրապետություն]] ստեղծելու հայտարարությունից ժամեր անց [[Մերձավոր Արևելք]]ում բռնկվեց առաջին արաբա-իսրայելական պատերազմը։ [[18481948]] թվականի [[մայիսի 15]]-ին նոր կազմավորված Իսրայել Հանրապետության տարածք, այն վերացնելու նպատակով, ներխուժեցին Իսրայելի հարևան արաբական երկրների՝ [[Եգիպտոսի թագավորություն|Եգիպտոսի]], [[Հորդանանի թագավորություն|Անդրհորդանանի]], [[Սիրիայի Արաբական Հանրապետություն|Սիրիայի]] և [[Լիբանանի Հանրապետություն|Լիբանանի]] զորքերը։ Բացի այդ, Իսրայելի հետ արդեն պատերազմի մեջ էր գտնվում [[Իրաք]]ը, որի զորքերը մասնակցեցին Իսրայելի դեմ մղվող մարտերին, ինչպես նաև [[Սաուդյան Արաբիայի թագավորություն|Սաուդյան Արաբիան]] և [[Եմենի արաբական հանրապետություն|Եմենը]], որոնք պատերազմ էին հայտարարել Իսրայելին, սակայն պատերազմական գործողություններին չմասնակցեցին։
[[Պատկեր:1947-UN-Partition-Plan-1949-Armistice-Comparison.svg|մինի|Իսրայել տարածքային ընդարձակումը՝ կապույտ և կարմիր]]
[[Մայիսի 15]]-ին արաբական զորքերը Ալլենբիի կամուրջով հատեցին Անդրորդանանը և շարժվեցին դեպի [[Երուսաղեմ]]։ Հին քաղաքում հրեական զորքերին չհաջողվեց իրենց ձեռքերում պահել [[Երուսաղեմի հրեական թաղամաս|հրեական թաղամասը]]։ Այն [[մայիսի 28]]-ին գրավվեց արաբական զորքերի կողմից։ [[Թել Ավիվ]]-[[Երուսաղեմ]] մայրուղին փակվեց, մի քանի օր շարունակ չէր գործում Երուսաղեմը առափնյա շրջանների հետ հետ կապող ջրմուղը։ Քաղաքը հայտնվեց շրջափակման մեջ։ Երուսաղեմի գրավումը Անդրհորդանանի թագավորի գլխավոր նպատակներից էր։ Այդպիսով նա փորձում էր կոմպենսացնել Սաուդյանների՝ իր հորից՝ [[շերիֆ Հուսեյն]]ից, [[Մեքքա]]ն և [[Մադինա (Յասրիբ)|Մադինա]]ն խլելը։