«Հակոբ Դ Ջուղայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
Փաստորեն Հակոբ Դ կաթողիկոսը մեծամեծ գործերով և արժանի հովվապետության շնորհիվ ժամանակակիցների հիացմունքին ու գովասանքին է արժանացել և ունեցել է մեծ հեղինակություն։ Նույնիսկ նրա հեղինակությունը ճանաչում էր Աղվանից եկեղեցին։ Հայրապետի իշխանությունը տարածվում էր նաև թուրք իշխանների և Երևանի խաների վրա։
 
Հակոբ Դ Ջուղայեցին XVII դարի 60-ական թվականներին մեծ ջանքեր է գործադրել նաև եկեղեցական կյանքի կարգավորման ուղղությամբ. հիշարժան է հատկապես [[Աղթամարի կաթողիկոսություն|Աղթամարի]], Սսի, Կ. Պոլսի և Երուսաղեմի հոգևոր կենտրոնների միջև ծագած տարաձայնությունների ու հակասությունների լուծումը։ Հակոբ Դ Ջուղայեցուց մեծ ջանքեր պահանջվեցին ի չիք դարձնելու Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու գործնական ձեռնարկումները։ 1665-1667 թթ. Հակոբ Դ Ջուղայեցին այդ նպատակով ստիպված այցելեց Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս, իսկ Ադրիանապոլսում ընդունելության է արժանանում սուլթան Մեհմեդ IV-ի կողմից։ Հակոբ Դ Ջուղայեցու կենսագրության փայլուն էջերից են 1668 թվականին, Երևանի Սաֆի խանի կամքին հակառակ, գաղտնի մեկնումը Սպահան, Սուլեյման շահին այցելությունը և Սաֆի խանի պաշտոնանկությունը։ 1670 թվականի սկզբին վերադառնալով Ս. Էջմիածին` Հակոբ Դ Ջուղայեցին կարգավորեց եկեղեցական գործերը և դրեց խաղաղ ընթացքի մեջ։
 
Հակոբ Դ Ջուղայեցին մտածում էր արևմտյան տերությունների օգնությամբ Հայաստանն ազատագրել օտարի տիրապետությունից։ Եվ ահա հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն առնչվում է Հակոբ Դ Ջուղայեցու անվան հետ։ Հույս ունենալով, որ այդ հարցում կարող է համագործակցել Հռոմի պապի հետ, նամակներ է հղել Ալեքսանդր Է և Կղեմես Ժ պապերին, ինչպես նաև կապեր հաստատել ֆրանսիական միսիոներների հետ` ակնկալելով նրանց միջնորդությամբ ստանալ Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը։ Չբավարարվելով նման ձեռնարկումներով` Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անձամբ մեկնել Եվրոպա` հայրենիքի ազատագրության գործը իրական հիմքերի վրա դնելու համար։ Քաջ հասկանալով, որ եվրոպական տերությունները ակնկալված օգնության դիմաց կարող են մեծ գին պահանջել, այսինքն առաջարկել Հայոց եկեղեցին ենթարկել Հռոմի գերիշխանությանը, Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անելիքը հստակեցնելու նպատակով հրավիրել խորհրդաժողովներ և քննարկել իր ծրագրերը։ Թեև հայագետներից ոմանք գտնում են, որ 1670 թվականին Սպահանից Էջմիածին վերադառնալուց հետո «այնտեղ դադարեցաւ մինչև 1678 տարին», բայց ձեռագիր սկզբնաղբյուրների ուսումնասիրությունից պարզվում է, որ 1673-1674 թթ. նա նորից եղել է Նոր Ջուղայում և տեղի հոգևոր, հավանաբար նաև աշխարհիկ ավագանու հետ քննարկել իր անելիքները։ Այդ մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում հոգևորականների խորհրդաժողովի մասնակից [[Հովհաննես Մրքուզ (փիլիսոփա)|Հովհաննես Մրքուզ Ջուղայեցին]]։