«Հակոբ Դ Ջուղայեցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 9.
1655 թվականի ապրիլի 8-ին օծվելով Ամենայն Հայոց կաթողիկոս` Հակոբ Դ Ջուղայեցին կարճ ժամանակ անց այցելել է Սպահան` նպատակ ունենալով հանդիպելու այդ ժամանակ Մայր Հայրենիքի հասարակական-քաղաքական, գիտամշակութային ու գաղափարական-եկեղեցական կյանքին տոն ու ընթացք տվող Ջուղայի հայության հետ, ինչպես նաև տեսակցել պարսից շահի հետ։ Արժանանալով պարսից շահի ընդունելությանն ու բարյացակամ վերաբերմունքին` Հակոբ Դ Ջուղայեցին կարողացել է կարգավորել Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրները և իրավունք ստացել ծավալելու տնտեսական-բարենորոգչական, շինարարական ու լուսավորական գործունեություն։ Այդ տեսակետից նրա առաջին ձեռնարկումը եղավ Մայր Տաճարի զանգակատան ընդհատված շինարարության վերսկսումն ու ավարտումը, որի օծումը տեղի ունեցավ 1658 թվականի սեպտեմբերին, Խաչվերացի օրը։ Հակոբ Դ Ջուղայեցին, ձեռնամուխ լինելով Մայր Աթոռի տնտեսության բարեկարգմանը, ձեռք է բերում վանքապատկան նոր գյուղեր ու կալվածքներ, կառուցում ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և համանման այլ շինություններ։
Շարունակելով Փիլիպոս Ա Աղբակեցու կրթական ու լուսավորական գործունեությունը` Հակոբ Դ Ջուղայեցին զարկ է տալիս Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքին, մասնավորապես ավարտին է հասցվում Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո ընդհատված «Գիրք պատմութեանց» կոթողային երկը, իսկ տպագրական գործունեության նպատակով Եվրոպա է գործուղել նախ [[Մատթեոս Ծարեցի|Մատթեոս Ծարեցուն]], ապա [[Կարապետ Ադրիանացի|Կարապետ Ադրիանացուն]], իսկ 1662 թվին` [[Ոսկան Երևանցի|Ոսկան Երևանցուն]], որը հսկայական ջանքերի գնով կատարել է գիտահրատարակչական իսկական սխրանք. 1666 թվին սկսեց և 1668 թվին ավարտին հասցրեց Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը։ Ոսկան Երևանցին 1669 թվականին տպագրեց [[Առաքել Դավրիժեցի|Առաքել Դավրիժեցու]] «Գիրք պատմութեանց» երկը։ Հակոբ Դ Ջուղայեցու անմիջական հովանավորությամբ Մայր Աթոռում գիտամշակութային կյանքի աննախադեպ զարգացման լավագույն վկայություններից է նաև [[Ստեփանոս Լեհացի|Ստեփանոս Լեհացու]] ծավալած թարգմանչական արգասավոր գործունեությունը։
Բնական է, որ Հակոբ Դ Ջուղայեցին բարենորոգչական դպրոցի աշակերտ լինելով` պետք է կարողանար այդ դպրոցից ելած նշանավոր անձանց գնահատել և ասպարեզ տալ։ Սյունյաց անապատը այդ ժամանակ երկրաշարժից ավերվել էր և կաթողիկոսը նրա միաբաններին համախմբեց Տաթևում, և այս նոր դպրոցն էլ ստացավ «Մեծ անապատ» անունը, իսկ նախկինը`«Հարանց անապատ»։
Տող 23.
Հակոբ Դ Ջուղայեցին XVII դարի 60-ական թվականներին մեծ ջանքեր է գործադրել նաև եկեղեցական կյանքի կարգավորման ուղղությամբ. հիշարժան է հատկապես Աղթամարի, Սսի, Կ. Պոլսի և Երուսաղեմի հոգևոր կենտրոնների միջև ծագած տարաձայնությունների ու հակասությունների լուծումը։ Հակոբ Դ Ջուղայեցուց մեծ ջանքեր պահանջվեցին ի չիք դարձնելու Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու գործնական ձեռնարկումները։ 1665-1667 թթ. Հակոբ Դ Ջուղայեցին այդ նպատակով ստիպված այցելեց Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս, իսկ Ադրիանապոլսում ընդունելության է արժանանում սուլթան Մեհմեդ IV-ի կողմից։ Հակոբ Դ Ջուղայեցու կենսագրության փայլուն էջերից են 1668 թվականին, Երևանի Սաֆի խանի կամքին հակառակ, գաղտնի մեկնումը Սպահան, Սուլեյման շահին այցելությունը և Սաֆի խանի պաշտոնանկությունը։ 1670 թվականի սկզբին վերադառնալով Ս. Էջմիածին` Հակոբ Դ Ջուղայեցին կարգավորեց եկեղեցական գործերը և դրեց խաղաղ ընթացքի մեջ։
Հակոբ Դ Ջուղայեցին մտածում էր արևմտյան տերությունների օգնությամբ Հայաստանն ազատագրել օտարի տիրապետությունից։ Եվ ահա հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն առնչվում է Հակոբ Դ Ջուղայեցու անվան հետ։ Հույս ունենալով, որ այդ հարցում կարող է համագործակցել Հռոմի պապի հետ, նամակներ է հղել Ալեքսանդր Է և Կղեմես Ժ պապերին, ինչպես նաև կապեր հաստատել ֆրանսիական միսիոներների հետ` ակնկալելով նրանց միջնորդությամբ ստանալ Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը։ Չբավարարվելով նման ձեռնարկումներով` Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անձամբ մեկնել Եվրոպա` հայրենիքի ազատագրության գործը իրական հիմքերի վրա դնելու համար։ Քաջ հասկանալով, որ եվրոպական տերությունները ակնկալված օգնության դիմաց կարող են մեծ գին պահանջել, այսինքն առաջարկել Հայոց եկեղեցին ենթարկել Հռոմի գերիշխանությանը, Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անելիքը հստակեցնելու նպատակով հրավիրել խորհրդաժողովներ և քննարկել իր ծրագրերը։ Թեև հայագետներից ոմանք գտնում են, որ 1670 թվականին Սպահանից Էջմիածին վերադառնալուց հետո «այնտեղ
Ս. Էջմիածնում այս շրջանում Հայաստանի ազատագրության ամբողջ հույսն արդեն կապում էին Հաբսբուրգների հետ։ Կրետեի անհաջող պատերազմից հետո(1645-1669թթ.) հակաթուրքական պայքարի ղեկն իր ձեռքն էր վերցրել Ավստրիան, որը դաշնակցած Ռեչ-Պոսպոլիտայի(Լեհաստան), Վենետիկի, Ռուսաստանի և գերմանական մի քանի իշխանությունների հետ, դիմագրավում էր Եվրոպայի կենտրոնում հայտնված թուրքական զորաբանակներին։ Ավստրիայի կայսր Լեոպոլդ I–ին ուղարկված խնդրագրում կաթողիկոսը հավաստիացնում էր, թե հայերն իրենց ազատագրական հույսերը միշտ էլ կապել են Հաբսբուրգների տան հետ։ Միաժամանակ կաթողիկոսը վստահեցնում էր, թե հայկական կողմը պատրաստ է դավանաբանական ինչ-ինչ զիջումներ կատարել կաթոլիկ եկեղեցուն։ Հասկանալի է, որ այդ հավաստիացումները դիվանագիտական քայլեր էին և չէին արտահայտում իրերի բնական ընթացքը։
Ահա այսպիսի պայմաններում 1677 թվականին Ս. Էջմիածնում Հակոբ Դ-ն հրավիրում է [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1677)|գաղտնի ժողով]], որին մասնակցում էին ինչպես [[Արցախ (նահանգ)|Արցախի]] և [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] մելիքների ներկայացուցիչները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականներ, մեծատուններ, թվով 12 մարդ։ Քննարկման ներկայացված հիմնական հարցերը Հայաստանի ազատագրության, հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններն էին։ Ժողովը որոշում է օգնության խնդրանքով դիմել Հռոմի պապին և հնազանդություն հայտնելով` նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։
Նորություն այն էր, որ հատուկ քննարկվում էր Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Հենց խորհրդաժողովում էլ որոշվում է Հակոբ Դ Ջուղայեցու գլխավորությամբ հոգևոր և աշխարհիկ գործիչներից բաղկացած հատուկ պատվիրակություն ուղարկել Եվրոպա։ Կաթողիկոսական տեղապահ նշանակելով դարի ականավոր մտավորական Ստեփանոս Լեհացուն` Հակոբ Դ Ջուղայեցին պատվիրակության գլուխ կանգնած մեկնում է Եվրոպա, սակայն ճանապարհին լինում է Վրաստանում։ Թիֆլիսում Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի և վրաց պատրիարքի հետ քննարկում է հայ-վրացական համատեղ պայքարին վերաբերող հարցեր։ 1679 թվականի դեկտեմբերին պատվիրակությունը հասնում է Կ. Պոլիս, որտեղ Հակոբ Դ Ջուղայեցին նախ կարգավորում է Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունների միջև ծագած հակասությունները, ինչպես նաև կանխում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու ուղղությամբ Եղիազար Այնթափցու վերսկսած գործողությունները։
Նշելի է, որ Հակոբ Դ Ջուղայեցին հատուկ ուղերձ է հղել Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայիլովիչին և հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անգամ օգնություն ակնկալել Ռուսաստանից։ Վատիկանի հետ ապագա բանակցությունները նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից մեկին` Առաքել Բոկոտն վարդապետին, 1679 թվականին ուղարկում է Հռոմ, իսկ ինքը, հայ նշանավոր մտավորական [[Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան|Երեմիա Քեոմուրճյանի]] խորհրդով թղթակցում է Ռեչ-Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ։ Վերջինս, որ Եվրոպայի հեղինակավոր միապետերից էր, հայկական որոշ շրջանակներում դիտվում էր որպես Հայաստանի ազատագրմանը սատարող ամենահավանական եվրոպական քաղաքական գործիչներից մեկը։ Հետաքրքիր է, որ ինքը` Սոբեսկին, կաթողիկոսին ուղղված պատասխան նամակում որոշակի օգնություն էր խոստանում` վերականգնելու Հայաստանի քաղաքական անկախությունը։
Իր ապագա ուղևորության հետ կապված հարցերի քննարկուների ընթացքում համոզվելով, որ եվրոպական տերություններից ակնկալվող օգնության դիմաց կարող է վտանգվել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը, ըստ էության հրաժարվում է Եվրոպա մեկնելու մտադրությունից։ Մայիս ամսից սկսում է վատանալ Ամենայն Հայոց հայրապետի առողջական վիճակը։ Հակոբ Դ Ջուղայեցին վախճանվում է 1680 թվականի օգոստոսի 1-ին և հաջորդ օրը աճյունը հողին է հանձնվում Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի գերեզմանատանը։ Հակոբ Դ Ջուղայեցու շիրիմը դարեր շարունակ եղել է ուխտատեղի` Հոգևոր տեր անունով։ Հակոբ Դ Ջուղայեցու մահից հետո պատվիրակության անդամներից [[Իսրայել Օրի|Իսրայել Օրին]] ուղևորվեց Եվրոպա, իսկ մյուսները վերադարձան հայրենիք։
Հակոբ Դ Ջուղայեցուց հետո Էջմիածնի միաբանների հրավերով Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք [[Եղիազար
Այսպիսով, Հակոբ Դ Ջուղայեցին ժամանակի ամենակրթված ու եռանդուն հայ հոգևորականներից էր, ով ծավալել է կրթական, մշակութային, շինարարական, բարենորոգչական ու լուսավորական մեծ գործունեություն, նպաստել Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքի վերելքին։ Ջուղայեցին մեծ ջանքեր է գործադրել նաև կաթողիկոսության միասնությունն ու դիրքը ամրապնդելու համար և նախանձախնդիր էր նրա հեղինակությունը բարձրացնելուն։ Արժանահիշատակ են նաև տպագրության գործը խթանելու ուղղությամբ նրա ձեռնարկած քայլերը։ Շատ կարևոր էր հատկապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ Հակոբ Դ Ջուղայեցու ծավալած գործունեությունը, Հռոմի պապին, եվրոպական միապետերին ուղարկված դիմում-նամակները։ Երկրի ազատագրության խնդիրը, անշուշտ, հոգևորականության գործառույթը չէ, սակայն պետք է նշեմ, որ 17-18-րդ դարերում, ազատագրական պայքարի կազմակերպողի, ոգեշնչողի ու ղեկավարի դերում մենք կարող ենք տեսնել հայ հոգևորականությանը, ընդ որում նրա բարձրախավին` կաթողիկոսներ, եպիսկոպոսներ, որոնք էլ գլխավորում էին այդ պայքարը։
Տող 46.
Իր հայրապետության տարիներին Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը նախ ավարտին է հասցնում Փիլիպոս կաթողիկոսի սկսած Սբ. Էջմիածնի զանգակատան կառուցումն ու քանդակազարդումը, ինչպես նաև վերաշինում [[Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ)|Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքը]], նորոգում է [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Սբ. Հռիփսիմեի]], [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սբ. Գայանեի]] վանքերը։
1665-67 թթ այցելել է Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս՝ կարգավորելով Աղթամարի կաթողիկոսության, [[Պոլսո հայոց պատրիարքություն|Կ. Պոլսի]], [[Երուսաղեմի Հայոց պատրիարքություն|Երուսաղեմի պատրիարքությունների]] միջև ծագած պառակտությունները։
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսն ունեցել է Հայաստանը պարսկական լծից ազատելու ծրագիր։ 1677 թ. Էջմիածնում, Ղարաբաղի մելիքների և հոգևորականների մասնակցությամբ գումարել է խորհրդակցություն, որտեղից էլ սկսվել է Արևելյան Հայաստանի ազատագրության համար [[Իսրայել Օրի|Իսրայել Օրու]] հայրենանվեր գործունեությունը։ Ջուղայեցին մշտապես կողմնակից է եղել Արևմուտքի հետ համագործակցությանը և բազմաթիվ նամակներ է հղել ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին` ակնկալելով Ռուսաստանի օգնությունը<ref>[http://serials.flib.sci.am/openreader/nyut_hay_jogh_patm_11/book/index.html#page/1/mode/2up Армяно-русские отноношения в XVII веке, Т. I , Сборник док., В. А. Парсамян, В. К. Восканян, С. А. Тер-Авакимова, Ереван : Изд-во АН АрмССР, 1953, док. 27, стр. 98]</ref>։
Լինելով սիրված [[Աբաս I|Շահ Աբասի]] կողմից, Հակոբ Դ Ջուղայեցուն հաջողվում է Վաղարշապատ գյուղի վեց դանկ մուլքը վերստին ետ առնել և վերադարձնել Մայր Աթոռ։ Գնում է նաև այլ գյուղերի մուլքերը և ավելացնում Մայր Աթոռի եկամուտը կայուն կալվածագրերով։
Գետնի տակից հանում է նաև երկու քանքան` մեկը [[Վաղարշապատ|Վաղարշապատ]] գյուղի ներքևի կողմում, մյուսը` Սուրբ Աթոռի տարածքում, որի վրա կառուցում է նաև մի ջրաղաց, որն էլ երբեք չի դադարում աշխատելուց։
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի դեմ էր ուղղված Ոնոփրիոսի գործած նենգությունները, երբ վերջինս փորձում էր կոթողիկոսական Աթոռին նստեցնել Երուսաղեմի պատրիարք Եղիազար վարդապետ Հռոմկլայեցուն / հետագայում կաթողիկոս` [[Եղիազար Ա Այնթափցի]]/, սակայն ոչինչ էլ չի ստացվում և Էջմիածնի առաջնորդների ու իշխանների ջանքերով Հակոբ Դ Ջուղայեցին փառավոր կերպով կրկին վերադառնում է Սուրբ Աթոռ։
|