«Ֆրանսուա դը Լառոշֆուկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:François de La Rochefoucauld.jpg|մինի]]
'''Ֆրանսուա դը Լառոշֆուկո''' ({{lang-fr|François VI, duc de La Rochefoucauld}}, [[15 սեպտեմբերի]] [[1613]]թ., [[Փարիզ]] - [[17 մարտի]] [[1680]]թ., Փարիզ), [[ֆրանսիա]]ցի քաղաքական գործիչ, նշանավոր հուշավիպագիր և հայտնի փիլիսոփայական աֆորիզմների ([[Մաքսիմ|մաքսիմների]]) հեղինակ։
== Կենսագրություն ==
Ֆրանսուա Վեցերորդ իշխանազուն դը Մարսիյակը, հետագայում` դուքս դը Լառոշֆուկոն, Լառոշֆուկոների տոհմի քսանմեկերորդ հետնորդն էր: Լառոշֆուկոները եղել են ֆրանսիական գրեթե բոլոր թագավորների օրոք մեծ հարգանք և պատիվ ունեցող տոհմ, նրանցից մի քանիսը թագավորների ազգականներ են եղել, իսկ [[17–րդ դար|տասնյոթերորդ դարում]]` Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի օրոք, այդ տոհմը ֆրանսիական ազնվականության ամենահին և հարգված տոհմերից էր:
[[Տոհմ|Տոհմի]] ազգանունը կազմվել է նահանգի (Լա Ռոշ) և տոհմը սկզբնավորողի անունների միավորումից:
Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի [[Մանկություն|մանկությունն]] ու պատանեկությունը անցել են Անգումուա [[Նահանգ|նահանգում]], որտեղ Լառոշֆուկոները մի քանի դղյակներ ունեին: Պատանի հասակում ստացած նրա կրթությունը առանձնապես փայլուն չէր: Իր նամակներից մեկում դժգոհում է, որ լավ չի տիրապետում լատիներենին: Բայց հետագայում համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ դարձավ իր ժամանակի ամենազարգացած և ամենախելացի մարդկանցից մեկը:
Լառոշֆուկոն իր կարիերան սկսեց ռազմական ծառայությունից: [[1629|1629թ]]. նա, որպես Օվերնի գնդի հրամանատար, կռվեց [[Իտալիա|Իտալիայում]]: Հետագայում մի քանի անգամ մասնակցեց զանազան ճակատամարտերի, վիրավորվեց և, ժամանակակիցների վկայությամբ, բոլոր ճակատամարտերում աչքի ընկավ իր արտակարգ խիզախությամբ, ռազմական տաղանդով, նվիրվածությամբ և արիությամբ:
Փարիզի նշանավոր ֆրոնդում անցկացրած չորս տարիները շատ բան տվեցին Լառոշֆուկոյին: Բանտարկություն, ներում, մահացու վերք, հուսախաբությունններ, շնորհազրկում(նա զրկվեց նահանգապետի պաշտոնից, ավերվեց Լառոշֆուկոներին պատկանող Վերտոյ դղյակը), այս տարիների փորձն էր, որ հիմնականում բյուրեղացվեց և ժամանակի ընթացքում մշակվելով ու հղկվելով արտահայտվեց «Մաքսիմներում»:
 
Իր «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ» ([[ֆր.]]՝ Maximes et Réflexions morales, 1665) երկում դը Լառոշֆուկոն, որպես XVII դարի ֆրանսիական ազնվականության խոշոր ներկայացուցիչներից մեկը, աշխատել է հանրագումարի բերել իր կյանքի փորձը, ստեղծել է մի երկ, որը արտացոլել է ժամանակի բարդ իրադարձությունները։ Լառոշֆուկոյի «Մաքսիմների» հայ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի խոսքերով այն «մարդկային ոգու և բնավորության մի փոքրիկ հանրագիտարան է, որը դիմանալով ժամանակի դաժան քննությանը մինչև այսօր էլ հիացնում է մեզ»<ref>Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ / Ֆ. դը Լառոշֆուկո; Ֆրանս. թարգմ. և ծանոթագր.՝ Ալ. Թոփչյան; Խմբ.՝ Ե.Ս. Զարեհյան; Նկ.՝ Վ.Ս. Թադևոսյան. - Երևան ։ Սովետական գրող, 1978. - 239 էջ ; 17 սմ. Ծանոթագր. էջ՝ 219-239 Թոփչյան, Ալեքսանդր Էդուարդի, 1939- թարգմ. ծանոթագր. Զարեհյան, Ե.Ս. խմբ. Թադևոսյան, Վ.Ս. նկ. Ֆրանսիական գրականություն Բարոյագիտություն</ref>։
Արդեն տասնվեցերորդ դարից սկսած, [[Մաքսիմ|մաքսիմները]] և բարոյական սենտենցները ֆրանսիական [[Գրականություն|գրականության]], [[Բարոյագիտություն|բարոյագիտության]], [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] և հատկապես ազնվական կենցաղի ամենատարածված ժանրերից էին: Մաքսիմները և բարոյախրատական աֆորիզմները մտել էին նաև կենցաղ. [[Փարիզ|Փարիզյան]] սալոնների ամենատարածված խաղերից մեկն էր աֆորիզմների և ասույթների խաղը: Խաղի մասնակիցները պարտավոր էին կարճ ժամանակում սրամիտ, դիպուկ և խոր աֆորիզմ ասել որևէ տրված թեմայի շուրջ, հանպատրաստից մաքսիմներ հորինել:
== Աղբյուրներ == Լառոշֆուկո, «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ»
Տասնյոթերորդ դարի Փարիզի ազնվական սալոններում սրամտությամբ, բարձր ճաշակով, մտքի խորությամբ և ճկունությամբ փայլող երիտասարդ ազնվական դը Մարսիյակը, հետագայում դուքս դը Լառոշֆուկոն, իր մաքսիմները հանպատրաստից հորինելիս, ամենևին նպատակ չուներ տեղ գրավել համաշխարհային գրականության մեծերի շարքում, չնայած արդեն այդ տարիներին նրա ճաշակի և դիտողությունների հետ լրջորեն հաշվի էին նստում ֆրանսիական գրականության այնպիսի գագաթներ, ինչպիսիք են [[Պիեռ Կոռնեյլ|Կորնեյլը]], [[Նիկոլա Բուալո|Բուալոն]], [[Մոլիեր|Մոլիերը]] և [[Ժան դը Լաֆոնտեն|Լաֆոնտենը]]:
 
 
== Ստեղծագործություններ ==
 
ԻրԼառոշֆուկոյի գլխավոր երկը` «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ» ([[ֆր.]]՝ Maximes et Réflexions morales, 1665) երկումֆրանսիական արիստոկրատիայի բարքերի ու հոգեբանության դիտումների արդյունքն է: Երկում դը Լառոշֆուկոն, որպես [[XVII դար|XVII դարի]] ֆրանսիական ազնվականության խոշոր ներկայացուցիչներից մեկը, աշխատել է հանրագումարի բերել իր կյանքի փորձը, ստեղծել է մի երկ, որը արտացոլել է ժամանակի բարդ իրադարձությունները։ Լառոշֆուկոյի «Մաքսիմների» հայ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի խոսքերով այն «մարդկային ոգու և բնավորության մի փոքրիկ հանրագիտարան է, որը դիմանալով ժամանակի դաժան քննությանը մինչև այսօր էլ հիացնում է մեզ»<ref>Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ / Ֆ. դը Լառոշֆուկո; Ֆրանս. թարգմ. և ծանոթագր.՝ Ալ. Թոփչյան; Խմբ.՝ Ե.Ս. Զարեհյան; Նկ.՝ Վ.Ս. Թադևոսյան. - Երևան ։ Սովետական գրող, 1978. - 239 էջ ; 17 սմ. Ծանոթագր. էջ՝ 219-239 Թոփչյան, Ալեքսանդր Էդուարդի, 1939- թարգմ. ծանոթագր. Զարեհյան, Ե.Ս. խմբ. Թադևոսյան, Վ.Ս. նկ. Ֆրանսիական գրականություն Բարոյագիտություն</ref>։
Լառոշֆուկոյի «Մաքսիմները» հեղինակի ապրած կյանքի հանրագումարն են` թե իրենց փիլիսոփայական, խրատական բովանդակությամբ, թե ժանրի զուտ ֆրանսիական տեսակով:Տարածելով մի դասակարգի բարոյականության վերաբերյալ դիտումները ամբողջ հասարակության վրա, Լառոշֆուկոն ընդհանրացնող պեսիմիստական հետևություն է անում այն մասին, թե արատավորությունը զետեղված է մարդու մեջ բնությունից: Լառոշֆուկոն [[Սկեպտիցիզմ|սկեպտիկորեն]] է վերաբերվում այն մտքին, թե բանականությունը և կամքը կարող են սանձել կրքերը, հակադրվել մարդկանց էգոիստական հակումներին: [[Էգոիզմ|Էգոիզմը]], սնափառությունը, շահախնդրությունը, նախանձը, ահա, նրա տեսակետից, մարդկային արարքների հիմնական շարժիչ ուժերը: Առաքինությունները, ըստ Լառոշֆուկոյի, ամենից հաճախ արհեստականորեն զգեստափոխված արատներն են:
 
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ == Լառոշֆուկո, «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ»
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}