«Հակոբ Դ Ջուղայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին ծնվել է 1598 թվականիան, Հին Ջուղայում։ 1604 թվականի շահ Աբաս Մեծի կողմից կազմակերպված բռնագաղթի հետևանքով Ջուղայեցու ընտանիքը նունպեսնույնպես տեղափոխվել է Իրանի մայրաքաղաք Սպահանի մոտ հաստատված [[Նոր Ջուղա|Նոր Ջուղա]] գյուղաքաղաքը։ Այստեղ Հակոբ Ջուղայեցին ստացել է իր սկզբնական կրթությունը` աշակերտելով Նոր Ջուղայի դպրոցի և հայկական տպարանի հիմնադիր, Նոր Ջուղայի հոգևոր թեմի առաջնորդ Խաչատուր Ջուղայեցու(Կեսարացի) մոտ. «Եվ ուսավ ի նմանէ զամենայն վարս առաքինութեան և զամենայն գիտութիւն աստուածային գրոց և եղև կուսակրօն քահանայ»,- գրում է Զաքարիա պատմիչը։ Այնուհետև ուսումը շարունակել է Ս. Էջմիածնում։ Այստեղ էլ կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցին նրան վարդապետական իշխանության գավազան տալով` «Առաքեաց աշխարհ հունաց ի նուիրակութիւն»։ Փիլիպոս Ա Աղբակեցու կաթողիկոսության վերջին տարիներին Հակոբ Դ Ջուղայեցին եղել է տեղապահ և հենց այս ժամանակ էլ ծավալել շինարարական բեղուն գործունեություն։
 
Այս տեսակետից հիշատակելի են Ս. Գայանեի և Ս. Հռիփսիմեի վկայարանների նորոգումը, և հատկապես Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանական համալիրի հիմնովին վերաշինությունը, որը դարի մեծագույն պատմագիր Առաքել Դավրիժեցին նկարագրում է անթաքույց հիացմունքով։