«Ածխածին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|lmo}} (3), {{Link GA|en}}
Տող 10.
Ածխածինը հայտնի է հեռու անցյալից։ Փայտածուխն օգտագործվել է հանքաքարերից մետաղները վերականգնելու համար, իսկ [[Ադամանդ|ալմաստը]]՝ ինչպես թանկարժեք քար։ [[1789]] թ. [[ֆրանսիա]]ցի քիմիկոս [[Անտուան Լորան Լավուազիե|Ա. Լ. Լավուազիեն]] հետևություն արեց ածխածնի [[Տարրեր|տարրային]] հատկությունների մասին։ Արհեստական ալմաստները առաջին անգամ ստացվել են [[1953]] թ. [[Շվեդիա|շվեդ]] հետազոտողների կողմից, սակայն արդյունքները նրանք չհասցրեցին հրապարակել։ Արհեստական ալմաստ ստացան «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության աշխատակիցները 1954 թ. դեկտեմբերին և 1955-ի սկզբին հրապարակեցին։
 
== Բնության մեջ տարածվածությունըտարածվածություն ==
Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48%-ը։ Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18% ածխածին, բնափայտում՝ 50%, տորֆում՝ 62%, բնական այրվող գազերում՝ 75%, այրվող թերթաքարերում՝ 78%, քարածխում և գորշ ածխում՝ 80%, նավթում՝ 85%, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96%։ Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում։ +4 օքսիդացման աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային [[ապարներ]]ի և հանքանյութերի (կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ) բաղադրության մեջ։ Ածխաթթու գազը՝ CO<sub>2</sub>, [[մթնոլորտ]]ի հիմնական բաղադրիչներից է (զանգվածի 0.046%-ը)։ Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի, լճերի և ծովերի ջրում։ Աստղերի, մոլորակների և երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին պարունակող նյութեր։
 
== ՍտացումըՍտացում ==
Հնում ածուխը ստանում էին բնափայտի թերի այրման միջոցով։ [[19-րդ դար]]ում [[մետաղագործություն|մետաղագործության]] մեջ փայտածուխը փոխարինեցին քարածուխով (կոքսով)։
Ներկայումս արդյունաբերության մեջ ածուխ ստանում են բնական գազի՝ մեթանի (CH<sub>4</sub>) կրեկինգով (նավթաթորմամբ).
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ածխածին» էջից