«Խայտաբղետ ժապավեն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Հոլմսը սկզբում գալիս է սխալ եզրակացության, կարծելով, թե դա գնչուների ձեռքի գործն է, որոնք ապրում էին կալվածքի տարածքում: Սակայն գալով Սթոք-Մորոն ու խուզարկելով տունը՝ Հոլմսը եզրակացնում է, որ դրսից աղջկան ոչինչ չէր կարող սպառնալ, վտանգը տան մեջ էր: Ավելի ուշ Հոլմսը բացահայտում է տարօրինակ օդանցք, որը տանում էր խորթ հոր սենյակը, ու զանգի պարան, որը չի զանգում ու նույնիսկ որպես էդպիսին զանգ չէ:
 
Շերլոկը, որ համադրել էր բոլոր փաստերը, հասկանում է օձի մասին: Պարանով այն իջնում էր զոհի մահճակալի մոտ (մահճակալը ամրացված էր հատակին, որ զոհը չկարողանա այն տեղափոխել), իսկ սուլոցով դոկտոր Ռոյլոթը սովորեցրել է նրան վերադառնալ սենյակ: Հոլմսն ու Վաթսոնը գիշերն անցկացնում են Էլլեն Սթոուների սենյակում ու դեմ առնում օձին: Հոլմսը ձեռնափայտով քշում է օձին հետ՝ օդանցք: Օձի մեջ արթնանում է իր դաժան բնությունն, ու այն կատաղած կծում է առաջին պատահածին՝ հենց դոկտորին: Գրիմսբի Ռոյլոթը մեռնում է գրեթե ակնթարթորեն թույնից :
 
== Քաղվածք ==
{{անավարտ}}
{{քաղվածք|Երբ հանցագործություն կատարում է բժիշկը, նա ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր հանցագործները: Նա ունի ամուր կամք ու մեծ գիտելիքներ: Պալմերն ու Պրիչարդը իրենց ոլորտի լավագույն մասնագետներն էին: Այդ մարդը շատ խորամանկ է, բայց ես հույս ունեմ, Վաթսոն, որ մենք կկարողանանք խաբել նրան: Այս գիշեր մենք պետք է բազում սարսափելի բաներ վերապրենք, այդ պատճառով, խնդրում եմ ձեզ, եկեք դեռևս հանգիստ չիբուխ ծխենք ու այս մի քանի ժամն անցկացնենք՝ խոսելով ավելի ուրախ բանի մասին:|[[Արթուր Կոնան Դոյլ]]}}
 
== Էկրանիզացիաներ ==
* Պատմվածքն էկրանին է հայտնվել [[1979]] թվականին ռեժիսոր [[Իգոր Մասլեննիկով]]ի ֆիլմում՝ «[[Շերլոկ Հոլմս ու Դոկտոր Վաթսոն]]» ֆիլմի առաջին սերիայում:
 
== Արտաքին հղումներ ==
* [http://getparalleltranslations.com/book/%D0%9F%D1%80%D0%B8%D0%BA%D0%BB%D1%8E%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F-%D0%A8%D0%B5%D1%80%D0%BB%D0%BE%D0%BA%D0%B0-%D0%A5%D0%BE%D0%BB%D0%BC%D1%81%D0%B0/19 պատմվածքի տեքստը՝ զուգահեռաբար անգլերեն ու ռուսերեն]
[[Կատեգորիա:Շերլոկ Հոլմս]]
[[Կատեգորիա:Արթուր Կոնան Դոյլ]]