«Խայտաբղետ ժապավեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անվանում = Երփներանգ ժապավենը |անվանում_բն = The Adventure of the Speckled Band |պատկեր1 = Spec-04.jpg |...»:
 
No edit summary
Տող 16.
'''Երփներանգ ժապավենը''' [[գրականություն|գրական]] ստեղծագործություն [[Արթուր Կոնան Դոյլ]]ի «[[Շերլոկ Հոլմսի արկածները]]» պատմվածաշարից: Առաջին անգամ տպագրվել է [[Strand Magazine]] ամսագրում [[1892]] թվականի փետրվարին: Կոնան Դոյլն այն ներառել է [[Շերլոկ Հոլմս]]ի մասին 12 լավագույն պատմվածքների ցուցակի մեջ:
 
== Սյուժեն ==
[[Շերլոկ Հոլմս]]ից օգնություն է խնդրում Էլլեն Սթոուներ անունով մի աղջիկ: Նա ապրում է հին Սթոք-Մորոն կալվածքում խորթ հոր՝ դոկտոր Գրիմսբի Ռոյլոթի հետ, որ հարգարժան ընտանիքից է: Երկու տարի առաջ աղջիկը կորցրել է քրոջը՝ Ջուլիային, ով մահացավ իր հարսանիքից երկու շաբաթ առաջ առեղծվածային հանգամանքներում: Մահվանից առաջ մի քանի օրվա ընթացքում նա տանը լսում էր տարօրինակ սուլոց, ինչը նրան շատ էր վախեցնում: Այն գիշեր, երբ մահացավ Ջուլիան, Էլլենը լսել է նմանատիպ ձայներ: Լինելով մահամերձ՝ Ջուլիան բացականչում է. «Դա երփներանգ ժապավե՜ն էր»: Դատելով այս ամենից՝ դա զառանցանք չէր, ու Էլլենը անչափ անհանգստանում է: Այժմ խորթ հայրը տանը վերանորոգում է կազմակերպել, ու Էլլենն ստիպված է ժամանակավորապես տեղափոխվել հանգուցյալ քրոջ սենյակը: Գիշերները նա էլ է սկսում լսել սուլոցը, այդ պատճառով էլ որոշել է դիմել Շերլոկ Հոլմսին:
 
Հոլմսը սկզբում գալիս է սխալ եզրակացության, կարծելով, թե դա գնչուների ձեռքի գործն է, որոնք ապրում էին կալվածքի տարածքում: Սակայն գալով Սթոք-Մորոն ու խուզարկելով տունը՝ Հոլմսը եզրակացնում է, որ դրսից աղջկան ոչինչ չէր կարող սպառնալ, վտանգը տան մեջ էր: Ավելի ուշ Հոլմսը բացահայտում է տարօրինակ օդանցք, որը տանում էր խորթ հոր սենյակը, ու զանգի պարան, որը չի զանգում ու նույնիսկ որպես էդպիսին զանգ չէ:
 
Շերլոկը, որ համադրել էր բոլոր փաստերը, հասկանում է օձի մասին: Պարանով այն իջնում էր զոհի մահճակալի մոտ (մահճակալը ամրացված էր հատակին, որ զոհը չկարողանա այն տեղափոխել), իսկ սուլոցով դոկտոր Ռոյլոթը սովորեցրել է նրան վերադառնալ սենյակ: Հոլմսն ու Վաթսոնը գիշերն անցկացնում են Էլլեն Սթոուների սենյակում ու դեմ առնում օձին: Հոլմսը ձեռնափայտով քշում է օձին հետ՝ օդանցք: Օձի մեջ արթնանում է իր դաժան բնությունն, ու այն կատաղած կծում է առաջին պատահածին՝ հենց դոկտորին: Գրիմսբի Ռոյլոթը մեռնում է գրեթե ակնթարթորեն թույնից :
 
{{անավարտ}}